Կոչ եմ անում շինարարությունը տեղափոխել ՀՀ տարբեր հատվածներ. Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Build Armenia - 2021» էքսպոյին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացվող առաջին ամենամեծ էքսպոյի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:

«Build Armenia - 2021» խորագրով ընթացող միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 24-25-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի շրջանակում տեղի է ունենում մի շարք կառուցապատող ընկերությունների, մեծ և փոքր ճարտարապետական բիզնեսների, առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների ու բանկերի հանդիպում-ցուցահանդես։

Փոխվարչապետը ողջունել է մասնակիցներին` միջոցառումը համարելով նշանակալից` ինչպես փոխադարձ ծանոթության և կապերի հաստատման տեսանկյունից, այնպես էլ նոր գաղափարների հղացման և իրականացման գործնական հնարավորություններ ստեղծելու առումով։ Իր ելույթում նա մասնավորապես նշել է, որ սա շատ կարևոր հարթակ է Հայաստանում գործող կառուցապատող ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև հնարավորություն է, որ արձանագրվի առկա խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը:

Սուրեն Պապիկյանն արտահայտել է անձամբ իր, փոխվարչապետի գրասենյակի և կառավարության տարբեր գերատեսչությունների պատրաստակամությունը՝ քննարկել ոլորտում առկա բոլոր խնդիրները և յուրաքանչյուրի համար լուծումներ գտնել. «Միաժամանակ կոչ եմ անում կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ֆինանսական կազմակերպություններին շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ: Երկրի համաչափ զարգացման համար կարևոր է, որ մենք ունենանք բնակարանաշինություն Գյումրիում, Վանաձորում, Կապանում և ՀՀ բոլոր մյուս քաղաքներում:

Կրկին շնորհավորում եմ այս կարևոր միջոցառման համար՝ լիահույս լինելով, որ սա լավ մեկնարկ է ավելի մասշտաբային ու լայն հնարավորություններ բացող հաջորդ էքսպոների համար»:

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է տաղավարներով, ծանոթացել կառուցապատողների առաջարկներին, զրուցել նրանց ծրագրերի ու նախագծերի շուրջ։

Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։ Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1891 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել