Արվելու է հնարավորը՝ աշխատողների թիվը չկրճատելու համար. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը միավորվել է Վանաձոր բ/կ-ին

Կառավարության՝ 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին ընդունած որոշման համաձայն՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը միավորվել է Վանաձորի բժշկական կենտրոնին: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց անվամբ իրավաբանական կազմակերպություն այլեւս չկա, փոխարենը սեպտեմբերի 17-ից այն կոչվում է Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունք:

Ինֆեկցիոն հիվանդանոցի փակման վերաբերյալ խոսակցություններն սկսվեցին դեռևս 2018թ.-ից, ինչին ընդվզեցին ոչ միայն աշխատակիցները, այլ նաեւ մարզի բնակիչները: Ընդունված որոշմամբ՝ նախատեսվում էր մահճակալների թվի կրճատում, որն իր հետ բերելու էր նաեւ հաստիքացուցակի կրճատման:

Սակայն 2019թ.-ին բռնկված համավարակը որոշ ժամանակով դադարեցրեց գործընթացները: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց ու աշխատեց գերծանրաբեռնված ռեժիմով:

Հետո արդեն շրջանառվեց այլ տեղեկություն՝ ինֆեկցիոն հիվանդանոցը Վանաձորի բժշկական կենտրոնի շենքում տեղավորելու հարցը: Սրան եւս ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները դեմ արտահայտվեցին՝ նշելով, թե անթույլատրելի է ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը կազմակերպել նույն շենքում այն դեպքում, երբ չկա առանձնացված կոյուղի, շենքային պայմաններն էլ ապահովված չեն անհրաժեշտ համաճարակային ու սանիտարական չափորոշիչներով:

Այս խոսակցություններն էլ երկար կյանք չունեցան: Նախորդ տարի մարզ այցելած առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին՝ մոդուլային շենք են կառուցելու: Ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն Նունե Էվինյանը մոդուլային շենք կառուցելու վերաբերյալ մեզ հետ զրույցում դեռ այն ժամանակ էր անթույլատրելի համարել տիպային քարե շենքից մոդուլային շենք տեղափոխվելը: Այս ամենին զուգահեռ, փաստացի, կա Կառավարության ընդունած որոշում, որով արդեն այլեւս չկա Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հասկացությունը:

Իսկ ինչպե՞ս են շարունակվելու ծառայությունները մատուցվել ազգաբնակչությանը, և արդյոք ռիսկեր պարունակո՞ւմ է Կառավարության ընդունած որոշումը:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Աբովյանը, ներկայացնելով հիվանդանոցի փակման ու բ/կ-ին միացնելու գործընթացը, ասաց՝ ներկայումս միայն ադմինիստրատիվ փոփոխություններ են տեղի ունեցել. ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը դարձել է բաժանմունքի վարիչ, գլխավոր հաշվապահը՝ հաշվապահ: Հիվանդանոցը շարունակում է գործունեությունը նույն շենքում, հետագայում նախատեսված է կառուցել առանձին մասնաշենք, իսկ մինչ այդ, քաղաքացիները անհրաժեշտ բուժումները կստանան նույն վայրում:

Վարչության պետը վստահեցնում է՝ թեպետ Կառավարության որոշմամբ սահմանվել է 15 մահճակալ, սակայն վարակաբանական բաժանմունքը գործունեությունը շարունակում է 30 մահճակալով: Հաստիքացուցակում էլ դեռեւս կրճատումներ չեն եղել.

«Ես ինքս՝ որպես բժիշկ, որպես մանկաբույժ, մեծ տեղ եմ տալիս ինֆեկցիոն ծառայությանը: Մենք մարզում որոշակի ժամանակահատված ունենում ենք որոշակի բռնկումներ, սպեցիֆիկ ինֆեկցիաներ, ունեցել ենք տուլարեմիայի բռնկումներ, ունենում ենք սիբիրյան խոցի դեպքեր, ունեցել եւ ունենում ենք լեյշմանիոզի խնդիրներ, հատկապես՝ Թումանյանի տարածաշրջանում, ու, ընդհանուր առմամբ, չգնահատել այս ծառայությունը, ճիշտ չԷ: Օպտիմալացումը չի խոսում այն մասին, թե մենք այս ծառայությունը ընդհանրապես փակում ենք, ու այն չի գործելու: Ոչ, գործելու է, պարզապես այլ կարգավիճակով: Կառավարության որոշմամբ սահմանված է 15 մահճակալ, բայց ներկայումս գործում է 30 մահճակալով: Այս ուղղությամբ մենք աշխատանքներ ենք դեռ տանում, քանի որ քաջ գիտակցում ենք՝ 15 մահճակալը բավականին քիչ է: Մենք քննարկումներ կանենք թե՛ մարզպետի, թե՛ առողջապահության նախարարության հետ»:

Վարչության պետն ասում է՝ այս ամենի հետ կապված իրենք հանդիպումներ են ունեցել առողջապահության նախարարության ԾԻԳ-ի հետ, քննարկել նոր շենքի կառուցման հարցը, որը ենթադրում է սանիտարական բոլոր նորմերին համապատասխան կառույց. «Կլինի նոր շենք, ոչ մոդուլ, կունենա համապատասխան սանիտարական ու համաճարակային բոլոր պայմանները, իր առանձին կոյուղիով ու մյուս բոլոր պահանջներով: Նոր շենքը եւս կառուցվելու է 30 մահճակալի համար»:

Վարչության պետի խոսքով՝ մինչ կկառուցվի նոր մասնաշենքը, ինֆեկցիոն հիվանդանոցն իր գործունեությունը կշարունակի հին մասնաշենքում.

«Մենք պետք է անենք այնպես, որ ոչ միայն աշխատակիցները չտուժեն, այլ նաեւ մահճակալների թիվը չնվազի ու սպասարկումը լինի 30 մահճակալով, որովհետեւ անգամ այդ 30-նն է մինիմալ քանակ»: Աբովյանը թեեւ փաստում է, որ արվելու է հնարավորը՝ աշխատակիցների կրճատումը բացառելու նպատակով, սակայն միեւնույն ժամանակ չի հերքում՝ 15 մահճակալի դեպքում նույն հաստիքացուցակը միանշանակ չի լինի. «Առայժմ հստակ ոչինչ ասել չենք կարող: Կառավարության որոշումը, այո, կայացված է, բայց գուցե բան կփոխվի»:

Հարցին, եթե մահճակալների թիվը 50 տոկոսից կրճատվում է, արդյոք նույնքանով էլ չի՞ կրճատվի հաստիքացուցակը, մարզային ոլորտի պատասխանատուն ասաց: «Սրանք, այո, ենթադրություններ են, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որ հետեւանքներ չլինեն, որ չկորցնենք մեր լավագույն մասնագետներին: Մինչ այս պահը որեւէ աշխատակից դեռեւս ազատված չէ»,- ասաց նա:

Նոր մասնաշենքի կառուցման վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Վարչության պետի փոխանցմամբ՝ դեռեւս նախագծային աշխատանքներն են ընթացքի մեջ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2524 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ