Ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Աբրահամյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վարչապետի հայտարարությանը Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որով նա նշել է, թե Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել։ 

Աբրահամյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պատերազմից հետո (նկատի ունի Արցախյան առաջին պատերազմը - խմբ) նա եղե՞լ է Շուշիում, տեսե՞լ է, թե որքան բնակելի շենքեր են եղել, թանգարաններ, եկեղեցիներ, վարչական շենքեր, համալսարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվել:

Վարչապետ Փաշինյանը, ի պատասխան Աբրահամյանի, նշեց. «Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ, բնականաբար։ Այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող»,- ասաց Փաշինյանը:

Աբրահամյանն էլ նշեց, որ Փաշինյանը Լիտվայում ներկայացնում էր իրավիճակը այլ կերպ:

«Դուք ասում էիք, որ Շուշիում ներդրում չի արվել, բնակելի շենքեր չեն եղել, նախապատրաստված է եղել ի սկզբանե հանձնման համար։ Եթե գումարենք դրան ձեր նախկին հայտարարությունները, որ դժգույն քաղաք էր, ապա ձեր հայտարարությունները անհասկանալի ու ընկալելի չեն»։

Փաշինյանը պատասխանեց, որ պետք է համեմատական եզրեր անցկացնել՝ Շուշիում ինչ ծավալի ներդրումներ են իրականացվել:

«Ես խոսել եմ բնակելի շենքեր կառուցելու մասին ու շարունակում եմ նույն հայտարարությունն անել։ Իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում ու ի՞նչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, այդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես համեմատության եզրեր ունե՞ն։ Ի՞նչ եք հետապնդում այդ հարցերով։ Ձեզ թվում է՝ մենակ դո՞ւք եք ու ես եմ եղել Շուշիում, էլ մարդիկ չե՞ն եղել։ Մյուս տարածքներում մարդիկ չե՞ն եղել, չգիտեն՝ ի՞նչ վիճակ է տիրում այնտեղ։ Զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում։ Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1777 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա