Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը:
«Դպրոցի տնօրենը պետք է կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակի վերաբերյալ հարցերով: Մենք ընդհանարապես դպրոցի վարչատնտեսական կառավարումը առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է Կառավարության ծրագրով: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, ինչպես նաև հանրակրթության բովանդակային բարեփոխումներին: Դրանք թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ապահովել ուսուցիչների, ուսումնական հաստատությունների կատարման մեխանիզմները:
ՀՀ վարչապետն էլ նկատեց. «Մենք ընդհանարապես դպրոցի վարչատնտեսական կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից: Տնօրենը կրթության բովանադակությամբ պետք է զբաղվի: Դպրոցների շենքերի կառավարմամբ ուրիշ պաշտոնյա պետք է զբաղվի: Տնօրենը կիմանա, որ իր պարտականության մեջ մտնում է կրթությունը, իսկ համակարգողը, որ իր պարտականությունն է շենքի տեխնիկական մասը: Մենք ուզում ենք նաև դպրոցի տնօրենի աշխատանքը դարձնել չափելի: Արդյունքային ցուցանիշներ պետք է սահմանվեն, որ դպրոցում 5-րդ դասարանի աշակերտը նվազագույն ցուցանիշ պետք է ունենա, ըստ դրա՝ կարող ենք չափել դպրոցի տնօրենի աշխատանքը»:
Սպասվող փոփոխություններով, ըստ վարչապետի, վարչատնտեսական մասի ղեկավարը և տնօրենը պետք է նշանակվեն լիազոր մարմնի կողմից որոշակի ընթացակարգով, որը կսահմանվի Կառավարության որոշմամբ: Նախ պետք է սահմանվեն, թե ինչ արդյունքներ են ակնկալվում դպրոցի տնօրենից, այնուհետև տնօրենի հաստիքին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ արդյունքների իրականացումը:
«Նշանակված տնօրենը մեկ տարով կլինի անձեռնմխելի, խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել: Երեք տարին մեկ նրանց գործունեությունը պետք է ստուգվի, եթե տեսնենք, որ դպրոցը որակյալ կրթություն է տալիս, ավտոմատ կերպով ժամկետը կերկարաձգվի: Դեպքեր ունենք, երբ տնօրենները տասնյակ տարիներով դպրոցի տնօրեն են. աշխատանքը պետք է չափվի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուսուցիչը երկրի ռազմավարական ապագան ուրվագծող մարդն է: Եթե նա իր մեջ չունի այդ անհրաժեշտ մասնագիտական կարողությունները, չպետք է դպրոցի շեմից ներս մտնի: Նոր բարեփոխումներով ուսուցչի աշխատանքի գրավչությունն էականորեն բարձրացվելու է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT