Երևան
12 °C
«Ցավոք սրտի, այս պահին Գյումրին կորցնում է իր գեղեցիկ այգիներից մեկը՝ «Կոմերիտմիության այգին», քանի որ այգու տեղում պահեստ է կառուցվում։ Ինչպես ասում են, բիզնես շահը գերակա է հանրային շահից։ Ո՞վ է պատասխան տալու գալիք սերունդների առաջ»։
«Ալեքսանդրապոլ. Լենինական. Գյումրի» ֆեյսբուքյան խմբում այս գրառմամբ բողոքի նոր ալիք բարձրացավ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախկին Կոմերիտմիության այգու տարածքում ընթացող շինարարության շուրջ:
Այգին որպես կանաչ գոտի գործել է մինչև 1988-ի աղետը, այնուհետեւ տարածքում տնակներ են դրվել, այգին դարձել էր տնակային մեծ ավան: Տարիների ընթացքում բնակարաններ ստացած ընտանիքները լքեցին այն:
Ներկա պահին այդ տարածքում մի քանի տնակ է մնացել, գյումրեցիների ասած՝ «Զոյայի» արձանը, որն իրականում կոչվում է «Ավետաբեր», և արդեն ավարտին մոտեցող հսկա մի շինություն:
Գյումրեցիների ֆեյսբուքյան հիմնական բողոքը կանաչ տարածքի, այսպես ասած, զավթման հետ է կապված: Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծում է՝ տարածքը զավթված չէ, սեփականատեր կա, ինքն էլ օրենքի շրջանակներում իրականացնում է շինարարությունը:
Խնդրի մասին, ըստ «Ավետաբեր» արձանի քանդակագործ Սամվել Պետրոսյանի, պետք էր մտածել նախքան տարածքը սեփականատիրոջը տալը: «Ինչ թղթերի հիման վրա է տրված, իրենք ինքնագլուխ իրավունք չունին տալու, մինչև համապատասխան թույլտվություններ չունենան, ծածկադմփոց չի կարելի անել էս հարցը: Շինարարությունն ավարտվում է, նոր ենք իմանում արձանի հեղինակներս՝ ես ու Եղոյան Ռաֆիկը, ինքն էլ պատվանդանի հեղինակն է»,- զայրանում է քանդակագործը:
«Ես չգիտեմ իրականում, թե աղմուկն ինչի համար է կամ ինչ աղմուկ է: Տարածքը վերածվել էր աղբանոցի, իսկ այն որպես կանաչ գոտի կրկին դիտարկելն անիմաստ էր, քանի որ տնակային ավան եղած ժամանակ ամբողջովին ավերվել էր: Հիմա այն ներդրողին է տրված կառուցապատման իրավունքով՝ օրենքով սահմանված կարգով՝ մարզպետարան, քաղաքապետարան, ՀՀ քաղշինկոմիտե օղակներն անցնելով: Մեծ ներդրման մասին է խոսքը, մոտ 1 մլն դոլարի հասնող, հատկապես որ սեփականատերը և՛ աշխատատեղ է ստեղծում, և՛ պարտավորություն ունի այգու մի հատվածը, որտեղ գտնվում է նաև արձանը, վերականգնել որպես կանաչ գոտի»,- ասում է քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Թեթև կոնստրուկցիաներով կառուցվող շինությունը «Դոմուս» ընկերության համար ծառայելու է և՛ որպես առևտրի կենտրոն, և՛ որպես պահեստ:
Քանդակագործ Սամվել Պետրոսյանի «Ավետաբեր» կոչվող արձանը թե երբ և ինչու դարձավ «Զոյա», Գյումրիում հստակ չեն հիշում, բայց այս արձանի պահպանման հետագա ճակատագրի վերաբերյալ ևս ֆեյսբուքյան անհանգստություններ կան:
««Զոյային» ոչ մի բան չի կպել, արձանն իր տեղում է»,- տեղեկացնում է Գասպարյանը: «Քանդակագործը կապվեց մեզ հետ, դժգոհեց, թե արձանի տեսադաշտը փակվել է, չնայած որ պետք է ասել՝ էդ արձանի տեղն արդեն շատերն էին մոռացել, լավ է, սա առիթ եղավ, մարդիկ էլի հիշեցին կոմսոմոլի արձանի մասին: Մենք իրեն առաջարկել ենք արձանը տեղափոխել հարակից բարեկարգ հատված կամ քաղաքի մեկ այլ տարածք: Իսահակյանի այգին ենք առաջարկել, «Մայր Հայաստանի» հուշահամալիրի մոտ ենք առաջարկել: Քանդակագործը մեկ համաձայնում է, մեկ չի համաձայնում: Մեր առաջարկը հիմա էլ է ուժի մեջ: Ե՛վ կարող ենք տեղափոխել, եթե ցանկանա, և՛ կարող ենք թողնել տեղում, քանի որ արձանին որևէ վտանգ չի սպառնում, էդ հատվածն էլ պետք է կրկին վերականգնվի որպես կանաչ գոտի»,- ասաց ճարտարապետը:
Կառույցի շինարարությունն ավարտվում է, հսկայական շինությունը մեկ օրում չհայտնվեց: Ինչո՞ւ հենց հիմա դժգոհեցին գյումրեցիները:
Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է՝ այդ հարցի պատասխանն իրեն էլ է հետաքրքրում: Կարծում է՝ քանդակագործն է ուղղորդում (նկատի ունի քանդակագործ Սամվել Պետրոսյանին):
«Կարծում եմ՝ էդպես է, քանդակագործի կողմից է ուղղորդվում, որովհետև մենք իրեն տարբեր տեղեր ենք առաջարկել, որ արձանը տեղափոխենք, չգիտեմ՝ ինչ է ուզում: Որ ասում էր՝ լավ չի երևում, մենք էլ տեղափոխման հարց էինք դրել, բայց նաև ասել ենք՝ տեղում էլ կարող է մնալ: Արձան է, ժամանակին դրվել է, լավ է, վատ է, էդ է: Այգին բարեկարգվում է, ինչ վատ կլինի, որ բարեկարգ այգում մնա: Չգիտեմ, երևի կամակորություն է անում: Ինքը նույնիսկ եղել է քաղաքապետի մոտ, համաձայնել է, որ մի փոքր առաջ բերենք, դնենք, որ լավ երևա, մենք պատրաստ ենք էդ աշխատանքներին, չգիտեմ՝ ինքը ոնց ուզեց»,- ասում է քաղաքապետարանի ճարտարապետը:
Արդյոք Գյումրու քաղաքապետարանը քանդակագործ Սամվել Պետրոսյանին առաջարկե՞լ է արձանը տեղափոխել այլ տարածք:
«Ինչ ուզենան, կխոսան»,- եղավ մեր հարցի պատասխանը: «Զանգում են, օդի մեջ կրակում, ես գործնական տղա եմ, ինձ գործն է հետաքրքրում: Ինչ տեղ առաջարկել են էդ արձանին, ոնց որ չլինի, ինքը հանգստի գոտու, կանաչ գոտու համար է, փողոցի մեջ տրանսպորտի հանգույցի տեղ չեն դնե արձանը, անուղեղ վիճակ է: Ոչ մի քննարկում, ոչ մի բան չեն անում, ուղղակի ավերում են քաղաքը»,- ասում է քանդակագործ Պետրոսյանը:
Արդյոք արձանի տեսքը շա՞տ է փակում կառուցված շինությունը: «Ոչ թե փակում, այլ հերն անիծում է, բա եղա՞վ, կարելի՞ է էդպես, դա դավաճանություն է: Ժողովուրդը ոտի է ելել, տեսնինք՝ ինչ կեղնի հետո, հարցը ինչխ կկարգավորվի»,- զայրանում է Պետրոսյանը:
Նշենք, որ խնդրին անդրադարձել էր նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն ու իր «Ֆեյսբուքի» էջում գրել. «Սա նախկին կոմերիտմիության այգին է ու «Զոյայի» արձանը, որը թաղի համար եզակի լուսավոր կետերից է, կարող էր կենտրոն չհամարվող թաղամասի համար դառնալ ժամանցի հաճելի վայրերից մեկը, սակայն այստեղ (անհասկանալի հանգամանքներում) այժմ վեր է խոյանում անֆասոն ու տձև մի կառույց։
Հիմք ընդունելով մայրաքաղաքում ապօրինի կառույցների ակտիվ ապամոնտաժումը՝ հույս ունեմ, որ այս հարցը ևս արդար լուծում կունենա՝ ի շահ մեր քաղաքի ու քաղաքի բնակչի։
Հ.Գ. Նկարը արվել է մոտ մեկ ամիս առաջ ու չի հրապարակվել՝ ընտրություններին հարցը չքաղաքականացնելու համար»։
Լուսանկարը՝ «Ալեքսանդրապոլ. Լենինական. Գյումրի» ֆեյսբուքյան խմբի էջից
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏղամարդը՝ նռնակը ձեռքին, սպառնացել և հրաժարվել է ենթարկվել շտապօգնության անձնակազմին. մանրամասներ
Առատ ձյուն է տեղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզից
«էլիտայի» հարստության աճի համար գործել է 2+2+2=8 թվաբանությունը, երկրի տնտեսության համար՝ 2+2+2=4-ը. Սաֆարյան
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ամենուր ձյուն կտեղա
Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների վրա ճնշում լիներ, տեքստային խնդրանքով նրանց դիմելու կարիք չէր լինի. Չախոյան
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին (լուսանկարներ)
Դիմում եմ ՀՀ վարչապետին և Կառավարությանը. եթե օր առաջ չսկսենք, չենք հասցնելու. Գյումրու ավագանու անդամ
ՓԲԸ ղեկավարները Խուդաթյանին ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները և գործառույթները
Ովքեր են Վրաստանի նախագահի հավանական թեկնածուները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունություն Կովկասում. Յաշար Գյուլեր
Վարչապետի որոշմամբ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Ալեն Սիմոնյանը դրական իմաստով ազդել է իմ ներաշխարհի վրա, շնորհակալ եմ նրան ամենայն ջերմությամբ. Աղազարյան
Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Պաշտոնանկություն՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան
Պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանը կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ
Զեյնալյանը մեկնաբանել է առողջապահության նախարարի պաշտոնում իր նշանակվելու մասին հրապարակումները
Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան
Պետք է մշտապես առաջնորդվենք հետևյալ կանոնով՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվություն. Վարդանյան
Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշումներ կայացնել. Դուդան՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
Վարչապետը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, ու իր համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան
Դադարեցվել է Ալավերդու մի շարք փողոցների ու ամբողջ Հաղպատի գազամատակարարումը
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած համարվել
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված կցորդով տրանսպորտի համար սահմանափակվել է
Վրաստանում դեկտեմբերին նախագահ կընտրեն. հայտնի է դարձել ընտրությունների օրը
Ավշարի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույք վերադարձվել է համայնքին
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը (տեսանյութ)
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել
Վարչապետն անդրադարձել է բարձր պաշտոններում վերջին նշանակումներին և հայտնել՝ ինչ բանաձևով է որոշում կայացնում
Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտրոններ, խուսափել է խոշոր հարկերից (տեսանյութ)
Ամասիայի պանրագործարանի գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել
Թուրքիայում մոտ 400 ոչխար հայտնվել է ձնաբքի մեջ, սառել ու սատկել է (տեսանյութ)
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT