Երևան
12 °C
Սիբիրյան խոցի դեմ Շիրակի մարզի Իսահակյան համայնքում անասնագլխաքանակն ընդհանրապես պատվաստված չի եղել: Ավելին, ստացված պատվաստանյութի խմբաքանակն ամբողջությամբ հայտնաբերվել է ինքնասպանություն գործած անասնաբույժի տան սառնարանում:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Պատվաստանյութը հայտնաբերվել է ինքնասպանության նախորդ օրը: Անասնաբույժը, սակայն, չի կարողացել հստակ բացատրել, թե ինչի համար չի պատվաստել անասուններին:
«Անասնաբույժի տնից ոստիկանության հետ միասին մեր աշխատակիցները գտել են պատվաստանյութը: Ինչ-որ հեքիաթներ է պատմել, անլուրջ բաներ է ասել, անհասկանալի: Լուրջ փաստարկ չի ունեցել»,- ասաց Ավետիսյանը:
Անասնաբույժը կենդանիներին չի պատվաստել, դրանց տերերը, սակայն, պատվաստումների մատյաններում ստորագրել են իրենց կենդանու պատվաստված լինելը հավաստող տողի դիմաց:
Ինչո՞ւ են ստորագրել: Գեորգի Ավետիսյանն ասում է՝ անասնաբույժն է խնդրած եղել:
«Երբ որ հետները խոսեցինք, իրենք ասացին, որ մեզ խնդրել էր ստորագրենք, որ հաշվետվությունը հանձներ, հետո գար պատվաստեր: Մինչև հունիսի 16-ն ավարտած պետք է լիներ պատվաստման գործընթացը, որից հետո մենք պետք է ստուգեինք պատվաստվել են, կենդանիները, թե չէ»,-մանրամասնեց պատասխանատուն:
Դեպքից հետո Անիի տարածաշրջանի բոլոր համայնքներում ստուգում է իրականացվել: Որոշակի խնդիրներ հայտնաբերվել են, բայց ոչ այն մասշտաբի, ինչպիսին Իսահակյանում էր: Գերոգի Ավետիսյանն ասում է, իր աշխատանքային ամբողջ պրակտիկայում Իսահակյանի դեպքն առաջինն էր, որ ամբողջ գյուղում մասսայական պատվաստում չիրականացվեր, բայց մատյանում լիներ դրական պատկեր:
Հայտնաբերված պատվաստանյութով անմիջապես բոլոր կենդանիները պատվաստվել են: Իրավիճակը ՍԱՏՄ-ն դարձրել է վերահսկելի Գյումրու բոլոր վաճառակետերում: Երևանում ՍԱՏՄ ղեկավարի հրամանով անասնահամաճարակային մշտադիտարկում է բացվել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք Անիի տարածաշրջանից միս բերվել, վաճառվել է: «Վտանգը լոկալիզացրել ենք: Հիմա խուճապի կարիք չկա»,- վստահեցրեց Ավետիսյանը:
Կիսասատկած ու հիվանդ կենդանուն մորթել, միսն իրացնելու համար գյուղացիներին պատիժ չի սպառնում: Ըստ պատասխանատուի, օրենսդրական բաց կա այստեղ: Իսկ սպանդանոցային մորթը սեփական կարիքների կամ ծիսական մորթի ժամանակ պարտադիր պահանջ չի համարվում: Բայց չէր խանգարի, որ նրանց համար որոշակի պատիժ, այնուամենայնիվ, վարչական տույժ օրինակ, սահմանված կիներ:
Հիշեցնենք, որ Իսահակյանի անասնաբույժը՝ Ռուստամ Սիմոնյանը, ինքնասպանություն էր գործել հուլիսի 1-ին՝ կախվելու միջոցով: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասել էր, որ անասնաբույժը գրություն է թողել: Որքանո՞վ ինքնասպանությունը կապ ունի կենդանիներին չպատվաստելու, իր տանից պատվաստանյութերը հայտնաբերելու հետ: Դատախազն այսօր մեր հետ զրույցում ասաց՝ քննության առարկա են դարձվելու բոլոր այն վարկածները, որոնք կարող էին հանգեցնել նման հետեւանքի:
Նշենք, որ Իսահակյան գյուղից Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 7 մարդ: Եվս 1-ը հոսպիտակացվել էր երեկ: Նրանցից 5-ի մոտ ախտորոշումը հաստատված է: Բլորը դեռ հիվանդանոցում են:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT