Երևան
12 °C
Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ 430 անձի վերաբերյալ:
2021 թվականի ընթացքում՝ 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ:
Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020թ.-ի ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021թ.-ին՝ 26 որոշում:
Ուսումնասիրությունների շրջանակում իրականացվել են բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և համայնքային (ինչպես նաև պետական և համայնքային մասնակցությամբ) կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղարկվել է շուրջ 2100 հարցում, ստացվել՝ շուրջ 2000 պատասխան: Ապօրինի ծագում ունեցող գույքի, իրական շահառուների, նրանց փոխկապակցված անձանց շրջանակը, գույքի ծավալը, ինչպես նաև ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ հանգամանքներ պարզելու նպատակով օրենքով սահմանված շրջանակներում տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 91 հանձնարարական, ստացվել՝ 61 պատասխան:
Թվով 7 ուսումնասիրությունների շրջանակում ուղարկվել են միջազգային իրավական օգնության հարցումներ, որոնցից 4-ով ստացվել է պատասխան գրություն: ՀՀ տարածքում գտնվող գույքի և (կամ) անձանց առնչությամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 4 միջազգային հարցում, որոնց շրջանակում անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Վարչության կողմից պատասխաններ են ուղարկվել հայցող պետությունների իրավասու մարմիններին:
Բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես՝ 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են:
Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար:
Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի
ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը․ ինչու պատգամավորը վայր չի դնում մանդատը
Երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն․ վարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Ժամանակակից, գունավոր ու ապահով․ 30 տարվա դադարից հետո բացվել է Այգեվանի մանկապարտեզը
Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները․ ինչ հարցեր են օրակարգում
Վանաձորի ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Առաջադրվել եմ որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու
EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ղազինյանի գույքը
Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». մեջլիսի պատգամավոր
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը
Մանկապարտեզի անձնակազմի հետ ակտիվ նախաքննություն է իրականացվում. ՔԿ-ն՝ 4-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
ՀՀ-ի բացակայությունը ՀԱՊԿ միջոցառումներից «վնասում է» հենց Երևանի հեղինակությանը. Բելառուսի ԱԽ քարտուղար
Պաշտոնապես առաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու. Առուշանյան
Հիվանդանոց են տեղափոխել ծնողներից մեկի մեքենայով. նոր մանրամասներ 4-ամյա աղջնակի մահվան դեպքից
Մարզերում սպասվում են ձյան տեղումներ, ջերմաստիճանը չի փոխվի
Խոշոր ավտովթար Արագածոտնում. 2 «Օպել»-ի բախման հետևանքով կա 6 տուժած
Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը
Պարադահուկավազքի միջազգային մրցաշարում Հայաստանը պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Իրանի արտգործնախարարը Դամասկոսից մեկնել է Թուրքիա. տեսանյութ
Մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել. ՆԳՆ-ն մեկնաբանել է մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մահվան դեպքը
Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը. դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա. նա մահացել է
ՊՊԳՎ ծառայողը հափշտակել է մոտ 21 հազար լիտր բենզին. կազմված փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն
Շոլցը ժամանել է Կիև՝ Զելենսկիի հետ բանակցությունների. տեսանյութ
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը
Անցած 11 ամսում Հայաստանում կարմրուկի քանի դեպք է գրանցվել
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման վերջնաժամկետն ավարտված է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել որդուն
Սուրճի ընդմիջում Սայաթ-Նովայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի 2 անդամ ընկել է լանջից, ստացել՝ տարբեր աստիճանի վնասվածքներ
Կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ Անահիտ Մանասյան
ՄՊՀ նախագահը Փարիզում կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին
Ամանորյա ինչ միջոցառումներ են սպասվում Երևանում․ մանրամասներ
15 տրոլեյբուս դուրս կգա գիծ. Երևանի փոխքաղաքապետը մանրամասներ հայտնեց
Անչափահասի նկատմամբ մետրոյում nտնձգության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է․ ՆԳՆ. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT