Ինչ ազդեցություն կարող են ունենալ սոցցանցերը, համակարգչային խաղերը երեխաների վրա. պարզաբանում է հոգեբանը

Համակարգիչ, ինտերնետ, սոցցանցեր. սրանք 21-րդ դարում ապրող մարդու կյանքի անբաժանելի մասն են, այդ թվում՝ երեխաների, սակայն դրանք ունեն ինչպես իրենց օգտակար, այնպես էլ վնասակար հատկությունները: Տարվելով սոցցանցերում տեղ գտած ֆիլմերով, խաղերով և այլ ծրագրերով՝ երեխաները շատ հաճախ դիմում են ինքնասպանության:

Հայաստանում դեռահասների ինքնասպանության արդեն երկու դեպք է կապվում սոցցանցերում առկա խաղերի ազդեցության հետ: Իսկ ինչպե՞ս են երեխաները տարվում դրանցով, ինչո՞ւ են դրանք դառնում նրանց մահվան պատճառը:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ երեխաների ինքնասպանությունն ուղղված է հասարակությանը, դա ճիչ է շրջապատի համար:

«Սոցցանցերից  կախվածության և բացասական  ազդեցության տակ ընկնող երեխաները և դեռահասները սովորաբար ունենում են որոշակի հոգեբանական և անձնային նպաստավոր նախադրյալներ: Ինչպես իրական հաղորդակցական պայմաններում է մարդը հանդիպում  լավ և վատ, դրական և բացասական,  նպաստավոր և ոչ նպաստավոր մարդկանց, ինֆորմացիայի և խմբերի,  այդպես էլ սոցցանցերում է տեղի ունենում: Սակայն այն դեռահասները, ովքեր չունեն հոգեբանական կայունություն, հաղորդակցական հմտությունները թույլ են զարգացած, հեշտ են ներազդվում, հարմարվողական դժվարություններ ունեն իրական կյանքում  այդպիսի դեռահասները  շուտ են թիրախավորվում և ընկնում սոցցանցերի տարբեր ազդեցությունների տակ: Սոցցանցերում բացասական հետևանքների հասցնող հիմնական հնարքները կառուցված են լինում երբեմն շանտաժի և վախի զգացում  առաջացնելու սկզբունքով: Օրինակ խաղեր, որի մեջ ներգրավվելով երեխան սկզբնական փուլում ենթարկվում է մի քանի պարզ և անվնաս թվացող հրահանգների, որից հետո բարդացող փուլերը կարող են երեխային դրդել կատարել  մահաբեր և կործանարար  հրահանգներ, այլապես ասվում է, որ ընտանիքի անդամների կյանքին վտանգ է սպառնում  կամ միայն հրահանգի կատարման ճանապարհով երեխան կարող է հասնել իր համար շատ արժեք ունեցող մի բանի: Երբեմն երեխայի վրա բացասական  ազդեցության  հնարքները ուղղակիորեն առաջացնում են  մեղքի և ամոթի զգացում,  կպնում են պատվախնդրությանը, ինքնասիրությանը, երբեմն կեղծ ինքնահերոսացման և պիտանի լինելու  զգացումներ են շահարկվում: Երբեմն էլ ինքնասպանության դրվագներ են ցուցադրվում և ներդրվում են կրկնօրինակման մտքեր և գործողություններ: Տարաբնույթ սոցցանցային ազդեցությունները այնքան ուժեղ են լինում, որ կարող են վնասել նույնիսկ ինքնապահպանման բնական բնազդը:

Նրա խոսքով՝ սոցցանցերի կործանարար ազդեցության տակ ընկնում են արդեն իսկ ինչ-որ խնդիրներ ունեցող երեխաները, որը պայմանավորված է նաև ընտանիքի անբարենպաստ գործոնով:

Ընտանեկան արժեքները, նորմերը, խստությունը, ճնշումները կամ անտարբերությունը,  մշտական կոնֆլիկտայնությունը, հուզական կապի խզումը ընտանիքի անդամների հետ փոխարինվում է պաթոլոգիկ  կապերի հաստատմամբ սոցցանցերում:  Որպես կանոն այս դեռահասները իրենց տեղը չեն գտնում նաև հասակակիցների խմբում: Եվ ստացվում է, որ  կախվածության հարթակներում  փրկություն են փնտրում հասարակությունից մերժված, չընդունված, չհասկացված դեռահասները:

Դեռահասների շրջանում բավականին շատ քանակ են կազմում ոչ թե ինքնասպանությունը այլ  ինքնասպանության փորձերը և որպես կանոն  դրանց մեջ ոչ այդքան հենց մահվան միտքն է, այլ ապացուցելը ինչ որ բան, օգնության կարիքն է, տանջող խնդրից ազատվելն է, սպասվող վերաբերմունքից կամ պատժից խուսափելը: 

Երբեմն հիստերոիդ տիպի դեռահասները ինքնասպանության փորձեր գործում են շրջապատի ուշադրությանը և հոգատարությանը  արժանանալու նպատակով:

 Կարող են լինել դեռահասներ, ովքեր ունեն  դեպրեսիվ խանգարումներ, որոնց համար կյանքը զուրկ է  իմաստից և   մահը  դառնում է նպատակ:

 Ավելի շատ աղջիկները  ինքնասպանության նպատակով օգտագործում են դեղորայք, կտրում ծակում են մարմնի որոշակի մասեր, տղաները ավելի կոշտ միջոցներ են կիրառում կախվում են, բարձր տեղերից իրենց ցած են նետում  և այլն:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ընկել է ինչ-որ բացասական ազդեցության տակ, և դա կհանգեցնի ինքնասպանության

Երբեմն կարող է աֆեկտիվ բռնկում տեղի ունենալ և հանկարծակի զարգացող իրավիճակի անդիմանալիության ազդեցության տակ երեխան  ինքնասպանություն կամ ինքնասպանության  փորձ իրականացնի: Իսկ սովորաբար ինչպես նշեցի վերևում երեխաները ունենում են  նախադրյալներ, մեկուսացած են, ինքնամփոփ, դժվար են հարմարվում, կախվածություն են ձեռք բերում սոցցանցային այս կամ այն խմբից կամ խաղից, ունեն անիրական իդեալներ, իդեալների նկատմամբ հուզական ապրումներ, նեգատիվ մտքեր կյանքի և շրջապատի նկատմամբ, վարքը փոխված է, անսովոր, տրամադրությունը տատանումներով, երբեմն գերակշռող տխրությամբ և այլն:

 Հոգեբանն ասում է, երբեմն երեխաները խոսում են, երբեմն հպանցիկ ազդակներով հասկացնում իրենց դժվարությունների և հոգեկան տառապանքի մասին, սակայն ընտանիքի և շրջապատի անտարբերությունը կործանարար հետևանքներ է ծնում:

Ըստ նրա՝ ծնողների դերը շատ մեծ է այս հարցում, երեխաները միշտ կարիք ունեն հասկացման, ուշադրության և հոգատարության, դրական մթնոլորտի և սեփական ես-ի բացահայտման ու ինքնադրսևորման պայմանների: Հատկապես դեռահասության փուլում ինքնադրսևորման խմբակներ հաճախելը, ֆիզիկական և հոգեբանական լիցքաթափվելու հնարավորությունը, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնումը, ընկերական միջավայրի առկայությունը կանխարգելման կարևոր նախապայմաններ են:

Իսկ ամենակարևոր կանխարգելման պայմաններից երեխաներին կրթել և գրագետ դարձնել համացանցում ճիշտ դրսևորվելու առումով, այնպես ինչպես սովորեցնում ենք իրական կյանքում անվտանգության կանոններ, բացասական և դրական արարքներ, օգտակար և վնասակար կենսաձև և այլն:

Սոցցանցերում ատելության խոսքի ազդեցությունը երեխաների վրա

Դա կարող է առաջացնել երեխայի մոտ ագրեսիվություն, բռնություն,  արժեհամակարգի աղճատում և այլն: Սոցցանցերում սովորաբար հասարակության զսպող ցենզուրան, ամոթի զգացումը, հարգանքի մշակույթը մեկը մյուսի նկատմամբ, այնպես ինչպես իրական կյանքում է այլ կանոնների է ենթարկվում և որոշիչ գործոնը դեմ առ դեմ ասելու և խոսելու ընթացքում զսպաշապիկի բացակայությունն է:  

Լիլիթ Խաչատրյանի խոսքով՝ Սովորաբար  կուտակված զայրույթի, չարության զգացումը անպայման դրդում է որոշակի ագրեսիվ գործողությունների, որը ուղղվում է կամ դեպի դուրս այլ մարդկանց, կամ որոշակի պայմանների առկայությամբ դեպի ներս, այսինքն վեր է ածվում ինքնաագրեսիայի՝ ինքավնասում, ինքնասպանության փորձեր: 

Այս երևույթը մտահոգիչ է մեր օրերում և սա հասարակության գերպատասխանատվությունը պետք է դառնա:

Մեր օրերում շատ մեծ է նաև հայկական սերիալների բացասական ազդեցությունը, որտեղ գերակշռում է ցուցադրվող  բռնության տեսարանները, հաշվեհարդարները, դավադրությունները, ագրեսիվ գործողությունները: Դեռահասները հեշտ են նույնացվում հերոսների կերպարներին և կրկնօրինակվող վարքաձևերը և ոճը վնասում դեռահասներին, ծնելով ընդհուպ քրեածին վարք և ինքնավնասման երևույթներ:

Այլ ազգային ազդեցիկ ֆիլմերի բացասական ազդեցության մեխանիզմները նույնպես ակնհայտ են, որոնք դառնում են դեռահասների համար պաշտամունքի պես մի բան: Փորձում են նմանվել մեր ազգային առանձնահատկություններին ոչ բնորոշ անհասկանալի կերպարներին, իդեալների որոնումը դառնում է անհնարին, նույնիսկ լեզուն են սովորում և փորձում են ամեն կերպ և ամեն գնով հասնել իրենց միֆային կերպարներին, տվյալ երկրում: Եվ եղան դեպքեր, երբ փորձեցին  տարված իրենց իդեալներով գնալ տվյալ երկիր և երբ հանդիպեցին ծնողական խոչընդոտին մի քանի դեռահասներ իրականացրեցին ինքնասպանության փորձեր:

Հոգեբանը շեշտում է՝ այս խնդիրների բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով հասարակաության բոլոր պատասխանատու մարմինների մտահոգության առարկան պետք է դառնա և համախմբված աշխատեն ՝ ընտանիք, դպրոց, հեռուստաընկերություններ, ոստիկանություն և այլն:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5961 դիտում

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ