Շախմատ. Աշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանն անցավ հաջորդ փուլ, Գաբուզյանն ու Մարտիրոսյանը պետք է թայ-բրեք խաղան

13/07/2021 schedule22:03

Ռուսաստան Սոչի քաղաքում հուլիսի 12-ին մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հակ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը:

Մրցաշարն անցնում է նոկաուտ ֆորմատով: Մասնակիցները բաժանվում են զույգերի և իրար հետ երկու պարտիա են անցկացնում՝ սև և սպիտակ խաղաքարերով: Երկու պարտիաների արդյունքով հաղթողը դուրս է գալիս հաջորդ փուլ, իսկ պարտվողը լքում է մրցաշարը: Եթե երկու պարտիայից հետո ոչ-ոքի է լինում, նշանակվում է թայ-բրեք՝ երկու պարտիա արագ շախմատի կանոններով (25 րոպե), եթե նորից հաղթողն ի հայտ չի գալիս՝ երկու պարտիա 10 րոպե ժամանակով, այնուհետև՝ կայծակնային շախմատի կանոններով (5 րոպե): Այդքանից հետո էլ, եթե ոչ-ոքի է լինում նշանակվում է արմագեդոն պարտիա, որտեղ սպիտակնեը ստանում են 5, իսկ սևերը՝ 4 րոպե, սակայն սպիտակները պարտավոր են հաղթել, հակառակ դեպքում լքում են մրցաշարը:

Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը սկսելու են մրցաշարը 1/64 եզրափակչից, իսկ մյուս երեք շախմատիստները պայքարի մեջ են մտել 1/128 եզրափակչում: Նախօրեին տեղի ունեցած առաջին պարտիաներում հայ երեք շախմատիստներն էլ հաղթանակներ տարան. Շանթ Սարգսյանը սևերով հաղթեց վենեսուելացի ՖԻԴԵ-ի վարպետ Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին: Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով առավելության հասավ ալժիրցի գրոսմայստեր Բիլել Բելահսենեի նկատմամբ, իսկ Մարտիրոսյանը նույնպես սպիտակներով ուժեղ գտնվեց զամբիացի միջազգային վարպետ Չիտումբո Մվալիից:

Այսօր կայացած երկրորդ պարտիայում Շանթ Սարգսյանը նորից հաղթանակ տարավ և անցավ 1/64 եզրափակիչ: Իսկ ահա սևերով խաղացող Գաբուզյանն ու Մարտիրոսյանն անակնկալ պարտություններ կրեցին վարկանիշով իրենց զիջող աֆրիկացի շախմատիստներին: Հաշիվը մրցամարտերում հավասարվեց, և վաղը շախմատիստները թայ-բրեքի միջոցով կորոշեն հաղթողներին:

Նշենք, որ 1/64 եզրափակիչ անցած Շանթ Սարգսյանը այդ փուլում կմրցի ադրբեջանցի գրոմսայստեր Նիջաթ Աբասովի հետ: Արոնյանի մրցակիցը 1/64 եզրափակչում կլինի ավստրալացի Բոբի Չենգի և թուրք Վահապ Շանալի մրցամարտի հաղթողը, որը պարզ կդառնա վաղը: Գաբրիել Սարգսյանը կհանդիպի հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհաային:

Ավելացնենք նաև, որ 1/64 եզրափակչի ուղեգիր են նվաճել ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Պառավյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20458 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել