Երևան
12 °C
Համացանցում պտտվող այն տեղեկությունները, թե մանկավարժներն աշխատանքից ազատման դիմումներ են գրում, քանի որ չեն ցանկանում պատվաստվել, Շիրակի մարզի հետ կապ չունեն: Այս մասին ՀԺ-ի հետ զրուցում վստահեցրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:
«Գեթ մեկ դեպք չունենք Շիրակի մարզում: Ոչ մի տնօրենի կողմից նման ահազանգ չունենք մենք»,- ասաց Կարապետյանը:
Ըստ պատասխանատուի՝ կարելի է խոսել հակառակի մասին. այս պահին մարզի ուսումնական հաստատությունների մանկավարժների մոտ 64 տոկոսը պատվաստված է: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:
«Կան դեռ մանկավարժներ (մոտ 500-ից ավելի մարդու մասին է խոսքը), որոնք երկրորդ դեղաչափին են սպասում: Դպրոց կա՝ պատվաստված մանկավարժների թիվն արդեն 80 տոկոսն անցել է, դպրոց կա՝ 90-ին է հասել: Ամենացածր ցուցանիշը 50 տոկոսի սահմանում է: Մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստաման լուրջ ցուցանիշ կունենանք: Էս տեմպով որ գնում ենք, պետք է, որ խնդիրներ չունենանք»,- վստահեցրեց Կարապետյանը:
162 ուսումնական հաստատության 4800 մանկավարժներից, ներառյալ՝ ավագ դպրոցների աշխատակիցները, ադեն պատվաստված է գրեթե 3000-ը:
Պարտադրանք, ըստ Կարապետյանի, չի եղել: Շատերն ավելի վաղ՝ ամառային արձակուրդի ընթացքում են պատվաստվել, երբ դեռ մինչև հոկտեմբերի 1-ը գործատուին կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք կամ ամիսը երկու անգամ բացասական թեստի պատասխան ներկայացնելու պահանջը չկար:
«Մենք ոչ մի բողոք չենք ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Հիմա էլ, ովքեր դեռ չեն պատվաստվել, հասկանալով, որ և՛ առողջական խնդիր կարող են ունենալ, և՛ պետք է կատարեն առողջապահության նախարարության պահանջը, գիտակցաբար գնում, պատվաստվում են: Մանկավարժներն այն խումբն են, որոնց շատ բան բացատրելու կարիք չկա»,- նշեց Հրայր Կարապետյանը:
Շիրակի մարզում օրական պատվաստումների միջին ցուցանիշը 1000-1100-ի սահմանում է: Մեծահասակ ազգաբնակչության շրջանում իրականացված պատվաստումների ցուցանիշը մոտենում է 13 տոկոսին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի իմունոկանխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացնում վիճակագրությունը։
Հայաստան ներկրված 4 պատվաստանյութ կա՝ «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Սինոֆարմ»: «Շիրակի մարզում 4-ից էլ հավասար օգտվում են, նախընտրանք այս պահին արդեն չկա»,- ասում է Ոսկանյանը:
Եթե նախնական շրջանում, տարբեր ապատեղեկատվություններով պայմանավորված, մարդիկ վատ տրամադրվածություն ունեին «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի նկատմամբ, հիմա մարզում և Գյումրիում պատկերն այլ է:
«Մեր բուժաշխատողների բացատրական աշխատանքների, սեփական փորձի շնորհիվ հիմա խնդիր չկա: Մարդիկ «ԱստրաԶենեկա» ստացան, տեսան, որ իրոք ոչ մի խնդիր չկա, հարթվեց վիճակը»,- նշեց պատասխանատուն:
Մասնագետն ասում է՝ եղած պատվաստանյութերից ամենալավն է «ԱստրաԶենեկան»: Բուժաշխատողները Շիրակի մարզում հիմնականում «ԱստրաԶենեկա» տեսակի պատվաստանյութով են պատվաստվել: Մանկավարժներն սկզբում տրամադրված են եղել պատվաստվել չինական պատվաստանյութով, սակայն այդ պահին դրա բացակայությամբ պայմանավորված՝ նրանք ևս պատվաստվել են «ԱստրաԶենեկայով»:
Պատվաստվողների թվի աճին զուգահեռ՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում աճում է հոսպիտալացվածների թիվը: Ծանրաբեռնվածությունը մոտենում է 100 տոկոսին:
ՀԺ-ի հետ զրույցում ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց՝ և՛ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, և՛ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում ևս քիչ չէ նրանց թիվը: 10 մահճակալից 9-ը զբաղված է: Տրիաժում ևս ախտորոշման պատասխանին սպասող շատ քաղաքացիներ կան:
Այս պահին կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացված ամենատարեց հիվանդը 90 տարեկան է, ամենակրտսերը՝ 28:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT