Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊ

27/09/2021 schedule17:29

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի տարելիցի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։ 

Այն ներկայացնում ենք ստոեւ․

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։ 

Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր խիտ բնակեցված համայնքները։ Արգելված զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, շտապ օգնության մեքենաներ և այլ հումանիտար նշանակության օբյեկտներ։

44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններին զոհ են գնացել 80 քաղաքացիական անձինք, որոնցին 42-ը հեռահար հարվածներից, 38-ը՝ ադրբեջանական գերության մեջ։ Քաղաքացիական 163 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մոտ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ ադրբեջանական կողմը առանձնակի դաժանությամբ անարգել, կտտանքների է ենթարկել և խոշտանգել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այսօր էլ շարունակում է միտումնավոր թաքցնել հայ ռազմագերիների իրական թիվն ու շինծու դատավարություններ իրականացնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողների նկատմամբ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչներ զրկվել են իրենց տներից և ունեցվածքից, և թեև իրականացվող ծրագրերին՝ շարունակում են ամեն օր առերեսվել իրենց իրավունքների խախտումների՝ լիարժեքորեն չարժանանալով միջազգային հանրության և հումանիտար կազմակերպությունների ուշադրությանը։

Հայերի նկատմամբ ատելության խոսքի և անհանդուրժողականության քարոզը, որ 30 տարի շարունակ համակարգված կերպով իրականացվում էր ադրեջանական իշխանությունների կողմից, առավել մեծ ծավալներով դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ արտահայտվելով ադրբեջանական իշխանությունների, հանրային, մշակութային գործիչների և հանրության տարբեր ներկայացուցիչների խոսքում և կոչերում։

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը՝ Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու և տարբեր հումանիտար հարցերում խոչընդոտներ հարուցելու ճանապարհով։

Նույն քաղաքականության բաղադրիչ է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը, որը միտված է ոչնչացնելու հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը և խեղաթյուրելու դրանց պատմական պատկանելիությունը։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերը չեն արժանացել միջազգային հանրության հստակ գնահատականին, և պատերազմից մեկ տարի անց էլ իրագործած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության։

Չնայած այս ամենին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում։

Տպել
917 դիտում

Էրդողանը տիկնոջ հետ մեկնել է Հունգարիա

Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ պատվիրակության անդամները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին

Հեծանվային զբոսանք Բուդապեշտում` Դանուբի ափով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանում մահապատժի են դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձի

Երևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա

Դեսպան Տոլմաջյանը դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ հանդիպումներ է ունեցել Մուշիկիվաբոյի և Ազուլեի հետ

Պարտավոր ենք ընդունել ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս

Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Բայդենը շնորհավորել է Թրամփին և խոստացել իշխանության սահուն փոխանցում

Հարրիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առթիվ

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Ֆոլկսվագեն»-ը, վերջինը նաև հարվածել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ

«Արցախի հրամանատարը` տնից խրամատ». Աննա Հակոբյանը մասնակցել է Նանե Արզումանյանի հեղինակած գրքի շնորհանդեսին

Ինչու ամերիկացիներն ընտրեցին Թրամփին. ինչպես նա կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա (տեսանյութ)

ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում համընկնում են, թե ինչքանո՞վ կօգտվենք, կախված է մեզնից. Արամ Սարգսյան

Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա. Ժոզեպ Բորելը շնորհավորել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահին

Կապանի օդանավակայան, Զանգեզուրի կոմբինատ. իրանցի փորձագետները նաև շինհրապարակներ են այցելել (լուսանկարներ)

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված C/Can ցանցին

Իսրայելը հզոր հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին

Ջրաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել իր պարտությունը

Վերջնական արտադրանք արտահանելը ռազմավարական նշանակություն ունի. Պապոյանն այցելել է Չարենցավանի գործարաններ

Բակերից դուրս է բերվել շուրջ 200 ոչ պիտանի հենակմախք. Երևանը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից

Թրամփի ընտրությունը լուրջ փոփոխություն է. ինչ սպասել առաջիկայում. մանրամասնում է Ղևոնդյանը (տեսանյութ)

Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ. Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Telcell Wallet-ն աշխատում է խափանումներով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան

ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Պաշտոնանկություն ՍԱՏՄ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Աննա Վարդապետյանը Հաագայում Եվրաջասթի նախագահի հետ քննարկել է համաձայնագրի կիրարկման աշխատանքները

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ինչ է քննարկվել

Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ավելի ուժեղ եվրոպական միասնություն. ինչ են խոստացել Մակրոնն ու Շոլցը

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Դոնալդ Թրամփի երդմնակալությունը

Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ավելի կամրապնդվեն. վարչապետի ուղերձը Թրամփին