ՌԴ-ն ցանկանում է կոծկել այդ հարցը, պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից․ Ալիևը՝ կործանված ինքնաթիռի մասին

29/12/2024 schedule15:54

Ակտաուում կործանված ինքնաթիռը վնասվել է գետնից պատահական գնդակոծության պատճառով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքնաթիռը միտումնավոր չի հրակոծվել։ Ալիևի խոսքով՝ վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Նա նաև բացահայտել է մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։

«Սակայն նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա նաև հայտնել է, որ ցամաքից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչամասը նույնպես մեծ վնաս է կրել։

Ըստ Ալիևի՝ թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ ֆյուզելյաժի վրա անցքեր են հայտնաբերվել:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս տարբերակին․ «Առաջին 3 օրը Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից: Մեզ զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, ինչը պատիվ չի բերում որևէ մեկին»։

Նա հավելել է, որ Բաքուն բացահայտ ներկայացրել է իր պահանջները ռուսական կողմին։

«Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պետք է ընդունի իր մեղքը, մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի»,- ասել է նա:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը մերժել է ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեի՝ ավիավթարը հետաքննելու պաշտոնական առաջարկը:

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ից:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2326 դիտում

2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի․ Աննա Հակոբյան

2024-ին հնարավոր է եղել նպաստել մարդու իրավունքների մի շարք խնդիրների լուծմանը․ Անահիտ Մանասյանի ուղերձը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչ եղանակ է սպասվում հունվարի մեկին

Կատարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մոտ հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Հույս ունեմ՝ կտեսնենք հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն․ Հենրիխ Մխիթարյան

Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի փոխադրումը Եվրոպա

Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները․ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Մահացել է Էստոնիայի նախկին նախագահ Ռյուտելը

Հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղազախստանից անցել է Ղրղզստանին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա

Վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ենք սկսել ՀՀ-ի հետ․ Մարագոսը շնորհավորական ուղերձ է հղել

«Չայնիի ոլորաններում» ավտոմեքենա է այրվել. հրդեհը մարվել է 1,5 ժամ անց

2025 թվականը հռչակում ենք խաղաղության օրակարգի առաջմղման տարի․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Լեհաստանը ստանձնում է նախագահությունը ԵՄ-ում. որ հարցերին է առաջնահերթություն տրվելու

Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով

Առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը․ Վահագն Խաչատուրյան

Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել

2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, կայուն, անվտանգ միջավայրում․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

Ուզում ենք՝ լռեն զենքերը, հնչի մանկանց ճիչը. ինչ երազանքներով են դիմավորում Ամանորը ապագա սպաները. տեսանյութ

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում, հայտնաբերվել են երկու անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը մահացել է

Ինչու են մարդիկ տոներից հետո հայտնվում սթերսի, դեպրեսիայի մեջ. ինչպես է արտահայտվում այն. տեսանյութ

Մեկը արժանապավության վերականգնում է մաղթում, մյուսը՝ իշխանափոխություն, երրորդը հեղաշրջում է ցանկանում. Չախոյան

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում 2024-ին ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Ինչ տեսք ունի Ամանորյա եւ Սուրբծննդյան պետական շնորհավորական բացիկը. Աննա Հակոբյանը հրապարակել է լուսանկարը

Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել է

Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Կիրանցի ճանապարհից

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ինչ է զգուշացնում ՆԳ նախարարությունը

Վստահ եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժը և հասնել նոր բարձունքների. Գևորգ Պապոյան

Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին. ինչ է հայտնաբերվել նրա ննջարանում

Մե՞ղք է արդյոք պահք չպահելը, ե՞րբ պետք է այցելել նոր մահացածի գերեզմանին. մանրամասնում է Տեր Շահեն. տեսանյութ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Մեր հաջողություններն ու բացթողումներն այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի առաջընթաց. ՆԳ նախարար

Ընտանիք. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հերթական ավտոմեքենայի հրկիզումը. Երևանում այրել են «Kia Forte»-ն

Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Տավուշի մարզպետը շրջայց են կատարել սահմանագոտու մարտական հենակետերում