Կապանի ընտրատեղամասերից մեկի հարակից տարածքում նկատվել է մարդկանց կուտակում․ «Անկախ դիտորդի» արձանագրումները

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնավորապես՝ ընտրություններ են Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է 07։00-ից սկսած՝ իրենց կատարած դիտորդական առաքելության տվյալները։

Ըստ կազմակերպության՝ դիտորդական առաքելությունը 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան 07:00-ից սկսած՝ դիտարկում է Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքների ավագանու ընտրությունները 33 տեղամասերում և 3 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Բոլոր համայնքներում քվեարկությունն իրականացվում է 1 քվեաթերթիկով, և ընտրողները քվեարկում են՝ գրիչով նշում կատարելով։

Առաքելությունը ներկայացրել է 35 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

«Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 33 տեղամասային կենտրոններից 4-ում ՏԸՀ նիստը նախատեսված՝ 07։00-ի փոխարեն մեկնարկել է 5-15 րոպե ուշացումով հանձնաժողովի անդամների ուշացման և դրա հետևանքով քվորում չլինելու պատճառով։ Դիտարկված 3 տեղամասային կենտրոններից 1-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, իսկ 4 դեպքում՝ 2-րդ հարկում:

7 տեղամասային կենտրոններ գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված հատուկ միջոցներ առկա չեն դիտարկված տեղամասերից 21-ում։ 1 քվեասենյակում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։

Դիտարկված տեղամասերից 2-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ չեն բաշխվել․ մեկ դեպքում քարտուղարն է ինքնուրույն լրացրել բաշխումը, իսկ մեկ դեպքում տեղեկացրել են, որ նախորդ օրն են իրականացրել վիճակահանությունը։

Կապանի միայն մեկ տեղամասում դիտարկվել է վնասված՝ պատռված քվեաթերթիկ, որը հանվել է տրցակից նախագահի կողմից։

2 տեղամասերում՝ քվեարկության սենյակներում՝ քվեախցիկների hետևում, եղել է բաց տարածք, իսկ մեկում քվեախցիկների միջև հեռավորությունը 1 մետրից պակաս է եղել։

Մեկ տեղամասում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ ոստիկանն իր ներկայությունը հիմնավորել է՝ պնդելով, որ տեսախցիկների բացակայության դեպքում իրենք պետք է գտնվեն քվեարկության սենյակում։ Ուշագրավ է, որ ևս երկու տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության 3-ական վստահված անձինք, որոնք քվեասենյակում ներկա են լինում «հերթափոխով»:

Դիտարկված ընտրատեղամասերից միայն 12-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, որոնցից 9-ը՝ Իջևան համայնքում:

Կապան քաղաքի ընտրատեղամասերից մեկի հարակից տարածքում նկատվել է մարդկանց կուտակում»,- նշված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1330 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել