Երևան
12 °C
Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներն այսօր փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով փողոցային առևտուր իրականացնող մարդկանց:
Մեր այցելության պահին էլ աշխատակիցները առևտրականներից հավաքում էին նրանց մթերքներով լի արկղերը: Պողոտայի մի մասում, որտեղ գտնվում էին նրանք, 12 առևտրական կար, բոլորն էլ այդ քայլի վերաբերյալ իրենց բողոքն էին արտահայտում: Մեկը բողոքում էր՝ այդ առևտրով երեք անչափահաս է պահում, մյուսը՝ գրավ դրված տան գումարն է «փակում»: Բացատրում էին՝ փողոցային առևտուրը իրենց գոյության միակ միջոցն է:
55 տարեկան Անահիտ Հակոբյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց՝ 30 տարի է, ինչ զբաղվում է փողոցային առևտրով. «Հասկանում եմ՝ հրաման են կատարում, տարածքը պետք է մաքուր լինի, բայց ես երեք թոռ եմ պահում, հարսս լքեց մեզ, հիմա որ առևտուր չանեմ, ո՞նց պահեմ: Միշտ եկել են, ասել են՝ հավաքվեք, բայց որ սենց գան, մեր վեշերը հավաքեն, չի եղել: Իրենք մեղավոր չեն, բայց դե մենք չենք կարողանում ապրել, ապրելու ոչինչ չունեմ ես: Պետք ա մի կերպ կարողանամ գոյատևել»:
65 տարեկան Անուշն էլ ամեն օր քաղաք Մասիսից Երևան է գալիս առևտրի համար: Ասում է՝ 6 տարի է՝ իր սեփական ապրանքն է բերում և վաճառում: Տունը գրավի տակ է, բանկում 7000 դոլար պարտք ունի. «300 դրամով կարտոֆիլի սերմ եմ առել, չեմ կարող 140 դրամով ծախեմ, ի վերջո մեծ ընտանիք եմ պահում: Նամակ եմ գրել վարչապետին, իմ խնդիրը ներկայացրել եմ, ասեցի՝ երևի ծանոթ են արդեն պատմությանս, գոնե կօգնեն:
Ընտրություններից հետո անմիջապես եկան, մեկ ամիս մեզ չէին անհանգստացնում: Մենք խնդրում ենք՝ մեզ տարածք տրամադրեն՝ մեր սեփական ապրանքը ծախենք, եթե փող չունենամ, ո՞նց եմ ապրելու, պարտքս տալու: 47 տարեկան հաշմանդամ տղա ունեմ, 2-րդ խմբի»,- ասաց նա: Առևտրական կնոջ խոսքով՝ ինքը պարբերաբար դիմում է խանութների, ընկերությունների, հարցնում՝ հավաքարարի կարիք ունե՞ն, բայց նրան ոչ ոք աշխատանքի չի ընդունում. «Էլ թաքուն, էլ բացահայտ ծախել եմ: Իրենք թողել գնացել են, իրենց հետևից դրել, նորից սկսել եմ ծախել ապրանքներս: Մինչև ուշ գիշեր 12-ը մնացել եմ, որ ապրանքներս ծախեմ: Հավաքարարի աշխատանքի համար դիմում եմ, չեն կանչում: Պախկվոցի եմ խաղում թաղապետարանի աշխատակիցների հետ»:
Կարինե Հակոբյանն էլ 30 տարեկանից փողոցային առևտրով է զբաղվում: Հիմա 63 տարեկան է, ասում է՝ առևտուր անելով ծերացել է. «Առաջ, որ հին շուկան կար, ես էնտեղ էի մթերքները վաճառում: Հետո տեղափոխվեցի էստեղ: Եկել ասում են՝ գնացեք: Լավ, ո՞ւր: Գոնե անցումի տակը սարքեն, գնանք, բոլորս էլ էդտեղ մեր առևտուրը անենք: Էս անցումի աստիճաններից ամեն օր մարդ է ընկնում, ամեն օր 10 հոգու ուղարկում ենք հիվանդանոց, մենք չլինենք, մարդիկ կարողա ընկնեն, ընկած մնան: Որ մեզ հիմա հանում են, գոնե ընենց անեն՝ կարողանանք շարունակենք մեր աշխատանքը, թեկուզ լինի վճարովի, ես չեմ ասում՝ ես փող չվճարեմ պետությանը»:
Տիկին Կարինեի խոսքով՝ փողոցային առևտրի միջոցով պահում է եղբոր երեք երեխաներին, քրոջը: Ապահովում է նրանց անհրաժեշտ դեղորայքը: «Ախպորս տղեն 22 տարեկան էր, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Եղբայրս առաջին պատերազմին է մասնակցել, էդ ժամանակվանից վիրավոր է: Ես ամբողջ կյանքս իրենց եմ պահել: Նոր զանգեց ախպերս, ասեց՝ դեղ կբերես: Բա եթե ես չաշխատեմ, ի՞նչ պետք է անեմ, ո՞նց եմ ապրելու, էդ դեղերը ո՞նց եմ առնելու: Առևտրով աշխատած գումարով մարմար առա, որ տանեմ, երեխու գերեզմանը սարքեմ, հաջորդ գիշերը տարել էին, գողացել էին: Սովետմիության ժամանակ չաշխատելու համար դատում էին, հիմա էլ աշխատելու համար են դատում, բա ժողովրդի անունից է, բայց ոչ ժողովրդակա՞ն»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանն էլ, որը այդ պահին ներկա էր և հետևում էր աշխատակիցների աշխատանքին, մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ այսօր հրաման են ստացել, որ պետք է սկսեն կոշտ մոտեցում ցուցաբերել փողոցային առևտուր իրականացնողների նկատմամբ, որպեսզի փողոցները բերեն նորմալ դիրքի. «Այս զիբիլն ենք հավաքում, այս խայտառակ վիճակը վերացնում: Ամբողջ կյանքում զգուշացրել ենք, նույնիսկ տուգանում ենք, բայց իրենք էդ տուգանքն էլ չեն վճարում, այսինքն՝ ոչ մի կերպ չենք կարողանում իրենց դեմ պայքարենք: Ես ընդամենը իմ գործն եմ անում, որ առևտուրը վերացնեմ, սա քաղաքապետի և վարչական շրջանի հանձնարարականն է: Միշտ էլ արել ենք մեր գործը, ուղղակի այս մարդկանց վրա ոչինչ չի ազդում, բողոքում են, ընդդիմանում՝ ինքը ուզում է ապրել, մյուսներն էլ են ուզում ապրել, ու տենց սկսվում է: Հիմնականում այս նույն կանայք են, որ արդեն որերորդ տարին է՝ չենք կարողանում իրենց դեմ»:
Ըստ նրա՝ փողոցային առևտուրի դեմ պայքարի հիմնական պատճառներից են նաև բողոքները, որոնք թաղապետարանը ստանում է. «Բողոքներ ենք ստացել, որ թունավորումներ են լինում, հատկապես շատ են ասում, որ էստեղ վաճառվող ծիրանից են լինում թունավորումները: Թող գնան, շուկաներում առտուր անեն, կամ խանութ վերցնեն, հարկ մուծեն: Հիմնական պատճառը, որ գալիս են էստեղ, առևտուր անում, այն է, որ էժան է, իրենք հարկ չեն մուծում, իսկ էն մարդը, որ իր ապրանքը վաճառում է այլ տեղ, բայց ոչ փողոցում, հարկ է վճարում»:
Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի բաժնի պետի խոսքով՝ փողոցային առևտրի դեմ պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ քաղաքի բոլոր փողոցներում դա չի վերացել: Մաշտոցի պողոտայից հետո թաղապետարանի աշխատակիցները գնալու էին Տիգրան Մեծի փողոց: Դրանից առաջ եղել էին Երևանի Նար-Դոսի փողոցում:
Հ.Գ. Նշենք, որ ժամը 19:30-ի դրությամբ առեւտրականները կրկին հետ էին եկել. «գնդակը» կրկին թաղապետարանի դաշտում է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան
Չեմ փախչում ոչնչից, տեր եմ ձեր քվեին, պատասխանատվությամբ եմ վերցրել ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան
Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ
Գործընթացը հուսադրող է. Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանք կատարած բանվորին, բախվել բեռնատարին և «Մերսեդես»-ին․ կա վիրավոր
Առաջարկել ենք ստորագրել 2 փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և ՄԽ լուծարման դիմումը. Միրզոյան
Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ
Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում
Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում
Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է
Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ
Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ
Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան
Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ
Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ. ի՞նչ է քննարկվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT