Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի հանձնման արարողությանը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և մենք 2020 թվականի մրցանակը շնորհում ենք այս տարի:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է:
Վստահ եմ, որ մեր մրցանակակիրները շատ նման առաջարկներ են ստանում տարբեր երկրներից, բայց քչերն են ընտրում, որովհետև, եթե կոնկրետ ոլորտում մրցանակ է շնորհվում, նրանք նայում են, թե տվյալ երկիրը ինչ ներդրում և հաջողություններ ունի այդ ոլորտում և ինչպիսին է այդ ոլորտի ապագան այդ երկրում: Վստահ եմ, որ Չի-Ֆուն Չանն ընտրություն կատարելիս նման ֆիլտրներ է ունեցել: Եվ որպես կոդերի հետ աշխատող մարդ, ասեմ, որ մենք սիրում ենք գործ ունենալ կոդերի հետ:
Նախնադարյան քարտեզներում մի կոդ գրեցինք՝ «Արմենիա», և այդ կոդը թույլ տվեց մեզ լեգիտիմ իրավունք ունենալ լինելու 21-րդ դարում, զարգանալու և աշխարհին նորություններ և նորարարություն տալու:
5-րդ դարում մենք ևս մի կոդ գրեցինք՝ հայկական տառերի տեսքով, որպեսզի ոչ միայն մեր մշակույթը, այլ նաև համաշխարհային մշակույթը կոդերի միջոցով հասցնենք 21-րդ դար: Ես շատ ուրախ եմ, որ մի քանի օրից Դուք հյուրընկալվելու եք Մատենադարանում և կտեսնեք, թե ինչ ծավալի կոդավորված նյութ ենք հասցրել 21-րդ դար:
Ցավոք, դրանք դեռ ամբողջությամբ չենք կարողացել վերծանել, և ոլորտի մասնագետները, որոնք այստեղ են, նաև Ձեր օգնությամբ, նորարարական տեխնոլոգիաների միջոցով կկարողանան այդ հասցրած ինֆորմացիան հասցնել աշխարհին: 20-րդ դարում տեխնոլոգիական մեր հայրերը նույնպես ստեղծեցին կոդեր և իրենց խոսքն ասացին տեխնոլոգիական ոլորտում, ինչը լավ հենք ստեղծեց մեզ համար՝ ներկայում և ապագայում այս ոլորտում լուրջ առաջընթաց ապահովելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է Չի-Ֆուն Չանին և համոզմունք հայտնել, որ նրա համագործակցությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա:
«Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլցված է ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:

Այնուհետ տեղի է ունեցել նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանի, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի մասնակցությամբ:




«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT