Ապրողների համար այսօր ավելի դժվար է. Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

27/09/2021 schedule14:30

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ժամը 11:00-ին օդն անգամ քարացել էր: 44-օրյա պատերազմի նահատակների ծնողներին ու հարազատներին այսօր մենակ չէին թողել մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ ժամը 11:00-ին, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Ապրողների համար այսօր ավելի դժվար է: Խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմների առջև, մեզ համար հիմա շատ ծանր է ապրել ու զգալ նրանց կորստի ցավը, ապրել ու գիտակցել նրանց զոհաբերության արժեքը, բոլորիս համբերություն եմ մաղթում։

Փառք անմահ հերոսներին, ուժ ու կորով մեզ, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որ թշնամին անգամ չփորձի չափել մեր ուժը, չփորձի մեր հետ մրցել թե՛ ռազմավարական հաջողություններով, թե՛ ռազմական հնարավորություններով։ Պետք է կառուցենք այնպիսի երկիր, որն արժանի լինի այս հերոսներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Ըստ մարզպետի՝ պատերազմից շատ դաժան դաս ենք քաղել: Թանկ ենք վճարել կատարվածի համար:

Երկինք բարձրացող խնկաբույր մշուշն իր հետ տարավ զոհված քաջորդիների զավակների, մայրերի ու հայրերի, կանանց ու քույրերի աղոթքները, կիսաձայն մրմունջներն ու կիսատ մնացած երազանքների վերհուշը: Մեկ տարվա հեռավորությունից այսօր լռելու և այդ խոր լռությամբ շատ բան ունեին միմյանց ասելու կարոտի ու անսահման ցավի, հպարտության ու լուռ մաքառելու մասին:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1080 դիտում

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ

Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին

Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ

Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ

Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ

Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»

Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել

Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր

Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը

Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին

Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին

Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը

Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի

Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին

3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել