«Սա շատ սխալ որոշում է». Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը տեղյակ չէր Կառավարության այսօրվա որոշումից

Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը տեղյակ չէր Կառավարության՝ թատրոնների միավորման մասին այսօրվա ընդունած որոշումից։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը «Հայկական ժամանակից» տեղեկացավ այդ մասին: Ստեփանյանն անակնկալի եկավ եւ ասաց, որ դեռեւս մեկնաբանություն չունի, լուրը պիտի քննարկի անձնակազմի հետ, որպեսզի հասկանան՝ ինչ են անելու: Թատրոնի գլխավոր ռեժիսորը ցավով փաստեց՝ ԿԳՄՍ նախարարության մշակած նախագծի մասին լսելուց հետո իրենց անհամաձայնությունն ու բողոքն արտահայտող բոլոր քայլերը, ըստ երեւույթին, անօգուտ էին եւ արդյունք չտվեցին:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ ասաց՝ զարմանում է, որ այս հարցն այդպես էլ պրոֆեսիոնալ մակարդակում չքննարկվեց, եւ ոչ մեկի կարծիքը հաշվի չառնվեց որեւէ հարցում:

«Մեզ համար պարզ չէ, թե ինչպես կարող է մի թատրոնի դերասանական խումբ գալ միանալ մեկ այլ թատրոնի դերասանական խմբի, դա պրոֆեսիոնալ առումով լուրջ չէ, եթե ավելի կոպիտ բառեր չօգտագործենք: Սա շատ սխալ որոշում է, եւ ես շարունակելու եմ տարբեր մակարդակներում աշխատանք տանել, բանակցել, որպեսզի ինչ-որ ձեւով վերանայվի այս որոշումը»,- ասաց նա:

Ղազանչյանը նաեւ վստահեցրեց՝ ժամանակը կգա, ու բոլորը կհամոզվեն, որ սխալ որոշում է կայացվել. «Սա այն հարցն է, որ զոռով էլ չես կարող լուծում տալ»:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի թվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35928 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել