Տիգրանյանի «Անուշ»-ից 100 տարի անց Գյումրիում նոր օպերա է բեմադրվել

15/11/2021 schedule15:23

Գյումրիում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի հանդիսատեսը նորի ունկնդիրը եղավ:

Տեքստիլագործների ակումբի բեմում են հայ և ֆրանսիացի լավագույն երաժիշտներ, օպերայի թատրոնի հայտնի դերակատարներ:

Ծնունդով գյումրեցի, ֆրանսաբնակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի նախաձեռնությամբ Միլանից Գյումրի ժամանած բարոկկո օպերայի գիտակ, կլավեսինահար և երգեհոնահար Ստեֆանո Ինտրիերին բեմադրեց անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերան:

251978497_249155307196738_3996381598065470594_n.jpg (102 KB)

Նշենք, որ երեք գործողությամբ այս օպերան առաջին անգամ կատարվել է Լոնդոնում՝ Ջոսիա Պրիստի դպրոցում, 1688 թվականին։

«Դիդոնե և Էնեաս» օպերայի բոլոր աշխատանքները Գյումրիում են կատարվել՝ բեմադրությունից մինչև հագուստների մոդելավորում և բեմի դեկորացիա: Արտիստների հագուստներն ամբողջությամբ մոդելավորել և կարել են գյումրեցի երիտասարդ դիզայներները։ Այս աշխատանքում ներգրավվել են նաև Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները:

Նախաձեռնության հեղինակը չի թաքցնում՝ Գյումրիում նման օպերա բեմադրելը շատ բարդություններ ուներ:

«Նմանատիպ մեծ ծրագիր առաջին անգամ եմ անում Գյումրիում, չեմ կարող ասել, որ հեշտ է ընթանում: Քաղաքը սովոր չէ նման նախագծերի: Շատ լավ են աշխատում հայ երաժիշտները, սովորելու ցանկություն ունեն, եւ շատ հաճելի է նման խմբի հետ աշխատելը եւ նրանց ղեկավարելը»,- նշեց Նարինե Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ բեմադրությունը կյանքի է կոչվել ինչպես Հայ-ֆրանսիական ասոցիացիայի, այնպես էլ տարբեր անհատների աջակցությամբ։

251978497_249155307196738_3996381598065470594_n.jpg (102 KB)253985930_4740406752669018_505618350348649423_n.jpg (137 KB)

Միլանից Գյումրի ժամանած Ստեֆանո Ինտրիերին, բացի այս օպերայից, այլ անելիք էլ ունի: Վարպետության դասերի շարք է անցկացնում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ: Ասում է՝ նման կարևոր հանդիպումները բացառիկ ճանաչողական դեր ունեն բարոկկո օպերայի ոճական, կատարողական, արտահայտչական-տեխնիկական հմտությունները յուրացնելու համար:

Ինտրիերին առաջին անգամ է եկել Հայաստան: Գյումրիում իր կատարած աշխատանքից գոհ է, ասում է՝ մեծ բավականություն է ստացել:

256766376_944599256157490_4824832428855219182_n.jpg (108 KB)255766334_646125553463807_8592110855663741807_n.jpg (93 KB)

«Ես շատ բավարարված եմ իմ երիտասարդ արտիստներով: Դա կարևոր մասն է միասնական աշխատանքում: Երբ բոլորը համագործակցում են, աշխատանքային փոխհարաբերությունները լավ են կառուցվում»,- վստահ է ֆրանսիացի երաժիշտը:

Մեկ վստահություն էլ Նարինե Սիմոնյանն ունի. օպերայի հաջող պրեմիերայից ոգևորված՝ նշում է՝ նոյեմբերի 15-ին ևս «Դիդոնա և Էնեաս» բարոկկո ոճի երաժշտական օպերան Գյումրիում ունկնդրի պակաս չի ունենա:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1362 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը