Աջափնյակում քարի արտադրամաս շահագործելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Աջափնյակ վարչական շրջանում օրենսդրության պահանջների առերևույթ խախտմամբ անարգել քարի արտադրամաս շահագործելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.

«2021թ. օգոստոսի 21-ին «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը դիմում էր ներկայացել ՀՀ գլխավոր դատախազին, այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի հին խճուղի 60/1 հասցեի անմիջական հարևանությամբ շահագործվում է քարի արտադրամաս, որը գտնվում է համայնքային սեփականություն հանդիսացող ու բնակելի նշանակություն ունեցող հողատարածքի վրա և համայնքի ղեկավարը հանցավոր անգործություն է դրսևորել, հողի ապօրինի շահագործման փաստի առթիվ միջոցներ չի ձեռնարկել՝ խախատելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 9-րդ ենթակետերի պահանջները: Իսկ ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնականը՝ բնակելի կառուցապատում, իսկ շահագործող Ա/Ձ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ առկա չեն:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ դիմումում նշված հանգամանքների կապակցությամբ ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս հին խճուղի 60/1 և 9/12 հասցեների անմիջական հարևանությամբ առկա է համայնքային սեփականություն հանդիսացող և բնակելի նշանակություն ունեցող հողատարածք, որտեղ անձը 2015 թվականից գրանցել է իր անվամբ Ա/Ձ և իրականացնում է քարե արտադրամասի գործունեություն։ Վերջինս 2018-2019թթ. դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, իսկ 27.05.2021թ. դիմել է ՀՀ վարչական դատարան, որը որոշում է կայացրել հայցի ապահովման միջոց կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ  ՔԿ  ԵՔՔՎ  Աջափնյակ  և  Դավթաշեն  վարչական  շրջանների  քննչական  բաժնին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1697 դիտում

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում