Ռուսաստանը մանեւրում է, որովհետեւ երկու իրարամերժ կարգավիճակները բարդ է համադրելը. վերլուծաբան

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին լարվածությունը պահպանելու նոր տարատեսակներ է կիրառում: Անցած գիշեր փորձ է արվել ԱԹՍ-ներ ուղարկել ՀՀ օդային տարածք՝ այս անգամ արդեն Գեղարքունիքի հատվածից: ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։

Ինչո՞ւ է լուռ Ռուսաստանը, որքանո՞վ է հավանական ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին (ինչի առաջարկով նախօրեին հանդես եկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը): Արեւելագետ, վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը փակուղուց դուրս գալու երկու տարբերակ է տեսնում:

- Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը կարծեք թե ոչ միայն չի հանդարտվում, այլեւ ամեն օր ավելի է մեծացնում լարվածությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակի զարգացումը:

- Ադրբեջանի քաղաքականությունը՝ թե՛ հայտարարությունները, թե՛ գործողությունները, ցույց են տալիս, որ այդ երկիրը մտադիր է շարունակել իր այս ագրեսիվ քաղաքականությունը եւ որեւէ միտում չի ցուցաբերում, որ հետ է կանգնելու այս ագրեսիվ գործողություններից: Քանի դեռ սա է այդ երկրի որդեգրած գիծը՝ լարվածությունը սահմանին անընդհատ պահպանվելու է: Կարգավորման մեխանիզմները նմանատիպ խնդրի դեպքում շատ լայն չեն: Հիմնական մեխանիզմները սովորաբար հետեւյալն են. 1. Հակառակորդ կողմը՝ տվյալ դեպքում Հայաստանը, ենթադրենք նույն ուժային ճանապարհով ստիպում է Ադրբեջանին դադարեցնել նմանատիպ քաղաքականությունը: Իսկ մենք գիտենք, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո նմանատիպ իրավիճակը կարող է բերել շատ ավելի վատ հետեւանքների, որտեղ անկանխատեսելի է, թե ինչ արդյունքներ կլինեն՝ մասնավորապես, հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերը Արցախյան պատերազմից հետո վերականգնվելու համար դեռեւս ժամանակի կարիք ունեն՝ թե անձնակազմի,  թե զինտեխնիկայի առումով: Եվ առհասարակ, մի տեղում բախումները կարող են վերաճել ավելի լայն բախումների, որը հայտնի չէ ինչ ծավալ կստանա: 2-րդ տարբերակը մնում է միջազգային տարբերակը՝ այսինքն միջնորդների, ներգրավված խաղացողների միջոցով խնդիրը կարգավորելու տարբերակը: Ներգրավված խաղացողները ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրներն են եւ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը՝ հաշվի առնելով, որ այդ երկիրն ունի առավել մեծ ադեցություն այս տարածաշրջանում, խաղաղապահների տեսքով ռազմական ներկայություն Արցախում, ռազմաբազա Հայաստանում եւ ռազմական համագործակցության պայմանագիր՝ կրկին Հայաստանի հետ:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց՝ պատրաստ է քննարկել հայ-ադրբեջանական սահմանի ամողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը: Սրան, իհարկե, հետեւեցին Հայաստանի քաղաքական դաշտից քննադատություններ, որ շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը, բայց Ռուսաստանը չմեկնաբանեց: Արդյո՞ք սա է դարձել միակ ելքը՝ Ադրբեջանին զսպելու:

- Դե տեսեք, դա կարող է լինել տարբեր մեխանիզմներով. կարող է լինել ուղղակի միջնորդական ջանքերով, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Ադրբեջանը ագրեսիայի չի դիմում եւ նստում ենք բանակցությունների: Բայց փաստացի մենք տեսնում ենք, որ այդ տարբերակը չի աշխատում, որովհետեւ ա. Ադրբեջանը երբեք չի պահպանում իր պայամավորվածությունը, բ. շարունակում է ագրեսիա իրականացնել ՀՀ տարածքի նկատմամբ, որը Ադրբեջանում եւս շատ լավ հասկանում են, որ բացասական արձագանք է ունենում Ռուսաստանի հեղինակության վրա. որովհետեւ Դաշնությունը ունի թե՛ խաղաղապահ առաքելություն Արցախում, թե՛ դաշնակցային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ, եւ ագրեսիայի  դեպքում այդ պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի: Բայց փաստացի Ադրբեջանը չի դադարեցնում այս ագրեսիան: Այսինքն իրավիճակն է թելադրել, որ նմանատիպ լուծումը (թեկուզ ժամանակավոր), այս պահին կարող է դիտարկել որպես  միակ տարբերակ:

 - Փաշինյանը նախօրեին խոսում էր նաեւ ՀԱՊԿ-ի մոնտիտորինգի համակարգ ներդնելու մասին: Սա որքանո՞վ է ռեալ իրագործման համար, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, թե ինչպես ՀԱՊԿ-ն արձագանքեց մեր դիմումին:

- Սա արդեն նույնն է, ինչ սահմանապահների տեղակայումը: Կապ չունի, թե մոնիտորինգի խումբ է, սահմանապահներ են, թե տեսավերահսկման  համակարգեր: Ցանկացած պարագայում կարեւորն այն է, որ Ադրբեջանը հասկանա, որ ա. այնտեղ կանգնած են միջնորդ երկրի զորքեր, ու եթե ինքը հարձակում իրականացնի, ապա ագրեսիան արձանագրվելու է, բ. այնտեղ կան տեսահսկման համակարգեր, որոնք հետեւում են իրավիճակին եւ եթե էլի Ադրբեջանը ագրեսիա իրականացնի՝ ապացուցվելու է, որ Ադրբեջանն է իրականացրել: Այսինքն սրանք ենթամեխանիզմներ են: Թե որ կառույցը կվերցնի նմանատաիպ մանդատ, Ռուսաստա՞նը կվերցնի, թե՞ բոլոր միջնորդները միասին՝ ԵԱՀԿ շրջանակներում, կարեւորը հստակ արձանագրվի, որ Ադրբեջանն է խախտում հրադադարը եւ կանխվի ագրեսիան: Որովհետեւ միայն դրա կանխման պարագայում է ստեղծվում իրավիճակ, երբ որ հնարավոր է լինում ինչ-որ բան քննարկել: Ագրեսիային զուգընթաց քննարկում, առավել եւս արդյունք՝ հնարավոր չէ:

- Ձեր կարծիքով կհամաձայնի՞ Ադրբեջանը 3-րդ կողմի ուժերի տեղակայմանը, երբ նույնիսկ Արցախում խաղաղապահների մանդատը չի ստորագրել:

- Համենայնդեպս առայժմ, դատելով Ադրբեջանի պահվածքից եւ գործողություններից՝ անընդհատ փորձելու է խուսափել, որովհետեւ իր քաղաքականության տեսանկյունից ձեռնտու է անընդհատ լարվածություն մտցնելը եւ անընդհատ արգեսիվ պահվածք իրականացնելը, ինչի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել հօգուտ իրեն զիջումների: Հետեւաբար իրեն ձեռնտու չէ 3-րդ երկրի զորքերի տեղակայումը, որովհետեւ ձեռնտու չէ կայունությունը: Ինքը փորձում է անկայունություն ապահովել: Այստեղ եւս ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչքանով միջնորդները, միջազգային խաղացողները Ադրբեջանին կստիպեն համաձայնել նմանատիպ տարբերակներին կամ բացահայտ հայտարարել, որ համաձայն չէ կայունության եւ շարունակելու է ագրեսիա իրականացնել՝ համապատասխան հետեւանքներով:

- Պարոն Հովհաննիսյան, բայց ինչպես տեսնում ենք միջնորդները լուռ են: Դուք բավարա՞ր եք համարում Ռուսաստանի ջանքերը, արձագանքը՝ որպես ռազմավարական գործընկեր, եւ արդյոք դա չէ՞ պատճառը, որ Հայաստանը կրկին չի դիմում ՀԱՊԿ-ին, չնայած 4-րդ հոդվածով դիմելու բոլոր հիմքերը կան:

- Բավականին բարդ հարց է. եթե դիտարկենք ընդհանուր իրավիճակը եւ այն, որ մայիսից Ադրբեջանը Հայաստանի տարածքն է օկուպացրել, ապա Ռուսաստանի քայլերը, հայտարարությունները (եւ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ, օրինակ Միացյալ Նահանգների. պարզապես այստեղ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները եւ զորքերի ներկայությունը տարբերություն են մտցնում երկու պետությունների միջեւ), իհարկե բավարար չեն: Ռուսաստանը Արցախյան պատերազմից հետո մանեւրում է երկու իրարից տարբեր, որոշակիորեն նույնիսկ իրարամերժ տարբերակների միջեւ. մի կողմից խաղաղապահ միջնորդ է, մյուս կողմից՝ կողմերից մեկի ռազմական դաշնակիցը: Սրանք համադրելը բավականին բարդ հարց է: Այսինքն մի կողմից իրենք փորձում են պահպանել  իրենց ռազմական ներկայությունը Արցախում (բնականաբար, իրենց համար դա շատ լուրջ եւ ռազմավարական կարեւորություն ունի, ու եթե կողմերից մեկին  իրենք ուղիղ ռազմական աջակցություն են ցուցաբերում, ապա դառնում են հակամարտության կողմ եւ արդեն միանշանակ Արցախում իրենց կարգավիճակը այլ կերպ կսկսեն դիտարկել), մյուս կողմից՝ լինել միջնորդ երկու կողմերի միջեւ: Եվ հետեւաբար, այստեղ խնդիրը արդեն մնում է այն դաշտում,  որ Ռուսաստանը պետք է գործադրի իր ազդեցությունը՝ ստիպելու Ադրբեջանին նստել բանակցային սեղանի մոտ: Այսինքն մի տարբերակը ուղիղ հակամարտության մեջ ներգրավվելն է, Ռուսաստանը կարծում եմ դրան չի գնա՝ հաշվի առնելով իր քաղաքականությունը, բայց քանի որ սա ազդում է նաեւ իր հեղինակության վրա, այսինքն ինքնըստինքյան դժգոհություն է առաջանում, որ ռազմական դաշնակից է, կա ուղիղ ագրեսիա իր դաշնակցի նկատմամբ եւ ինքը դրան համարժեք պատասխան չի տալիս, ըստ այդմ պետք է գործադրի ջանքեր՝ ստիպելու Ադրբեջանին՝ հարգել հրադադարի պայմանավորվածությունները եւ գնալու բանակցությունների, ինչի մասին հայտարարում են ՄԽ համանախագահները: Եվ նույնը վերաբերում է արդեն  Միացյալ Նահանգներին, որը եւս արդեն որպես համանախագահ ունի ցանկություն բանակցային գործընթացը վերականգնելու, պետք է ոչ թե հայտարարի, որ դրանք վիճելի տարածքներ են, այլ պետք է հստակ ընդգծի, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ եւ պետք է Հայաստանի տարածքից իր զորքերը հանի:

- Ստացվեց, որ ո'չ ուժային ճանապարհն է մեզ ձեռնտու, ո'չ էլ միջնորդներն են ազդում Ադրբեջանի վրա: Այսինքն  փակուղի՞ է ստեղծվել:

- Փակուղային իրավիճակ կա: Այստեղ որոշումը մնում է միջնորդների դաշտում. Եթե վերջիններս հայտարարում են, որ ուզում են բանակցային գործընթացը վերականգնվի եւ ուզում են կայունություն, ապա պետք է հստակ ջանքեր ներդնեն այդ ուղղությամբ: Եթե ներդնեն ողջ ազդեցությունը, ապա հնարավոր կլինի քննարկել փակուղային իրավիճակից դուրս գալու տարբերակը, եթե ոչ՝ ապա կգնա նոր էսկալացիայի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3536 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել