Երևան
12 °C
Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ հայտնի է դարձել Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը:
ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ ասված է.
«Սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով՝ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:
03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Քրեական գործը դատախազությունը փոխանցել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը:
Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դին արցախյան կողմին հանձնելու շուրջ:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու՝ իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում:
Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում՝ ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցներն առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկատվություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել»:
Արցախի ԱԱԾ-ի՝ երեկ հրապարակած տեսանյութը՝ ստորև.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը կայացել է Արմավիրում, որին մասնակցել է նաև վարչապետը
Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկա՞վ. վարպետ Բաբկենի կյանքի անիվը սլաքներն են պտտում
Պետք է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար
Ընթացքի մեջ են Աղավնատան մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները. տեսանյութ
Դեմքի շրջանի ջերմային այրվածքներով 2 տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտում են չինական մշակույթը
«Կրթվելը նորաձև է». վարչապետը տեսանյութ է հրապարակել Արմավիրից
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Խնածախի ուղղությամբ կրակելու և բնակելի տան վնասման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
«Ջիպ»-ով անցել է կանաչ գազոնի վրայով, փորձել է հանդիպակաց երթևեկել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել
Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ
Ապարանում ջուր չի լինի
Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT