Շախմատ. Աշխարհի գավաթ. Գաբուզյանը և Մարտիրոսյանը ևս հաղթահարեցին առաջին փուլի արգելքը

14/07/2021 schedule22:51

Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացքի մեջ է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: 1/128 փուլում նախօրեին Հովհաննես Գաբուզյանն (լուսանկարում) ու Հայկ Մարտիրոսյանը պարտություններ էին կրել՝ թույլ տալով իրենց մրցակիցներին հավասարեցնել հաշիվը մրցամարտերում:

Այսօր տեղի ունեցան թայ-բրեյքերը՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով: Արագ շախմատի (25 րոպե խաղաժամանակ) առաջին պարտիաները հայ շախմատիստներն անցկացրին սպիտակներով ու հաղթանակ տարան: Սակայն երկրորդ պարտիան սևերով խաղացող Գաբուզյանը զիջեց ալժիրցի Բիլել Բելահսենեին, իսկ Մարտիրոսյանը՝ զամբիացի Չիտումբո Մվալիին:

Քանի որ արագ շախմատի պարտիաները նույնպես հաղթողին չորոշեցին, նշանակվեց ևս երկու պարտիա, որտեղ շախմատիստները 10 րոպե խաղաժամանակ ունեին: Այստեղ արդեն Գաբուզյանն ու Մարտիրոսյանը կարողացան երկու պարտիաներն էլ հաղթանակով ավարտել և դուրս գալ հաջորդ փուլ:

1/64 եզրափակչում Գաբուզյանի մրցակիցը լինելու է եգիպտացի Բասեմ Ամինը: Մարտիրոսյանը հաջորդ փուլ դուրս գալու համար կպայքարի թուրք Մուստաֆա Յիլմազի հետ: Նույն փուլում Շանթ Սարգսյանը կմրցի ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ, Գաբրիել Սարգսյանը կխաղա հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհաայի, իսկ Լևոն Արոնյանը՝ ավստրալացի Բոբի Չենգի հետ:

ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը կհանդիպի հոլանդացի Բենջամին Բոկին, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը՝ ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Օնիշչուկին, իսկ Բրազիլիան ներկայացնող Սևակ Մխիթարյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամդյարովին:

1/64 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները տեղի կունենան հուլիսի 14-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20447 դիտում

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ