Երևան
12 °C
Հարցազրույց բանաստեղծուհի, արձակագիր, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ:
- Արփի, պատերազմից հետո շուրջ 7 ամիս Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկված էր, եւ թվում էր՝ այդ քաոսին վերջ չկա: Դուք այն մտավորականներից եք, որ այս ամիսների ընթացքում անվարան արտահայտում էիք Ձեր դիրքորոշումները քաղաքական գործընթացների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ընտրությունները կայունացրի՞ն իրավիճակը:
- Ես կարծում եմ, որ քաղաքական ճգնաժամի մասին պատկերացումը խիստ չափազանցված էր, իրականում չկար արտահերթ ընտրությունների հանրային պահանջ եւ անվստահություն իշխանության նկատմամբ: Ամենօրյա իմ շփումներով ես անընդհատ տեսնում էի դա, բայց երբ մտնում էի «Ֆեյսբուք», հայտնվում էի բոլորովին այլ իրականության մեջ: Հանրային կարծիք ստեղծողները համառորեն փորձում էին կարծիք ձեւավորել, թե կա քաղաքական ճգնաժամ, ընտրությունների անհրաժեշտություն։ Այդ տեսակետը առաջ էր մղվում քաղաքական շահառուների կողմից, որոնց համար պարտությունը պատերազմում հնարավորություն էր կրկին փորձելու։ Հիմնական փաստարկն այն էր, որ գործող իշխանությունը պարտվել է պատերազմում, նրա օրոք մենք ունեցել ենք մարդկային եւ տարածքային մեծ կորուստներ, եւ այդ իշխանությունը պետք է հեռանա։
Քաղաքական մշակույթի տեսանկյունից իսկապես դա ճիշտ կլիներ, եթե դաշտում լինեին ուժեր, որ ի վիճակի կլինեին կառավարել երկիրը։ Սակայն այդպիսի ուժերը մի քանիսն էին միայն․ մարդկային եւ նյութական ռեսուրսը կենտրոնացված են նախկին երեք նախագահների շուրջը, եւ ընտրությունը նրանց ու գործող իշխանության միջեւ էր։ Ժողովուրդը տուրք չտվեց տեսական ճշմարտություններին՝ ի տարբերություն ֆեյսբուքյան ինտելեկտուալների։ Ընդհանրապես, տեսության եւ պրակտիկայի հարաբերակցության հարցը շատ հետաքրքիր հարց է, եւ այս հարցում մեր ինտելեկտուալ էլիտան հայտնվեց տեսական ճշմարտությունների ծուղակում։ Հողին կպած, առեւտուր անող մարդիկ կարծես թե ավելի իմաստուն գտնվեցին, նրանք հենվեցին իրականության վրա։ Երբ քո սեղանին դրված է խաշած կարտոֆիլ եւ թթու, դու չես կարող ընտրել հավով ապուրը։ Սա պարզ մի բան է, որ շատերը չցանկացան հասկանալ՝ անընդհատ թմբկահարելով, թե կա քաղաքական ճգնաժամ։ Հիմա էլ են թեման փորձում վառ պահել։ Այժմ էլ ակտիվորեն տարածվում է տեսակետ, որ հաջորդ ընտրությունները կրկին արտահերթ են լինելու, այսինքն՝ հող են նախապատրաստում։ Սակայն այս իրավիճակում՝ քանդված պետությամբ, մեզ համար կայունությունը ամենակարեւորն է, եւ պետությունը ցնցումների ենթարկելը ոչ մի պարագայում չի կարող հայրենասիրություն լինել։
- Իսկ հնարավո՞ր է, որ այդ ուժերը, որոնց մասին քիչ առաջ հիշատակեցիք, տվյալ հայտարարություններն անում են՝ իրենց աջակիցներին չհիասթափեցնելու համար:
- Իհարկե, նաեւ այդ խնդիրը կա, իրենք որոշակի ընտրազանգված ունեն, դրանք այն մարդիկ են, որ նրանց իշխանության տարիներին ձիու վրա են եղել, անաշխատ եկամուտներ են ունեցել, կոռուպցիոն բուրգի ինչ-որ մի հատվածում են եղել, պետության թալանից իրենց էլ է բաժին հասել։ Հիմնականում իրենք են, եւ, այո՛, իրենց պետք է ներշնչել վստահություն, որ անպատիժ թալանի այդ երանելի ժամանակները վերադառնալու են։ Բայց իրենց հաստատակամությամբ փորձում են նաեւ օտարերկրյա, չասեմ՝ տերերին, ասեմ՝ հնարավոր դաշնակիցներին լուր տալ, որ իրենք դեռ լավ մարզավիճակում են, կարող են պայքարը շարունակել, որ իրենց շուրջը կան որոշ համակիրներ։
- 2018 թվականին ՀՀ քաղաքացին մերժեց Սերժ Սարգսյանի իշխանությունը, այս ընտրություններում էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չարժանացավ հանրության լայն զանգվածի վստահությանը: Ըստ Ձեզ՝ էլ ի՞նչ է հարկավոր այս ուժերին՝ հասկանալու համար, որ հայ ժողովուրդն այլեւս իրենց չի ուզում տեսնել երկրի կառավարման ղեկին:
- Ասեմ, որ ես շատ նորմալ եմ համարում, երբ հին ուժերը փորձում են վերադառնալ։ Դա նորմալ քաղաքական պրոցես է։ Բայց Հայաստանում նախկինները վերադարձի ոչ մի հնարավորություն չունեն։ Սրանում մենք համոզվեցինք ինչպես 2008 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ, այնպես էլ այս ընտրությունների ժամանակ: Ես ինքս Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մաս էի ու պատրանքների մեջ էի ապրում, ինչպես այսօրվա ընդդիմադիրներից շատերը: Ինձ նրա վերադարձը հնարավոր էր թվում: Հիմա հասկանում եմ, որ դա անհնար էր, եթե նույնիսկ ճնշումներ չկիրառվեին, եթե նույնիսկ Մարտի մեկ չլիներ։ Դրա պատճառն այն է, որ Հայաստանի նման՝ չլուծված հակամարտությամբ, փակ սահմաններով երկրում պրակտիկորեն որեւէ իշխանություն չի կարող այնպիսի զարգացում ապահովել, որ մարդիկ ցանկանան նրան նորից վերադարձնել։ Էլ չեմ խոսում, թե որքան անհնար կլիներ այդ զարգացումը նախկին կոռուպցիայի պայմաններում։
Հայաստանում իշխանությունը կորցնում են անվերադարձ: Բայց նայելով նախկին իշխանության գլուխներին՝ երբեմն ինձ թվում է, թե նրանք հավատում են իրենց վերադարձին։ Մեկը մտածում է, որ ժողովուրդը կընտրի իրեն, որովհետեւ իր մարգարեությունը ճիշտ դուրս եկավ, մյուսը, որովհետեւ ինքը «փայլուն օպերացիա» էր մշակել՝ ուրիշի ձեռքով տարածքները վերադարձնելու եւ նման բաներ։ «Հայաստան» դաշինքի պարագայում այս արդյունքը վերադարձի առավելագույնն էր։
- Առաջին նախագահը կանխատեսումներ էր անում, որ ընտրություններն ավարտվելու են արյունահեղությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, ընտրական եւ հետընտրական զարգացումները անցան հանգիստ: Մի՞թե առաջին նախագահը այդքան անհեռատես էր, որ այդ կանխատեսումներն անում էր: Գուցե ինչ-որ հա՞րց էր փորձում նա դրանով լուծել:
- Ես կարծում եմ, որ նախընտրական փիառի ինչ-որ տեխնոլոգիա էր կիրառում Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա այդպես փորձում էր ինչ-որ ձեւով իմաստավորել ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանում: Այդպես էլ ասվում էր, որ այդ ուժը բուֆերի դեր է կատարելու երկու՝ իրար ատող բեւեռների միջեւ։ Դա կուսակցության փաթեթավորման պես մի բան էր երեւի։ Թեպետ չեմ բացառում, որ կարող է իսկապես հավատացած լինել դրան։ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտնական է, նրան շատ հետաքրքիր է լսելը, բայց, իմ կարծիքով, նրա անսխալականությունը, հեռատեսությունը կամ իմաստնությունը, որպես քաղաքական գործչի, մի քիչ միֆական է։ Պատերազմի հավանականության, ելքի առումով, իհարկե, չի սխալվել, բայց դա ոչ թե կանխատեսում էր կամ մարգարեություն, այլ իրավիճակի մասին խորհրդապահական (եւ ոչ միայն) գիտելիքին տիրապետելու արդյունք։ Ես չգիտեմ՝ ինչ էին պատկերացնում մարդիկ, որ քաղաքացիական պատերազմ էին գուժում։ Դա նշանակում է չպատկերացնել այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել 2018-ին․ կար իշխող էլիտա եւ կար ժողովուրդ, հիմա, ըստ էության, կա նախկին էլիտա, որ զրկված է իշխանությունից, եւ կա ժողովուրդ, որը իշխում է: Այս հարաբերակցության պարագայում ո՞վ ո՞ւմ դեմ պիտի ելներ:
- Մինչեւ ընտրությունները հարյուրավոր մտավորականներ հանդես եկան հայտարարությամբ, որով իրենց աջակցությունն էին հայտնում Ռոբերտ Քոչարյանին: Թեպետ ոչ պաշտոնական հայտարարություններով, սակայն նկատելի էր, որ նրա հանդեպ իրենց համակրանքն են արտահայտում նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչներից: Ընտրությունների արդյունքները, ըստ Ձեզ, կնպաստե՞ն, որ նշված մարդիկ, որոնք ուղիղ պարտավորություն ունեն բոլոր պարագաներում լինել ժողովրդի կողքին, փոխեն իրենց դիրքորոշումը՝ հասկանալով, որ պետք է հաշվի նստել հանրության մեծ մասի կայացրած որոշման հետ:
- Այնքան տարողունակ թեմա է այս թեման, որ այն քննարկելու համար պետք է նախ հասկանալ՝ ինչ է մտավորականությունը։ Այս մտավորականությունը խորհրդային ժամանակաշրջանում ձեւավորված մտավորականության շարունակությունն ու ժառանգորդն է, հիմնականում նույն մարդիկ են դեռեւս, որոնք խորհրդային տարիներին ակտիվ կոմսոմոլներ են եղել, իրենց առաջ են տարել, ինչ-որ պաշտոններ են տվել: Իրենք վարժեցված են ծառայելու իշխանությանը։ Դուք կասեք՝ բայց չէ՞ որ իշխանությանը չեն ծառայում հիմա, այլ փաստացի սատարում են ընդդիմությանը, ինչը կարծես թե աննախադեպ է։ Պատճառն այն է, որ նոր՝ հեղափոխական իշխանությանը նրանք դեռեւս որպես իշխանություն չեն ընկալում, այդ իշխանությունից նրանց հրահանգ չի տրվում՝ ծառայելու իրենց։ Հակառակը, այդ իշխանությունն ասաց, որ իրենց ծառայության կարիքը չունի, որ իր համար չկան արտոնյալներ, սիրելիներ եւ այլն, եւ դրանով, փաստորեն, չեղարկեց այս դասակարգի գոյությունը։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ, ի տարբերություն այդ նոմենկլատուրային մտավորականության, ես ճանաչում եմ բազմաթիվ գրողների ու արվեստագետների, որոնք ընդգծված կերպով սատարեցին դեմոկրատական արժեքները կրող ուժին՝ ներկայիս իշխանությանը: Եվ ահա, այս մարդկանցից շատերը այդ նույն ստեղծագործական միությունների անդամ են, որոնց անունից նման հայտարարություններ տեսանք։ Այսինքն՝ այդօրինակ հայտարարությունները իրերի այս դրությանն անծանոթ մարդկանց վրա ազդեցություն գործելու համար են միայն եւ չունեն օրինական ուժ։
- Իսկ Ձեզ համար պողպատե մանդատի գործադրման լավագույն օրինակը ո՞րը կլինի:
- Գիտեք, ես, ինչպես եւ ՀՀ քաղաքացիներից շատ-շատերը, ունեմ արդարության պահանջ: Ես ուզում եմ, որ պատժվեն մարդիկ, որոնք կտտանքների են ենթարկել իրենց համերկրացիներին, ճնշել են, ծառայել են հանցագործ իշխանություններին, հարստություն են դիզել, շքեղ տներ են սարքել մեր աչքի առաջ, եւ հիմա էլ նրանց բարեկեցիկ կյանքին ոչինչ չի սպառնում։ Բայց, կարծում եմ, այս արդարացի պահանջը կատարելուց շատ ավելի կարեւոր է բյուրոկրատական համակարգի կայացումը։ Մենք բոլորս վատ ենք վերաբերվում բյուրոկրատիային։ Որպես արվեստի մարդ՝ բյուրոկրատիայի հետ բախվելիս ես շատ վատ հոգեվիճակի մեջ եմ հայտնվում, բայց չկա պետություն առանց բյուրոկրատիայի։ Օրենքի դիկտատուրան ու պողպատե մանդատը ինձ համար դա են, որ պետական ինստիտուտները սկսեն գործել, որ մեծ մրցակցություն լինի պետական ապարատում՝ աշխատելու համար, եւ այնտեղ տեղ գտնեն միայն պրոֆեսիոնալները, որ մարդիկ սովորեն հարաբերվել օրենքի հետ առանց իրենց կորցնելու, հասկանան՝ ինչ է գրված օրենքում, օրենքը մատչելի լինի մարդու համար։ Եվ, այո՛, ես կողմ եմ կադրային ջարդին, որովհետեւ համարում եմ, որ պետական ապարատը տասնամյակներ շարունակ ծանոթ-բարեկամ սկզբունքով լցվել է դիլետանտներով (ես չեմ խոսում բացահայտ թալանչիների մասին)։
- Քանի որ Դուք նաեւ մամուլի հետ եք կապված, ըստ Ձեզ՝ այս ամիսների ընթացքում մամուլը որքանո՞վ նպաստեց երկրում ստեղծված իրավիճակի կայունացմանը, մամուլի այս տեսակ ազատությունը, որ ընձեռել է գործող իշխանությունը վերջին տարիներին, ճի՞շտ է, թե՞ պետք է հստակ մեխանիզմներ ձեւավորվեն՝ սուտն ու կեղծիքը հնարավորինս կանխելու համար:
- Սա իսկապես շատ բարդ հարց է: Ես ինքս մամուլի ազատության ջատագովն եմ, եւ ինձ համար մամուլի ազատությունը սրբազան մի բան է, անգամ՝ դեղին մամուլի: Մյուս կողմից մենք տեսանք՝ պետության համար ինչ կարգի սպառնալիք կարող են լինել կեղծ տեղեկատվությունը, մեդիապատերազմը: Իհարկե, ինչ-որ մի բան պետք է սրա հետ արվի, բայց ես չեմ կարող ասել, թե ինչ: Սա միայն հայաստանյան խնդիր չէ, սա համաշխարհային խնդիր է։ Աշխարհը դեռ չունի այս խնդրի լուծումը։ Որքան ուսումնասիրել եմ միջազգային փորձը, լավագույն տարբերակը համարվում է ինքնակարգավորումը, երբ տեղեկատվություն սպառողը մերժում է արտադրողին, տվյալ դեպքում՝ սուտ ու ապատեղեկատվություն արտադրողին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT