Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին:
Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Սիրվարդ Բերբերյանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Խաչատուր Նիկողոսյանը, «Վեգա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը:
Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով: Վարչապետը խոսել է մրցանակաբաշխության հիմնական լեյտմոտիվի՝ հերոսի և հերոսականության թեմայի մասին և ընդգծել. «Այսօրվա մրցանակաբաշխության առանցքային նպատակն է խոսել հերոսականության, հերոսության առօրեականության և առօրյայի հերոսականության մասին: Ի՞նչ նկատի ունեմ: Ընդհանրապես մենք մեզ հայտնի բանաձևերով հերոսների մասին խոսելիս, ըստ էության, նրանց պատկերացնում ենք որպես մի ուրիշ տիպի մարդիկ, ովքեր առանձնահատուկ տեղում են ծնվել, առանձնահատուկ պայմաններում են մեծացել, ովքեր առանձնահատուկ ընկալումներ ունեն պետության և հայրենիքի մասին: Ինչ-որ տեղ թվում է, թե դրանով փառաբանում ենք նրանց, բայց ինչ-որ տեղ նաև անջատում և կտրում ենք մեզնից»: Վարչապետի խոսքով, հերոսականության ամենակարևոր արտահայտությունը պետք է լինի ոչ թե այն, որ հերոսությունը գործում են այն քիչ մարդիկ, ովքեր պարզապես ի վիճակի էին անել, այլ հերոսության և հերոսականության ընկալումը պետք է լինի այն, որ այդ նույն հերոսությունը կանեին տասնյակ հազարավոր ուրիշներ, պարզապես այդ պահին այդ հերոսության մեջ դրսևորվածը հանգամանքների բերումով ինքն է հայտնվել այդտեղ, դրա համար ինքն է արել այդ հերոսությունը:
«Հերոսության մասին խոսելիս մենք, իհարկե, առաջին հերթին հիշատակում ենք մեր նահատակներին: Մենք մեր նահատակներին կտրում ենք մեզնից, եթե մենք չենք խոստովանում, որ մեզնից յուրաքանչյուրը, ոչ թե ևս տասը հոգի, ոչ թե ևս քսան հոգի, ոչ թե ևս հիսուն և հարյուր հոգի, այլ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նույն պայմաններում նույն իրավիճակում նույն տեղում լինելով, նույն բանը կանեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մոտեցման բացակայության պատճառն այն է, որ առօրեականության մեջ հերոսականացում չկա և ընդգծել. «Մեր առօրյան հերոսական չէ այն առումով, որ հերոսականությունն ու հերոսությունն այնքան հեռու է մեզնից, այնքան ուրիշ է, այնքան ուրիշ մարդու հետ է կապված, այնքան ուրիշ ընտանիքի, ուրիշ տոհմի, որ դա ինչ-որ մի ուրիշի անելիքն է:
Բայց մենք այս մրցանակաբաշխությամբ ուզում ենք առաջին հերթին դա ընդգծել, որ հերոսությունը յուրաքանչյուրինս է, հերոսությունն ամեն օր է, հերոսությունն ամեն տեղ է, և եթե այդպես է, այս պայմաններում է, որ մենք մեր հերոսներին կընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, ովքեր ոչ թե զոհաբերվել են մեր կողմից, այլ պարզապես նրանք եղել են այն նույն տեղում, այն նույն դիրքում և արել այն նույն բանը, ինչ մեզնից յուրաքանչյուրը, մեզնից հազարավորները, մեզնից տասնյակ հազարավորները կանեին:
Եվ հետևաբար՝ ի՞նչ անել այս տրամաբանությամբ ամեն օր: Ամեն օր մի բան կա անելու՝ աշխատելու, ստեղծելու, օրենքով սահմանված հարկերը վճարելու, որ հերոսը, որին մենք մղում ենք առաջ զոհվելու, նաև չզոհվելու շանս ունենա, չզոհվելու շանս ունենա ժամանակակից պաշտպանության միջոցներ ունենալով, ժամանակակից կրթություն ունենալով, ժամանակակից պայմաններում և ժամանակակից հասկացություններով զարգացող պետություն ունենալով և այլն: Թող չթվա, որ մենք այսօր որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը:
Ընդհակառակը՝ ասել եմ և էլի կասեմ՝ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի և Հայաստանի Հանրապետությունը զարգանա, և մենք այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և Հայաստանի Հանրապետությունը զարգանում է այդ թվում՝ ձեր հերոսության շնորհիվ: Եվ մեր հերոսությունը պետք է ոչ բոլոր դեպքերում, ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր տեղերում կապենք զոհվելու հետ, ընկնելու հետ: Մենք ավելի շատ հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու հետ, որպեսզի զոհելու, զոհաբերելու, զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական, այլ դա լինի առանձնահատուկ, բացառիկ, հազվադեպ, իսկ առօրեականը դառնա ստեղծագործելը, արարելը, հարստանալը, հարստացնելը, ծաղկելը և ծաղկեցնելը, երջանկանալը, երջանկացնելը, հզորանալը և հզորացնելը»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մրցանակակիրներին և ևս մեկ անգամ շեշտել՝ նրանց հերոսությունը կայանում է նրանում, որ նրանք հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ ոչ թե ուրիշներից, այլ փորձում են հենց իրենք գտնել այդ հարցերի պատասխանները, իրենք են իրենց ապավենը և իրենք են իրենց ստեղծում: «Եվ սրանով նրանք տալիս են այդ թվում՝ այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները գուցե մարդիկ ակնկալում են Կառավարությունից, և մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ որոշ հարցերի պատասխաններ ձևակերպելը դուք ձեր վրա եք վերցնում, այդ թվում՝ թեթևացնելով Կառավարության, խորհրդարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործը»,- ասել է վարչապետը:
Գլխավոր մրցանակը հանձնելով «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում էականորեն մեծացրել ենք ֆինանսավորումը, շատ լուրջ և խորը փոփոխություններ ենք իրականցրել, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ ոչ բոլոր դեպքերում և ոչ ամեն տեղ է, որ մենք կարողանում ենք հասցեագրել ակնկալիքները, հասնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն, փրկության կարիք ունեն, բուժման կարիք ունեն, և ուզում եմ գլխավոր մրցանակը հանձնել մի մարդու, ով իր հասարակական գործունեությամբ կարողանում է կոնսոլիդացնել ուրիշ մարդկանց, գտնել այն մարդկանց, ովքեր ունեն հրատապ օգնության կարիք և գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցություն ունենալ այդ հրատապ օգնությանը՝ կյանքեր փրկելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը
Ուզում ենք՝ լռեն զենքերը, հնչի մանկանց ճիչը. ինչ երազանքներով են դիմավորում Ամանորը ապագա սպաները. տեսանյութ
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում, հայտնաբերվել են երկու անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը մահացել է
Ինչու են մարդիկ տոներից հետո հայտնվում սթերսի, դեպրեսիայի մեջ. ինչպես է արտահայտվում այն. տեսանյութ
Մեկը արժանապավության վերականգնում է մաղթում, մյուսը՝ իշխանափոխություն, երրորդը հեղաշրջում է ցանկանում. Չախոյան
Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում 2024-ին ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ինչ տեսք ունի Ամանորյա եւ Սուրբծննդյան պետական շնորհավորական բացիկը. Աննա Հակոբյանը հրապարակել է լուսանկարը
Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել է
Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Կիրանցի ճանապարհից
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ինչ է զգուշացնում ՆԳ նախարարությունը
Վստահ եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժը և հասնել նոր բարձունքների. Գևորգ Պապոյան
Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին. ինչ է հայտնաբերվել նրա ննջարանում
Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, ե՞րբ պետք է այցելել նոր մահացածի գերեզմանին. մանրամասնում է Տեր Շահեն. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել
Մեր հաջողություններն ու բացթողումներն այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի առաջընթաց. ՆԳ նախարար
Ընտանիք. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Հերթական ավտոմեքենայի հրկիզումը. Երևանում այրել են «Kia Forte»-ն
Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Տավուշի մարզպետը շրջայց են կատարել սահմանագոտու մարտական հենակետերում
Թո՛ղ 2025-ը Ջերմուկի, մեր երկրի համար դառնա առաջընթացի և ձեռքբերումների տարի. Վահագն Արսենյան
Ֆրանսիան հարվածել է Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին
«Փյունիկը» նոր սեփականատեր ունի. ակումբը թևակոխում է նոր ժամանակաշրջան
ԳՇ պետն այցելել է սահմանագոտի, շնորհավորել գալիք տոների առիթով. լուսանկաներ
Միջազգային հարթակներում առաջ մղել հայկական օրակարգը. ԱԺ նախագահի՝ 2024-ի խորհրդարանական դիվանագիտությունը
2024-ի ամփոփիչ հեծանվավարումս. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչ ուտեստներ են քաղաքացիները դնում Ամանորի սեղանին. ինչպես սնվել, որպեսզի չթունավորվել և չգիրանալ. տեսանյութ
Խոշոր հրդեհ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Երևանում առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, մարզերում՝ մերկասառույց ու 0-ից ցածր ջերմաստիճան
Խնդիրները բազում են, բայց միասնական աշխատանքով հնարավոր է լուծել դրանք. Սյունիքի մարզպետ
Գալիք տարին բերելու է նոր հնարավորություններ, պետք է պատրաստ լինել՝ օգտագործել դրանք. Ֆինանսների նախարար
Կազանի և Վլադիկավկազի օդանավակայանները ժամանակավոր կասեցրել են թռիչքների ընդունումը. վտանգ կա
Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում. որոշ ճանապարհների մերկասառույց է
Կարևոր է, որ գալիք տարում շարունակենք զարգացնել հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը. ՀԾԿՀ նախագահ
Կասպից ծովի արբեջանական հատվածում 2 երկրաշարժ է գրանցվել
Միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ուղերձը
Իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու. ՄԻՊ-ի ուղերձը
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Ֆիզկուլտպրիվետ բոլորին. Արզաքանցյանը Սիբիրից տեսանյութ է հրապարակել
Մեքենաների՝ միմյանց բախվելուց հետո դրանցից մեկը հարվածել է աղբամանին ու կողաշրջվել
Թուրքիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություններ են իրականացվել, 536 մարդ ձերբակալվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT