Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 7 մլրդ 334 մլն դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 2021 թվականի հունիս ամսվա 68 հազար դրամ աջակցությունը, ինչպես նաեւ մարտ-մայիս ամիսներին առանձին շահառուներին ամսական դրամական օգնության գումարները տրամադրելու համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտնի իրադարձություններից եւ ծանր փորձություններից հետո Կառավարության առաջին խնդիրներից մեկը Արցախում բնականոն կյանքը հնարավորինս վերականգնելը, մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը, սոցիալական կոլապս թույլ չտալն է եղել. «Մենք Արցախի նախագահի ու կառավարության հետ քննարկում ենք, որ պետք է հընթացս անցում կատարենք զարգացման ծրագրերին, աշխատանքը խրախուսող ծրագրերին, տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերին»:
Նա փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ այս փուլում ի՞նչ պատկեր կա: Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ դրանք բաժանվում են 3 բլոկի. «Սոցիալական բլոկով մենք փաստացի ծախսել ենք 61.8 մլրդ դրամ: Քանի որ հայտնի պատճառներով Արցախի բյուջեի հարկային մուտքերը նվազել են 90 տոկոսից ավելի, այսօր կարող ենք ասել, որ մեր սոցիալական միջոցառումների շահառուները բոլոր արցախցի մեր հայրենակիցներն են: Ես կարող եմ նաեւ ասել, որ մոտ 104 հազար շահառու չորրորդ անգամ է արդեն օգտվում միջոցառումից: Սոցիալական միջոցառումներն իրենց տրամաբանությամբ հասնելու են 80 մլրդ-ի մոտավորապես, որովհետեւ մենք սկզբունք ունենք, որ վարձավճարների հատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ, մինչեւ մենք տեղահանված մեր հայրենակիցներին ապահովենք բնակարանով»:
Երկրորդ բլոկը Արցախի կառավարության ֆինանսական պարտավորություններին եւ իրավաբանական անձանց գույքային վնասներին է վերաբերում. «Մենք հաստատեցինք գործիք, որը հնարավորություն տվեց մաքսիմալ արդյունավետ այդ խնդիրը լուծել: Այդ գործիքի ազդեցությունը մեր բյուջետային հոսքերի վրա կկազմի տարեկան մինչեւ 10 մլրդ դրամ, բայց դա կաշխատի տարիներ»:
Երրորդ բլոկը բնակարանով ապահովելու խնդիրն է, որի համար պետք է մոբիլիզացնեն մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ Կառավարության ծախսը 3 տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ. «Ամփոփելով ասեմ, որ սոցիալական բնույթի բոլոր միջոցառումները ընթացքի մեջ են, բնակարանով ապահովելու միջոցառումը դեռեւս մշակման փուլում է: Ես կարծում եմ՝ Կառավարության մյուս նիստի օրակարգում արդեն լուծումներից առաջինը կլինի: Մնացել է ֆիզիկական անձանց գույքային վնասների հատուցման ձեւաչափի հետ կապված վերջնական որոշումներ կայացվեն: Մենք եւ Արցախի կառավարությունն արել եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ հատուցված լինեն սոցիալական պետքերը եւ կարիքները մեր հայրենակիցների»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT