Աշխատանքից ազատման դիմումներ և վիճաբանություններ Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում

02/07/2021 schedule22:20

Երեկ բաց նամակ ֆեյսբուքյան հետևորդների, այսօր արդեն ասուլիս բոլորի համար: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» խառնաշփոթ է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պատկերասրահի աշխատակցուհիներից մեկն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին:  Խնդիրը ծագել է դեռևս նախընտրական քարոզչության շրջանում:

Նամակի հեղինակ պատկերասրահի աշխատակիցները տեղեկացրել էին, որ աշխատակցուհին, որի մասին խոսում են, բազմիցս ունեցել է կոնֆլիկտներ պատկերասրահի գրեթե բոլոր աշխատակիցների հետ՝ աշխատանքային, քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ տարբեր հարցերի շուրջ: Բազմիցս օգտագործել է անձնավորված վիրավորանքներ և դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք,  հեռախոս է նետել այլ աշխատակցի ուղղությամբ, հարվածել ինքն իր գլխին, բղավել: Այդ գործողություններն, ըստ պատկերասրահի աշխատակիցների, բազմիցս գրավել են հարակից շենքի բնակիչների ուշադրությունը:

Իրավիճակը սրվել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

«Տվյալ աշխատակիցը, ունենալով այլ քաղաքական հայացքներ  (պաշտպանում է ներկայիս ընդդիմության շահերը), վեճի բռնվեց աշխատակիցներից մեկի հետ, որից հետո աշխատանքի է ներկայացել մայրիկի հետ: Աշխատակազմը աշխատակցուհու մայրիկին ներկայացրել է ստեղծված իրավիճակը և խնդրել, որ փորձի խոսել դստեր հետ և հասկանալ, թե ինչն է խնդիրը:

Վերոնշյալ դեպքից մի քանի օր անց պատկերասրահի աշխատակիցը կոնֆլիկտի է բռնվում աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանի հետ՝ չցանկանալով կատարել իրեն վստահված էքսկուրսավարի աշխատանքային պարտականությունները: Տվյալ իրավիճակից հետո ներկայացել է աշխատանքի մայրիկի ուղեկցությամբ, ով առանձնազրույց է ունեցել պատկերասրահի տնօրենի ժ/պ  Մ. Վարդպարոնյանի հետ։ Այնուհետև Մ. Վարդպարոնյանին հանդիպում է տվյալ աշխատակցուհու հայրը և թույլ է տալիս ոչ հարիր արտահայտություններ»,-ասված է նամակում:

Պատկերասրահի տնօրենի ԺՊ Վարդպարոնյանը փորձելով հարթել աշխատակիցների միջև եղած անախորժությունները, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ բանավոր նկատողության արժանացրել բոլոր աշխատակիցներին և խստացրել աշխատանքային պայմանները: Արգելվել է աշխատավայրում ոչ աշխատանքային թեմաների շուրջ որևէ հարցի քննարկումը:

Վիճաբանությունն այնուհետ այլ ուղղությամբ է ընթացել: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» ունի հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են տարբեր անձանց կողմից վաճառքի ներկայացված իրեր, այդ թվում նաև պատկերասրահի տվյալ աշխատակցուհու ներկայացրած զարդերը:

Հունիսի 23-ին վերջինս պատկերասրահի հսկիչ Մերի Կարապետյանին, ով նաև համակարգում է  հուշանվերների խանութի աշխատանքը, տեղեկացրել է, որ իր ներկայացրած զարդերից մեկը բացակայում է: Համապատասխան մատյանի նշագրումներում, սակայն, նմանատիպ զարդի մասին խոսք չկա, այսինքն, ըստ պատկերասրահի աշխատակիցների, նման զարդ երբևէ վաճառքի չի ներկայացվել:

Այս անգամ ևս տնօրենի ժպ-ն խորհրդակցություն է հրավիրում՝ խնդիրը քննարկելու, հարթելու նպատակով: Աշխատակիցը, սակայն, նյարդային պահվածք է  դրսևորում և ներկայացնում իր ձեռքով գրված աշխատանքից ազատման դիմումը:  Այնուհետ  հուշանվերների խանութից առանց որևէ մեկին զգուշացնելու վերցրել է վաճառքի համար իր ներկայացրած իրերը և հեռացել:

Հենց այդ դեպքից հետո էլ, ըստ նամակի,  պատկերասրահի տնօրեն Վարդպարոնյանը զանգ է ստացել Գյումրու համայնքապետարանից, որից հետո՝ չճշտված հանգամանքներում գրել է աշխատանքից ազատման իր դիմումը:

Այսօր հրավիրած ասուլիսում Վարդպարոնյանն ասաց դիմումը գրել է իր կամքով և քաղաքապետարան ոտք կդնի միայն  իր աշխատանքից ազատման հրամանը ստանալու համար:

«Այլ բանի համար չեմ գնա, իրենք բոլոր սահմաններն անցել են,-ասաց Միքայել Վարդպարոնյանը՝ չմանրամասնելով, թե Գյումրու քաղաքապետարանում իր հետ ինչ խոսակցություն է եղել, և ինչ պայման է առաջադրվել իրեն:

Աշխատակազմը, սակայն, պահանջեց, որ քաղաքապետարանն առանց որևէ պայմանի առաջադրմամբ թույլ տա, որ և տնօրենը շարունակի աշխատել, և աշխատակազմը: Այնպես, ինչպես աշխատում էին արդեն 2 տարի:  Այլ պահանջ չունեն:

Ի դեպ, նամակում պատկերասրահի աշխատակիցները նաև գրել են, որ ճշտել, իմացել են. որ վիճաբանություն հրահրած աշխատակցուհու հայրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերն է, և դստեր աշխատանքից ազատման դիմումը գրելուց հետո եղել է քաղաքապետի մոտ:

Իր դիրքորոշումն ու մեկնաբանությունը Գյումրու քաղաքապետարանը կներկայացնի երեքշաբթի միայն:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2371 դիտում

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ

Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին

Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ

Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ

Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ

Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»

Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել

Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր

Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը

Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին

Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին

Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը

Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի

Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին

3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել