Երևան
12 °C
Բնույթով եզակի, լուծումներով՝ նորարարական. Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակապահովման նոր ծրագիր է իրականացվում: 2 բազմաբնակարան է կառուցվում 36 տնակաբնակ ընտանիքի և 1 մանկապարտեզ՝ 50 երեխայի համար:
Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր Գյումրու շինհրապարակում էր: Ծանոթացավ ընթացող աշխատանքներին, տեմպը գնահատեց գոհացուցիչ:
«Շինարարությունը նախատեսված է հաջորդ տարի ավարտել, բայց մեր շինարարը բավական արագ տեմպերով աշխատում է և կփորձի այս տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին ավարտել շինարարությունը: Որակից և տեմպերից շատ գոհ եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայկակ Արշամյանը:
Հիմնադրամի տնօրենին ուղեկցող Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց, որ կարևորում է հիմնադրամի նախաձեռնությունը, ինչը, ըստ էության, խոսում է պետության՝ խնդրի լուծմանն ուղղված հոգածության մասին․
«Շինաշխատանքներն ու նման ձեռնարկները խոսում են պետության հստակ վերաբերմունքի մասին, որ անօթևանության խնդիրը մարզում լուծում ստանա։ Ուրախ եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես գալու. նախատեսվում են նոր բնակելի շենքերի կառուցում։ Ինչ վերաբերում է անօթևանության խնդրի կարգավորմանը, ապա նշեմ, որ գյուղական անօթևանության ծրագիրը շուտով կավարտվի: Առաջիկայում կմեկնարկի Ջրաձոր բնակավայրի բնակելիների կառուցման ծրագիրը, հստակ աշխատանքներ են տարվում նաև վթարային շենքերի, ինչպես նաև Գյումրու տնակային տնտեսություններում բնակվողների խնդրի փուլային լուծման համար»,- ասաց մարզպետը։
Բոլոր բնակարանները լինելու են սոցիալական և առաջին 5 կամ 10 տարին չեն հանդիսանա դրանք տնօրինող ընտանիքների սեփականությունը: Շահառուների ընտրությունը կատարվելու է հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։
Այս ծրագրի իրականացման համար Գյումրու ավագանին 5800 քմ հողատարածք է տրամադրել, որից շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4200 քմ:
Բնակիչների զբաղվածության խնդիրը լուծելու համար շենքերի ձեղնահարկերում կգործեն արվեստանոցներ, որտեղ նրանց համար տարբեր մասնագիտական դասընթացներ կանցկացվեն: Նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն կստեղծվի:
Հիմնադրամը բազմաթիվ լուծումներով փորձել է բնակիչների հոգսերը թեթևացնելու ելքեր գտնել: Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային էներգիայով, ինչն էապես կկրճատի շենքերի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։
Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։ Շենքերի պահպանության ծախսը ևս չի մնա բնակիչների ուսերին:
«Առաջին հարկում ունենք տարածք, որը կփորձենք վարձակալությամբ տալ և գումարը ուղղել շենքերի պահպանությանը։ Միևնույն ժամանակ, շենքերի վերևի՝ հավելյալ հարկերում ուզում ենք արվեստագետներին արվեստանոցներ տրամադրել, ստուդիոներ՝ ոչ մշտական բնակության համար, այլ ցանկացած արվեստագետ՝ նկարիչ կամ քանդակագործ, որը կուզենա գալ, ապրել այստեղ վեց ամիս, որպեսզի շենքի երեխաները մանկուց մոտիկ լինեն արվեստներին և ավելի հեշտ ինտեգրվեն»,- տեղեկացրեց Հայկակ Արշամյանը։
Կստեղծվի նաև կանաչապատ տարածք:
Ընթացող շինաշխատանքերին հետևելուց հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը լավ լուր հայտնեց: Ասաց՝ առաջիկայում բնակարանային նոր շինարարություն է սկսվելու 44-օրյա պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքների համար:
«Մի լավ լուր ևս ունեմ՝ ծրագիր կա ևս 2 բնակելիի կառուցման, որոնց բնակարանների մի մասը նախատեսվում է տալ վերջին պատերազմում զոհված ու հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին, որոնք բազմանդամ, անօթևան կամ էլ սոցիալապես անապահով են: Նախատեսվում է, որ նոր շենքերը կունենան 60 բնակարան, որոնցից առնվազն 25-ը կտրվի պատերազմի մասնակիցների ընտանիքներին, որոնք էլի ունեն նույն կարգավիճակը՝ անօթևան են, սոցիալապես անապահով, բազմանդամ են»,- մանրամասնեց Հայկակ Արշամյանը:






Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT