Մոտ ժամանակներում լարվածությունը դժվար թե բախման վերածվի. արևելագետը՝ Իրան-Ադրբեջան հակասությունների մասին

28/09/2021 schedule18:25

Վերջին օրերին լարվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Երկու երկրները զորքեր են տեղակայել սահմանների մոտ, ինչպես նաև սկսել զորավարժություններ՝ կրկին միմյանց սահմանների մերձակայքում:

Իրանի և Ադրբեջանի միջև հակասությունների, Հայաստանի դիրքորոշան և հավանական ռազմական բախումների մասին ՀԺ-ն զրուցել է արևելագետը Արմեն Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, իրանա-ադրբեջանական ճգնաժամն ինչի՞ հետևանք է՝ քաղաքականությո՞ւն, մշակո՞ւյթ, կրո՞ն, էներգետիկ հարցե՞ր...

- Այս երկու երկրների հարաբերությունները պատմական հիմքեր ունեն: Դրանց հիմքում և՛ կրոնն է, և՛ մշակույթը, և՛ քաղաքականությունը: Հակամարտության ամբողջ պատճառն Ադրբեջան պետության արհեստական ձևավորումն է: Սա Թուրքիայի կողմից պատմական հիմքեր ունեցող մշակութային-էթնիկ հակամարտություն է: Որոշակի փուլում այն վերածվեց Ադրբեջան-Իրան միջպետական հարաբերությունների լարվածության:

- Տարածաշրջանային առումով, հատկապես՝ Հայաստանի համար, Իրան-Ադրբեջան լարվածությունը ինչի՞ կարող է հանգեցնել:

- Մոտ ժամանակներում լարվածությունը դժվար թե բախման վերածվի: Սա ժամանակավոր լարվածություն է: Հազիվ թե այլ դաշտ տեղափոխվի այս ամենը:

- Այսինքն՝ ռազմական մեծ բախումների հավանականություն չե՞ք տեսնում:

- Իհարկե, ոչ: Երկու կողմն էլ այս պահին պատրաստ չէ պատերազմի, մեծ հաշվով հիմքեր էլ չկան: Ապագայում, իհարկե, չի կարելի բացառել բախման հնարավորությունը: Ինչո՞ւ կողմերը հիմա պատրաստ չեն բախման, որովհետև Ադրբեջան-Իրան հակամարտությունը նշանակում է Թուրքիա-Ադրբեջան-Իրան համակամարտություն, որն իր մասշտաբով կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի՝ անկախատեսելի հետևանքներով: Հետևաբար, բոլոր դերակատարները քաջ գիտակցում են այն լուրջ վտանգները, որոնց կարող են առճակատվել ռազմական բախման դեպքում: Համակարտությունը հիմա հռետորաբանության փուլում է գտնվում, անցկացվում են զորավարժություններ, բայց որոշ ժամանակ անց կողմերը կհանգեն բանակցությունների:

- Իսկ ՌԴ-ն ի՞նչ դերակատարում ունի:

- ՌԴ-ն, որպես այդպիսին, չունի դերակատարում: Իրան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում է լարվածությունը, որը մի շարք պատճառներ ունի:

- Իրանցի վարորդների ձերբակալումը, մեքենաների հետախուզումը Գորիս-Կապան ավտոճանապարհին կարո՞ղ են պատճառ լինել Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր լարվածություն ստեղծելու համար:

- Այո, 44-օրյա պատերազմը, դրա հետևանքնով տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախումը, բոլոր քայլերը, որոնք իրականացվում են իրանական կողմի դեմ, փունջ են ստեղծում խնդիրների, ինչն էլ հանգեցնում է հարաբերությունների լարման: Իրանական կողմի պատասխանը տարբեր հոգևոր և քաղաքական գործիչների հայտարարություններում է, զորվարժություններում: Հայաստանի սահմանին եղածն էլ բերեց լարվածության խորացման, որը շարունակվում է մինչ օրս: Նախօրեին էլ Իլհամ Ալիևը թուրքական «Անադողլու» գործակալությանը տված հարցազրույցում մեղադրել էր Իրանին՝ ակնկարկելով զորավարժությունների անցկացումը՝ որակելով այն անթույլատրելի:

- Ռազմական բախումների հեռանկարի դեպքում ՀՀ-ն ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ունենա շահեկան վիճակում հայտնվելու համար:

- Վերջին պատերազմից հետո մոտ են և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր շահերը: Բնականաբար, այս պարագայում ՀՀ-ի համար կարևոր են սերտ, դաշնակցային հարաբերություններն Իրանի հետ: ՀՀ-ի համար շատ կարևոր է նաև ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների խորացումը, որովհետև ակնհայտ է՝ վերջին պատերազմը վերջինը չէր այս տարածաշրջանում: Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումները տարածաշրջանում անընդհատ հակազդեցություն են առաջացնելու:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1553 դիտում

6-օրը՝ 1 մլն 850 հազար դրամ. ինչ արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում գործող տարբեր հանգստյան համալիրներում

Ռուսաստանը բաց է վերականգնել ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը, բայց պայմանով․ Լավրով

Հայտնաբերվել են Հարավային Կորեայում ավիավթարում զոհված բոլոր ուղևորների մարմինները

«Մեր ժամանակների հերոս»-ը հանրային նոր մշակույթ է ձևավորում․ ընտրված հերոսներն առաջ գնալու կրողն են․ նախարար

Կիսում ենք Կորեայի ժողովրդի վիշտը․ Վրաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել կորեացի ժողովրդին

Լարսը փակ է բեռնատարների համար

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք բուք է

Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող ընդդիմության բողոքի ցույցը

Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի սև արկղերը․ մանրամասներ

Յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա աշխատանքային պլան․ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Պուտինն ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը

2025 թվական ենք մտնում հաղթանակով․ Հենրիխ Մխիթարյան

Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգ

«Մեր ժամանակների հերոս» Էրիկ Հախվերդյանն ինձ համար աշխատանքը սիրելու վառ օրինակ է․ Ավանեսյան

ՌԴ-ն ցանկանում է կոծկել այդ հարցը, պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից․ Ալիևը՝ կործանված ինքնաթիռի մասին

Վարչապետի աշխատակազմի կողմից «Մեր ժամանակների հերոս»-ի գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 2 մլն դրամով

Ավելի ուրախ անցնելու համար էր․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպը

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Պահելով ընտանեկան, իջևանյան ավանդույթները․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին՝ ինձ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար․ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ակցիան․ Ռուսթավելի փողոցն արգելափակված է

Դեկտեմբերի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին կհայտնեմ հրաժարականի վերաբերյալ որոշմանս մասին․ Կարեն Գիլոյան

Այսօր զուտ ընտանեկան օր է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում․ մանրամասներ

Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը

Սալոմե Զուրաբիշվիլին լքել է նախագահի նստավայրը․ նա միացել է ցուցարարներին

Մարմարաշենի վարչական տարածքում բախվել է 12 ավտոմեքենա․ կան վիրավորներ

Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում

Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից․ մանրամասներ մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախումից

Արարատի մարզում բախվել են բազմաթիվ ավտոմեքենաներ․ կա զոհ

Կանադայում ինքնաթիռը բռնկվել է․ այն վթարային վայրէջք է կատարել․ տեսանյութ

Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում․ ինչ անուն է ունենալու այն

Հարավային Կորեայում մարդատար ինքնաթիռ է կործանվել․ ավելի քան 100 մարդ զոհվել է․ տեսանյութ

Գյումրիում տնակ է այրվել․ հայտնաբերվել է դի

Վերջին 28 օրում սոցցանցի իմ էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում, սա աննախադեպ է․ վարչապետ

Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքում. այն զգացվել է Լոռու մարզի գյուղերում

Մենք մեր հերոսներին կընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, հերոսությունը յուրաքանչյուրինս է․ ՀՀ վարչապետ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ