Կառնուտի ջրամբարին ջուր տրվել է, բայց տեղ չի հասել. Շիրակում է Ջրային կոմիտեի նախագահը

Ջրային կոմիտեի նախագահն ու անձրևը այսօր Շիրակի մարզ եկան միաժամանակ: Վաղ առավոտից գյուղացիները կրկին ոռոգման ջրի պահանջով որոշել էին փակել Գյումրի-Երևան մայրուղին, սակայն չհասցրին ակցիան իրականացնել:

Եկան Շիրակի մարզպետարան՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ աշխատանքային քննարկման:

Գյուղացին ոչ միայն իր ջուրն ու վնասի փոխհատուցումը պահանջեց, այլ նաև հստակեցում, թե ինչի՞ համար էր Կառնուտի ջրամբարը դատարկ, ու ինչո՞ւ իրենք մնացին անջուր: Տևական ժամանակ է՝ գյուղացիները պնդում են, որ ջրամբարում ջուր չկա, քանի որ անհրաժեշտ ջրի քանակն ուղղորդվում է հէկ:

Կարեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այս հարցին, ասաց՝ գյուղացիներն իրականում սխալվում են:

«Բացառված է, որ Կառնուտի ջրամբարին տրվող ջուրը տրվի հէկերին, հայտը ներկայացվել է, որ Կառնուտի ջրամբար ջրալրում իրականացվի, հայտն ուսումնասիրել, ջրալրումը սկսել ենք: Մենք դա իրականացրել ենք, բայց մեր տված ջուրը, որը պետք է հասցվեր Կառնուտի ջրամբար, չի հասցվել, տվել են ջրօգտագործողներին: Մենք բոլորս ընդունում ենք, որ կա խնդիր, հիմա բոլորս տեղում էդ խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար»,- ասաց Սարգսյանը:

Ջուրը Կառնուտի ջրամբար հասցնելու պլան են մշակել, բայց թե ինչ, պատասխանատուն չմանրամասնեց: «Էկեք պլանի մասին չհայտարարեմ, բայց էն, ինչն անելու ենք, բխելու է  բոլորի շահերից»,- վստահեցրեց Սարգսյանն ու նշեց՝ կարևորը խնդրի լուծումն է: Հէկի հետ ևս քննարկում է իրականացվել: Նրանց ջրամատակարարումը կդադարեցվի:

«Էնտեղ ջրի օգտագործման թույլտվություն ունի հէկը էդ ժամանակահատվածում: Մենք տվյալ ժամանակամիջոցում հնարավորություն չունենք ստիպել որևէ մեկին, որ իր աշխատանքը դադարեցնի, ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար:

Բայց համատեղ հիմա քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել հէկի տնօրինության հետ, որ իրենց մատակարարվող ջուրը դադարեցվի և ուղղվի ջրամբար»,- նշեց Ջրային կոմիտեի նախագահը:

Սարգսյանը նաև մեկ դիտարկում հիշեցում արեց: Դիտարկումն այն էր, որ Ջրային կոմիտեն չէ հէկին ջուր տվող-չտվողը: Այդ իրավունքը հէկին տալիս է շրջակա միջավայրի նախարարությունը:

«Այսինքն՝ Ջրային կոմիտեն չի կարող մի զանգով կամ գրությամբ ասել ու ջրամատակարարում դադարեցնել, երբ որ մարդիկ ունեն օրինական ջրամատակարարման թույլտվություն:

Նախորդ տարի ես նույնը հարցը կարգավորել եմ, դադարեցրել ենք հէկի ջրամատակարարումը, ջուրը տեղափոխել ենք Կառնուտի ջրամբար, բայց հէկի տնօրինությունը ինձ դատում էր պաշտոնեական դիրքի չարաշահման համար և պահանջում փոխհատուցում»,- հիշեցրեց Կարեն Սարգսյանը:

Երեկ գիշերվանից Շիրակի մարզում գտնվող Ջրային պետական կոմիտեի նախագահը փորձում է հասկանալ, թե ջուրը, որն իրենք տվել են Կառնուտի ջրամբարին, ինչու տեղ չի հասել և ում է հասել:

«Էն ժամանակ, երբ պահանջարկ է եղել, մենք էդ ջուրը տվել ենք, բայց ջրալրումն իրականացվել է ոչ ամբողջությամբ: Դեռ պարզաբանելու տեղ ունենք, քանի որ էն ջրաքանակը, որ տվել ենք, էդքանը չի հասել Կառնուտի ջրամբար:

Մեզ հիմա պարզաբանեցին, որ էդ ջրաքանակը, որը տեղ չի հասել, տվել են ջրօգտագործողին, ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար տվել են, ոչ թե հասցրել են ջրամբար»:

Հավանաբար հէկի ունեցած պայմանագիրը կվերանայվի՝ ջրամատակարարման ժամկետների առումով, որ գյուղացին խնդիր չունենա, հէկից էլ կախման մեջ չհայտնվի ոռոգման սեզոնին: Գյուղացիներ կային, որոնք պնդում էին, թե իրենք 1 խմ ջրի դիմաց վճարում են ավելին, քան նախատեսված է: Ջրային կոմիտեի նախագահը խորհուրդ տվեց այդ մասին առանց վարանելու դիմեն իրավապահներին: Իսկ սկզբի համար լավ կանեն՝ իմանան, որ 1 խմ ջրի դիմաց պարտավոր են վճարել 11 դրամ, գումարի մնացած մասը պետությունն է սուբսիդավորում:

Իրականությանը, ըստ Կարեն Սարգսյանի, չի համապատասխանում ևս մեկ պնդում, համաձայն որի՝ Կառնուտի ջրամբարում եթե 19-20 մլն խմ ջուր ամբարվի, խնդիրներ չեն ծագի: Ջրամաբարն այդ ծավալով ջուր ամբարելու հնարավորություն չունի:

«Ջրամբարն ունի ֆիլտրացիոն հատված, 16 մլն խմ-ից ավելի չի հաջողվում ամբարել, դրանից ավելի դեպքում ջուրը գնում է»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահն ու ջրօգտագործողներին խորհուրդ տվեց հետևել ձեռք բերված պայմանավորվածությանը, չխոչընդոտել ոռոգմանն ու տրվելիք ջուրն օգտագործել այն չափաբաժնով, որքանով կմատակարարվի:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ պատասխանատուի, այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդեն 50 տոկոսով ավելի ջրամատակարարում է իրականացվել: 2020-ի 5.5 մլն խմ ջրի մատակարարման դիմաց այսօրվա դրությամբ Կառնուտի ջրամբարին է մատակարարվել 8.6 մլն խմ ջուր: Ծագած խնդրում, ըստ Ջրային կոմիտեի նախագահի, մեղքի իր բաժինն ունի նաև անբարենպաստ եղանակը:

Հիշեցնենք, որ հունիսի վերջից սկսած՝ պարբերաբար ոռոգման ջրի պահանջով Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները փակում են Գյումրի-Երևան մայրուղին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45776 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել