Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին րոպեներից Արցախի փրկարարները աշխատեցին գիշեր ու զօր: Չխնայելով սեփական կյանքը՝ փրկարարներն ամենուր էին՝ հակառակորդի պայթեցրած ու հրկիզած շենք-շինություններում իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ ռումբերի չդադարող պայթյունների տակ, հավաքում ու վնասազերծում էին Արցախի ամբողջ տարածքում չպայթած ականները, տարհանում քաղաքացիներին, դուրս բերում զոհվածների աճյունները: Պատերազմը թեպետ ավարտվեց, սակայն փրկարարները մինչ օրս աշխատում են լարված վիճակում՝ հավատարիմ մնալով փրկարարի պատվաբեր կոչմանը:
«Հայկական ժամանակը» Արցախում հանդիպել է ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի հետ, զրուցել այս ամիսներին փրկարարների շարունակվող ծանր աշխատանքի, Արցախի անվտանգության, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ու մի շարք այլ հարցերի շուրջ:
- Հունան, պատերազմից անցել է ավելի քան 7 ամիս, սակայն փրկարարները մինչ օրս շարունակում են հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում հայ զինծառայողների դիերի ու մասունքների որոնողական աշխատանքները: Ի՞նչ կարող եք ասել այս առումով:
- Իրավիճակը ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական առումով շատ դժվար է, երբ գիտակցում ես, որ դու գնում ես հայկական տարածքներ՝ օկուպացված Ադրբեջանի կողմից, դա մի հարված է, եւ երկրորդ, որ այնտեղից տարհանում ես հայ զինծառայողի աճյուն: Բայց քանի որ փրկարար ծառայության առաջին նախապայմանը սառնասրտությունն է, պետք է դիմադրես ու դիմակայես:
- Առաջին անգամ, երբ գնացիք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ի՞նչ կպատմեք այդ այցից:
- Առաջին անգամ մեր այցը Շուշի էր: Երբ միշտ գնում էինք Շուշի, Շուշին մեզ համար ոչ միայն աշխարհագրական դիրքով էր Ղարաբաղի սիրտը, այլ ընդհանրապես Շուշին մեզ համար հոգեւոր-մշակութային քաղաք էր, այնտեղ կար ամեն ինչ, այնտեղ կարողանում էինք հոգեւոր բավականություն ստանալ: Ու հիմա գնալ Շուշի, այնտեղ տեսնել ադրբեջանական կախված դրոշ, ադրբեջանցի զինծառայողներ, մի տեսակ կոտրեց ու թեւաթափ արեց մեզ… բայց այդ օրերին ավելի շատ մտածում էինք զինծառայողներին գտնելու մասին, որ գուցե նաեւ նրանց մեջ ողջ մնացածներ լինեն…: Միջպետական մայրուղու աջ եւ ձախ կողմերում համատարած հայ եւ ադրբեջանցի զինծառայողների դիակներ էին, մենք ավելի շատ այդ պահին աշխատանքի մասին էինք մտածում:

- Այդ օրերին փրկարարներին հաջողվե՞ց նաեւ ողջ մնացածների դուրս բերել:
- Այո՛, 6 հոգու, հետո նաեւ՝ 2 հոգի՝ հայր եւ որդի Հադրութի շրջանից: Որդին ողջ է, հայրը, ցավոք, մահացավ, տարեց մարդ էր, երեւի սիրտն էլ չդիմացավ 70 օր այդ պայմանների մեջ մնալուն: Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մեզ չհաջողվեց վիրավորներ գտնել ու դուրս բերել:
- Հունան, այն փրկարարները, որոնք մինչ օրս իրականացնում են օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնման ու դուրս բերման աշխատանքները, ենթարկվո՞ւմ են ֆիզիկական ու հոգեբանական տրավմաների: Արցախի փրկարարները պատրա՞ստ էին այս ամենին, թե՞ պատերազմի ժամանակ կոփվեցին:
- Ապրիլյան պատերազմից արդեն դառը փորձը կար, չնայած որ Ապրիլյան պատերազմը մասշտաբով փոքր էր ու տեւողությունն էր քիչ, բայց որոնողական աշխատանքներ արդեն կատարել էին: Բացի սա, տղաները նաեւ վերապատրաստումներ են անցել որոնողափրկարարական աշխատանքների: Հիմնական փորձ, որպես այդպիսին, ստացել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ, ու այն կիրառվեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո:
- Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են մինչ օրս: Դեռ ինչքա՞ն կտեւեն այդ աշխատանքները:
- Աշխատանքների կոնկրետ ժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ այս պահին մենք անգամ չգիտենք, թե քանի հոգու ենք փնտրում, ու սա մեր տիրույթում էլ չէ: Մենք պարզապես բանակցողի ու կատարողի դերում ենք: Բանակցում ենք ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Կարմիր խաչի ներգրավվածությամբ՝ ադրբեջանական կողմի հետ: Եվ այն տարածքներում, որտեղ թեժ մարտեր են ընթացել, եւ որոնք հիմա գտնվում են ադրբեջանի վերահսկողության տակ, այդտեղ իրականացնում ենք մեր առաքելությունը: Եղել են դեպքեր, երբ որոնումները արդյունք չեն տվել, եղել են դեպքեր, երբ ընդհատումներով ենք աշխատել ոչ մեր մեղքով, բայց մինչեւ հիմա շարունակում ենք այդ դաժան աշխատանքը: Թե որքան կտեւի, չգիտեմ, բայց մենք չենք վարանելու եւ շարունակելու ենք գտնել մինչեւ վերջին աճյունը: Սա է մեր նպատակը, ու մեզ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կհուղարկավորվի վերջին զինվորը:

- Արդյոք արցախցի փրկարարն այսօր վարձատրվո՞ւմ է իր կատարած աշխատանքին համապատասխան:
- Վարձատրության մասին կարող եմ ասել, որ շուտով փրկարարները իրենց կատարած աշխատանքին համարժեք կվարձատրվեն, բայց վստահեցնում եմ ձեզ, որ որքան քիչ են վարձատրվում, նույնքան չեն էլ բարձրաձայնում ու դժգոհում, որովհետեւ փրկարար ծառայության ոլորտում նվիրում կա, սեր, համերաշխություն ու ներքին համախմբվածություն: Նախարարն էլ է մտահոգ վարձատրության հարցով, ու հենց նրա ակտիվ միջամտությամբ ու նախաձեռնությամբ է լինելու այս ամենը, որ շատ շուտով աշխատավարձի զգալի բարձրացում է լինելու:

- Հունան, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ կատարելը փրկարարների համար անվտա՞նգ է։
- Վտանգ, իհարկե, կա, տարածքների մեծ մասը ականապատված է, եւ եթե անգամ ականապատված չէ, չպետք է մոռանալ, որ թշնամին կիրառել էր նաեւ հրթիռներ սմերչ կայանքներից: Դեռեւս կան չպայթած ու կյանքի համար վտանգ սպառնացող ռումբեր: Անցած 7 ամիսների ընթացքում, երբ սկսվել են որոնումները, 3 դեպք է գրանցվել, երբ որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեր փրկարարները ականի պայթյունի հետեւանքով վնասվածքներ են ստացել:
- Պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո աշխատանքից դուրս եկած փրկարարներ կա՞ն:
- Ընդհակառակը, պատերազմից հետո նկատվել է դիմումների մեծ թիվ, որ ուզում են բոլորը փրկարար դառնալ, այդ թվում՝ աղջիկների կողմից կան հայտեր, որը նորություն է մեզ համար:
- Որքանո՞վ է ապահով ու անվտանգ այսօր Արցախում ապրելը, այցելելն ու շրջելը:
- Դժվար հարց է, բայց քանի որ ռուս խաղաղապահների տարբեր հենակետեր կան թե՛ ներպետական մայրուղիների վրա, թե՛ միջպետական, դա որոշակիորեն ապահովություն է տալիս, բայց ունենք բազմաթիվ պատմամշակութային վայրեր, այդ թվում՝ Ամարասը, որ դարձել է սահմանամերձ, պետք է գնալ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգություն, որպես այդպիսին, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով երաշխավորված է, որովհետեւ ես ինքս վստահ չեմ՝ կկրակե՞ն, թե՞ ոչ: Չնայած պետական մասշտաբով հայտարարված է չկրակել, բայց կան զինծառայողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով, գուցե նաեւ իրենց հաճույքի համար կրակում են ավտոմեքենաների վրա: Այդպիսի 3 դեպք է գրանցվել, երբ կրակել են մեքենաների վրա:
- Որպես վերջաբան՝ ի՞նչ կոչ կանեք Արցախ այցելողներին:
- Պետք է գալ ու տեսնել Արցախը, թեկուզ այն փոքր Արցախը, որ այսօր մնացել է, որովհետեւ Արցախը Հայաստանի անքակտելի մասնիկն է, եւ մեզ համար էլ հաճելի է այստեղ տեսնել հատկապես հայկական միջավայրի ներկայությունը, որովհետեւ Արցախը, հատկապես՝ խաղաղության տարիներին, որքանով որ հասցրել է ծաղկել, բարգավաճել ու գեղեցկանալ, այս ամենը նաեւ համայն հայության ջանքերով է եղել, ինչպես նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների: Շատ կցանկանայի, որ շատ այցելեն Արցախ, մենք սիրուն տեղեր շատ ունենք: Իհարկե, մենք չունենք Հադրութ, որը Արցախի բրենդային շրջաններից էր, չունենք այսօր հոգեւոր-մշակութային մայրաքաղաք Շուշին, բայց ունենք Ստեփանակերտ, Գանձասար, Ամարաս, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան՝ իր հարակից գյուղերով: Այսօր Արցախում համատարած շինարարություն է, նոր բնակավայրեր են կառուցվում:




Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT