ՀՔԾ 30 քննիչ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:

Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ:

Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը:

Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:

ԱԺ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը: Ներկայումս նախատեսվում է ապահովել օրենսդրական ակտերի կիրարկման գործողությունները:

Մասնավորապես, oրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար:

Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը:

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթում ներառվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու» մասին օրենքը, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից, որը ստեղծվելու է Գլխավոր դատախազության կազմում 2019 թվականից գործող Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող վարչության վերակազմակերպման արդյունքում:

Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ: Բացի այդ, օրենքով նախատեսվել են դատախազների, այդ թվում՝ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր:

Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. հայտարարագրման համակարգի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ:

Ներդրվել է նաև հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, սակայն երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն:

Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ:

Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում ստեղծվել է բաց և հանրամատչելի ռեեստր, Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել է փուլ առ փուլ իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդունվել է նոր Քրեական օրենսգիրքը, որի շրջանակներում վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը և ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը:

Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից կազմվել և հրապարակվել է 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն, որի շրջանակներում ներկայացվել են միջոցառումների կատարման ընթացքը, այդ աշխատանքներին հանրության մասնակցությունը, աշխատանքների կատարմանը խոչընդոտող հանգամանքները:

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով բարելավվել են նաև մոնիթորինգի գործող կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել են մոնիթորինգի իրականացման նոր ընթացակարգ և գնահատման կառուցակարգեր:

Միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս մշակվում է մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակ, որի գործարկման արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման և ներկայացման գործընթացները:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի 2-րդ համապատասխանության և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի հինգերորդ պիլոտային փուլի զեկույցներով արձանագրված խնդիրներին: Ներկայացվել է նաև «Հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում իրավապահ մարմինների և քննչական ենթակայության վերափոխումների որոշ խնդիրների մասին» զեկույց:

Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին կներկայացնի զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների լուծումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1799 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ