Երևան
12 °C
Այս տարվա նոյեմբերից Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով, սակայն միայն նրանցը, ովքեր անցել են կամավոր ատեստավորման փուլն ու բարձր միավորներ հավաքել։ Աշխատավարձի ավելացումն էլ կլինի հավաքած միավորներին համարժեք։ Կամավոր ատեստավորումը մեզ մոտ անցկացվել է սեպտեմբեր ամսին: Դիմած 1372 ուսուցչից մասնակցել է 996-ը:
Օրերս էլ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը հայտնել էր՝ կամավոր ատեստավորման քննության արդյունքներով ամենաբարձրը մաթեմատիկա առարկայի արդյունքներն են եղել, որը հաղթահարել է ուսուցիչների 87 տոկոսը: Ֆիզիկա առարկան՝ 56, Հայոց լեզուն՝ 41, աշխարհագրությունը՝ 20: Ամենից ցածր արդյունքը քիմիա առարկայից է եղել. այն հաղթահարել է ուսուցիչների ընդամենը 11 տոկոսը: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 56 տոկոս, Շիրակի մարզում՝ 54, Կոտայքում՝ 52 տոկոս:
Այսինքն՝ կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը։ Ատեստավորմանը մասնակցել է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը կամ շուրջ 1000 ուսուցիչ: 30 տոկոս հավելավճար տրվում է 70-79 տոկոս արդյունքի համար, 40 տոկոս՝ 80-89 տոկոս արդյունքի համար, 50 տոկոս՝ 90 և ավելի արդյունքի դեպքում։
Հավելավճարը գործում է ուսուցչի հիմնական աշխատավարձի նկատմամբ։ Այսինքն, եթե ուսուցիչը դասավանդում է հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաները, ապա նրա ամբողջական աշխատավարձի տոկոսն է հաշվարկվում, ոչ թե հայոց պատմության դասաժամերի վարձատրության։
Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Հասմիկ Սարգսյանը մաթեմատիկա առարկայից բարձր միավորներ հավաքած ուսուցիչներից է: 70 հարցից ճիշտ է պատասխանել 69-ին, արդյունքում ստացել է 99 միավոր:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Հասմիկ Սարգսյանն ասաց՝ մաթեմատիկոսները թեստերը լուծելու ընթացքում արագ են կողմնորոշվել, ժամանակը բավարարել է, հարցերն էլ 6-12-րդ դասարանների ծրագրերից են եղել: Եթե ուսուցիչը տիրապետում է իր առարկային, ապա մրցույթն էլ պետք է հաղթահարեր:
«Սկզբում մի փոքր մտավախություն ունեի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, քանի որ շատ էին քննարկում կամավոր ատեստավորման հարցը՝ դժվար է լինելու, բարդ: Սակայն մասնակցելուց տեսա՝ այնպիսի առաջադրանքներ են, որ ուսուցիչը պետք է պարտադիր տեղյակ լինի: Եթե ուսուցիչը տեղյակ է դասարանների ծրագրերից ու գիտելիք ունի իր առարկայից, կարող է հաղթահարել: Եթե անընդհատ թեմաներին առնչվում ես, աշխատում ես, հաճախ ես կիրառում քո գիտելիքները, ապա պետք է որևէ խնդիր չունենաս»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ կամավոր ատեստավորման քննության ընթացքում եղել են և՛ պարզ, և՛ միջին ու բարդ հարցեր: Մաթեմատիկայի հետ կապված բոլոր թեմաները ընդգրկված են եղել, թեստերն էլ առարկայի իմացությունը լիարժեք ստուգող թեստեր են եղել:
Ասում է՝ ուսուցիչները պետք է ամեն օր աշխատեն իրենց գիտելիքները զարգացնելու համար, եթե չաշխատեն, ժամանակի հետ չեն կարող քայլել. «Շատերն ասում էին՝ իմաստ ունի՞, որ գնաք, մասնակցեք, մի գնացեք և ձեզ մի պատվազրկեք: Մայրս ու հայրս նույնպես մաթեմատիկոս են, մայրս ասաց՝ դու երբևէ քո ճանապարհի կեսից հետ դարձե՞լ ես, գնա ու փորձիր: Կողքից այնքան էի լսում, որ բարդ է լինելու, մտածում էի՝ կձախողեմ, բայց վստահ էի, որ անհնար է չհաղթահարեմ: Մեկ հարց է, որ սխալ եմ պատասխանել, այն էլ անուշադրության հետևանք էր, անհնար չէր ճիշտ պատասխանելը»:
Մաթեմատիկայի ուսուցիչը կամավոր ատեստավորմանը մասնակցել է սեպտեմբերի 25-ին Երևանի Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում: Ասում է՝ մթնոլորտը նորմալ էր, ներսում քննություն անցկացնելու համար նորմալ պայմաններ էին ստեղծված, պահպանվել են հակահամաճարակային կանոնները:
Մինչ թեստերը կբաժանեին, Սարգսյանի խոսքով, թեթև լարվածություն կար, բայց թեստը ստանալուց և առաջին հարցը տեսնելուց հետո լարվածությունն անցել է: Քննության պատասխաններն ուսուցիչն իմացել է նույն օրը, հետո վաստակած միավորը հաստատել են նաև էլեկտրոնային փոստով ուղարկված նամակով:
Պատմում է՝ բարձր արդյունքն իրեն շատ է ուրախացրել ու ստիպել գնահատված զգալ. «Ընդունելության քննությունների պես էր. մեզ տվել էին մեր գրված թեստի պատճենը: Երբ արդեն թեստերի պատասխանները կային ԿԳՄՍՆ կայքում, հաշվեցի ու հասկացա, որ 99 միավոր եմ հավաքել: Շատ ուրախալի զգացողությունն էր: Մեր դպրոցի տնօրենն էլ իմ հավաքած արդյունքը տեղադրել էր, դրանից հետո ավարտած աշակերտներիս, այսօրվա աշակերտներիս ծնողների վերաբերմունքն ինձ շատ էներգիա տվեց, դրական լիցքեր, որ ես ինձ գնահատված զգամ ու նույն կերպ շարունակեմ: Իմ օրինակով ցույց եմ տվել, որ ոչ մի մտավախության առիթ չկա. այն ուսուցիչը, որ տիրապետում է իր առարկային և ուզում է՝ աշխատավարձը որոշակի բարձրանա, կարող է դիմել ու հանգիստ մասնակցել»:
28 տարվա մանկավարժն իր աշխատանքային գործունեության ընթացքում վարձատրվել է 110 հազար դրամ, նույնիսկ՝ 60 հազար դրամ՝ կախված իրեն հատկացված դասաժամերից:
Շեշտում է՝ կամավոր ատեստավորումը մոտիվացիա է ուսուցիչների աշխատանքի համար, սակայն այն աշխատանքը, ինչ նրանք են անում, անգնահատելի է: Բարձր վարձատվությունը ոգևորելու է ուսուցչին: Ուսուցչի այսօրվա գործում դժվարություններն ու հուսահատությունները շատ են, սակայն կարևորը աշակերտների դրական վերաբերմունքն է դեպի ուսուցիչը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT