Թատրոնը վերից վար խառնված է, որ անկյունը մտնում ես՝ աղբ է, լվացված չէ. Օպերային թատրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար

Օգոստոսից 30-ից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրենի պաշտոնակատար ունի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ՝ այդ պարտականությունն ստանձնել է դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Հիշեցնենք՝ Օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Օրբելյանն էր, որը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն եւ դիրիժոր:

Օպերային թատրոնում սպասվելիք փոփոխությունների, թատրոնի առաջիկա ծրագրերի ու առաջնային անելիքների մասին «Հայկական ժամանակը» զրուցել է մաեստրո Դուրգարյանի հետ: 

- Պարոն Դուրգարյան, Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո Դուք համատեղում եք նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ի սկզբանե նման պայմանավորվածություն ունեի՞ք նախարարության հետ, թե՞ սա ժամանակավոր բնույթ է կրում: 

- Համատեղելը չգիտեմ՝ որքանով է ճիշտ ասել նման պարագայում: Ուղղակի կասեմ, որ թատրոնի բոլոր ուղղությունները զարգացնելով ենք զբաղվում: Մենք հիմա աշխատում ենք այնպես, որ թատրոնն ունենա ճիշտ աշխատանքային պլանավորում: Դա կլինի ինչպես գեղարվեստական, այնպես էլ ադմինիստրատիվ մասով: Մենք հիմա աշխատում ենք գնացքը դնել մի տեղ, որտեղ այն կշարժվի:

- Հատկանշական է, որ ոչ հեռավոր անցյալում նախարարությունն այս երկու պաշտոնների անհամատեղելիության հարցն էր առաջ քաշել: Անգամ այդ ուղղությամբ լուրջ քայլեր էին արվում՝ Օրբելյանին դրանցից մեկից ազատելու համար: Հիմա ի՞նչ է փոխվել:

- Հայաստանի Հանրապետությունն ունի օրենսգիրք, ուստի, կարծում եմ, բոլորս պիտի դրանով առաջնորդվենք:

- Նախկինում՝ 2015 թվականին, Դուք Օպերային թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքն էիք զբաղեցնում: Լրատվամիջոցների հետ զրույցում ասել էիք, որ ծանուցագիր եք ստացել, որում նշված է եղել գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարման եւ, ըստ այդմ, ձեր ազատման մասին: 

- Հաստիք զբաղեցնելն այդքան էլ էական չէ այս դեպքում: Ես եղել եմ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Ես միշտ զբաղվել եմ դիրիժորությամբ՝ անկախ նրանից՝ այդ պաշտոնը զբաղեցրե՞լ եմ, թե՞ ոչ: Ուղղակի եղան ուժեր, որոնք հարմար չգտան, որ թատրոնն ունենա գլխավոր դիրիժոր: Ի վերջո, եղավ այն, ինչ եղավ:

Ամեն դեպքում, ասել էիք, որ այդ որոշումը Ձեզ անակնկալի էր բերել, ինչու ոչ՝ նաեւ վրդովմունքի պատճառ դարձել: Տնօրեն դառնալու առաջարկն ստանալիս արդյոք հիշե՞լ եք այդ անցանկալի իրավիճակի մասին, եւ հետաքրքիր է՝ այն մտածելու տեղիք տվե՞լ է: 

- Ես զբաղվել եմ իմ գործով եւ, բարեբախտաբար, ունեմ այն մասնագիտությունը, որն իմ եւ իմ ուսուցիչների միջոցով հաղթահարել եմ: Իսկ ինչ վերաբերում է պաշտոն զբաղեցնել կամ չզբաղեցնելուն, վրդովվել-չվրդովվելուն, ապա դրանք էմոցիոնալ բառակապակցություններ են ու իրականությունը չեն արտացոլում: Տեսեք, մենք ունենք Օպերային թատրոն, եւ այն բոլորինն է: Բոլոր ուժերը, որոնք պրոֆեսիոնալ են եւ կարող են օգտակար լինել թատրոնում, պիտի աշխատեն: Այն ժամանակ նրանք գտան, որ ես չպետք է աշխատեմ, չվրդովվեցի, ուղղակի այն վրձինը, որով ես ներկում էի, տվեցի իրենց ու ասացի՝ դե դուք ներկեք: Մարդիկ փորձեցին դա ներկել: Հիմա անցել են տարիներ, բայց ես դեռ դրա գնահատականը չեմ կարող տալ, որովհետեւ այս պաշտոնում ընդամենը 15 օր եմ:

Սակայն հստակ տեսնում եմ, որ Օպերային թատրոնը վերից վար խառնված է: Մի հետաքրքրիր բան չի եղել այս թատրոնում՝ ադմինիստրատիվ մասով: Որ անկյունը մտնում ես՝ աղբ է, լվացված չէ: Արտիստի փորձասենյակը, կամ այն տեղը, որտեղ նա պիտի փոխվի, այնպիսի վատ պայմաններ են, որ ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարելի էր դրան հասնել: Փորձում ենք այդ ամենը շտկել: Բոլոր ադմինիստրատիվ օղակներում մենք տեսնում ենք շատ վատ աշխատանք: Իմ վերլուծությունն այս 15 օրվա մեջ ցույց տվեց, որ շատ շուտով կարեւոր հարցեր են առաջանալու, իսկ այդ հարցերը դուք կտաք այն մարդկանց, որոնք արել են այդ խախտումները: Մարդիկ կան, որ, ոչ մի բան չանելով, այստեղ 400-500 հազար դրամ աշխատավարձ են ստացել, իսկ արտիստները չնչին գումարներով են աշխատում:

Աշխատանաքային պրոցեսը չի կարելի կանգնեցնել, եւ մենք Օպերային թատրոնը պետք է դիտարկենք միջազգային օպերային թատրոնների շարքի մեջ գտնվող: Պետք է փորձենք այնպես անել, որ Հայաստանի օպերային թատրոնն ավելի ճանաչելի դառնա: Դրա համար պետք է մասնագետներ հրավիրել: 

- Մատնանշեցիք բացեր, խնդիրներ, որոնք նկատել եք այստեղ ոտք դնելով: Կա՞ արդեն հստակ ընդգծված ծրագիր, թե ինչի՞ց եք սկսելու:

- Կա արդեն այդ պլանը, եւ մենք արդեն սկսել ենք: Թատրոնում աշխատանքները սկսել ենք աղբը մաքրելուց:

- Դուք թատրոնի գլխավոր դիրիժոր եղած ժամանակ մի քանի երաժիշտների հետ համատեղ ստեղծել էիք «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոն» անվամբ աջակցման հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էիք: Եվ եթե չեմ սխալվում, մինչեւ հիմա էլ եք: Այդ հիմնադրամը բավականին քննադատվեց հենց թատրոնի անձնակազմի կողմից: Այժմ հիմնադրամը կա՞:

- Հիմնադրամը կա, ուղղակի որոշ ժամանակահատված կանգնեցված է, այսինքն՝ գործունեություն չի ծավալում: Բայց հույս ունեմ, որ շատ շուտով այդ աշխատանքները եւս կսկսենք: Բոլոր հարցերի պատասխանները դուք կստանաք:

- Նախկին կառավարման մոդելո՞վ է աշխատելու այն: Որովհետեւ ժամանակին բավականին շատ բողոքներ կային, անգամ այդ հիմնադրամը որակում էին որպես «փողերի լվացման մի կենտրոն, որտեղ մասնաբաժին ունեն միայն յուրայինները»:

- Այդ բոլոր խոսակցությունները, բամբասանքները պետք է տանել իրավական դաշտ: Եթե խախտումներ կան, բոլոր պատասխաններն այնտեղ պետք է ստանալ: Եթե խախտումներ կան, պետք է պատժվեն օրենքով, եթե չկան, ուրեմն Աստված այն մարդկանց հետ, որոնք անհիմն այդ խոսակցությունները տարածում են: Աշխարհի բոլոր թատրոններում կա հիմնադրամ, որ աջակցում է Օպերային թատրոնի շարժը: Ի վերջո, չպետք է թատրոնը նստած լինի պետության վզին ու արյունը խմի:

- Թատրոնում փոփոխություններ լինելո՞ւ են:

- Եթե պատմեմ իմ բոլոր պլանների մասին, դա չի լինի անակնկալ: Փոփոխություններ, անշուշտ, լինելու են. որակյալը պետք է մնա, անորակը՝ գնա: Փոփոխությունները վերաբերելու են եւ մարքեթինգին եւ ադմինիստրացիային, անշուշտ՝ նաեւ գեղարվեստական մասին: Աշխատանքին չմասնակցող մարդիկ ավտոմատ դուրս են մնալու: Շատ շուտով մարքեթինգում եւ մենեջմենթում փոփոխություններ ենք ունենալու: Իսկ այն տեմպերը, որոնք առաջարկել ենք, այդ մարդիկ չեն կարողանում տիրապետել, թատրոնի աշխատանքն իրենք կանգնեցնում են, չեն հասցնում, ի՞նչ պիտի անենք. հարթակը պիտի տանք ավելի պրոֆեսիոնալներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37092 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել