Ձեր պաշտպանության նախարարն ասում էր՝ կանսեռվի կոկոշները կախեք դիրքերում՝ ադրբեջանցիք գան՝ իմանաք. Փաշինյանը՝ Խամոյանին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմադիր խմբակցություններին, նշեց՝ բանակցային բովանդակությունը մեկ օր բացվելու է:

«Որ ասում եք՝ պատերազմը կանխեիք, մինչև հիմա ձեր երկու քաղաքական ուժը չի հայտարարել, թե որ ինքը լիներ, կաներ էս, էս, էս և կկանխեր պատերազմը: Ես ձեզ առաջարկում եմ, գնացեք, մտածեք, թե ինչպես կկանխեիք: Այո, ես ասում եմ՝ պատերազմը կանխելու ձևը մեկն էր՝ տարածքների վերադարձն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Պատասխանատու ասում եմ՝ 2018 թվականին ստացած բանակցությունների բովանդակությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու՝ չուներ նույնիսկ ոչ մի տեսական հնարավորություն: Սա ձեր իշխանությունն է թողել: Եթե սա դավաճանություն է, ապա ձեր իշխանությունը դավաճանների իշխանություն է»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ նրանք՝ նախկին իշխանություններն են թալանել բանակն ու երկիրը. «Խոսում եք ԱԹՍ-ների մասին, բայց ձեր պաշտպանության նախարարն ասում էր՝ կանսեռվի կոկոշները կախեք դիրքերում, որ ադրբեջանցիք մոտենան, իմանաք: 2016-ին առկա բանակցային ժառանգությամբ տեղի է ունեցել աղետ, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական հնարավորությունները: Ցանկացած տեղ դա կապացուցեմ: Ուզում եք դռնփակ նիստ արեք, բանակցային բովանդակությունը բերեմ դնեմ սեղաններիդ»:

Դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ՀՀ վարչապետն ասաց՝ երբ Օհանյանը նախարար էր, ՀՅԴ-ականներն էլ՝ պատգամավոր, կողմ քվեարկեցին վարչատարածքային բաժանման մասին օրենքին. «Օրենքը ընդունվել է նրա համար, որ պատերազմից հերթական անգամ խուսափեք»:

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դահլիճում աղմուկ առաջացավ, պատգամավորները սկսեցին բղավել: Ընդդիմադիրները վարչապետին հիշեցրին, որ նրա ելույթի ժամանակն ավարտվել է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Իմ ժամանակը չի ավարտվել, ձեր ժամանակն է ավարտվել: Ղարաբաղ ծախողները եկել, ասում են՝ Ղարաբաղը հանձնեցիք, Ղարաբաղը հանձնածները այստեղ են նստած»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2894 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև