Երևան
12 °C
Ֆրանսիայում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին «զրույցի բռնեցրած» երիտասարդները Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական կազմակերպության անդամներն են եղել։
Հանրային խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած, այնուհետև տեսագրությունը մոնտաժած տարբերակով տարածած անձանց վերաբերյալ փաստեր է պարզել, որոնք ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ֆրանսիայում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին «զրույցի բռնեցրած» երիտասարդները Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական կազմակերպության անդամներն են եղել, որոնց նկարները տեղադրված են հենց այդ կազմակերպության էջում, որը տրամադրվեց եվրոպացի ընկերների կողմից։
Դեկտեմբերի 7-ին երկու «օպերացիա» է տեղի ունենում․
- հրապարակվում է այդ երիտասարդների տեսանկարահանած տեսանյութի մոնտաժն այն բովանդակությամբ, թե «Հայաստանի իշխանության մակարդակով ռազմագերիների հարց չկա, նրանք պետք է դատվեն թշնամուն չդիմադրելու համար», օրվա ընթացքում, իհարկե, հրապարակվում է նաև ամբողջական տարբերակը, որտեղ Սիմոնյանը նաև ասում է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է նրանց վերադարձնելու համար,
- Ազգային ժողովում ՀՅԴ պատգամավորներից մեկի օգնականը «սուրճ խմելու» համար գնում է ԱԺ փոխնախագահի սենյակ՝ իբրև թե նախկինում տեղի ունեցած «միջանցքային միջադեպով» «իրար հասկանալու», ինչն ավարտվում է վիճաբանությամբ ու դաշնակցական օգնականի ծեծով,
Հասարակությունը բուռն քննարկում է երկու միջադեպն էլ, ըստ որում՝ ամենավտանգավորը՝ ռազմագերիների գերզգայուն հարցը առանցքում։
- Արդեն երեկոյան Գյումրիում՝ մարզպետարանի մոտ ու Երևանում՝ Կառավարության մոտ, իսկ հաջորդ օրը Երևանում գրգռված հավաքվում են ռազմագերիների հարազատները՝ բորբոքված ռազմագերիների մասին ԱԺ խոսնակի խոսքերից․․․
Ես արդեն ասելիքս ասել եմ, թե՛ ԱԺ նախագահի անցանկալի պրիվատ էքսպրոմտի ու իմպրովիզի, թե՛ մնացածի մասին։ Բայց այժմ խոսքս ուզում եմ հատկապես ուղղել այս երիտասարդ հայուհիներին ու երիտասարդներին․
Այն, ինչ կանեն միմյանց ՔՊ-ն ու ՀՅԴ-ն, ինձ քիչ հուզող է, եթե չասեմ՝ չհուզող հարցերից է։ Բայց մի պահ պատկերացրեք, որ Բաքվում ադրբեջանցիները ձեր մոնտաժած տեսանյութը տանում ու ցույց են տալիս ռազմագերի հայ տղուն, ու նա լսում է, որ իր խնդիրը, իրեն հետ բերելու խնդիրը Հայաստանի, նրա իշխանության ու միգուցե ժողովրդի համար խնդիր չէ․ ի՞նչ ապրումներ կունենա մեր տղան, ի՞նչ հոգեբանական տրավմա կունենա/ն նա/նրանք, ի՞նչ կանի/պատրաստ կլինի անել իր երկրի դեմ անգամ առանց լուրջ ճնշումների․ այս ամենի համար դուք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք/համարելո՞ւ եք․․․ Ձեր խիղճը չի՞ տանջելու ձեր արածի համար․․․
Փողոց դուրս բերված ռազմագերիների հարազատների տառապանքները սաստկացնելու համար մեղքի զգացողություն ունե՞ք․․․ Նրանք առանց այն էլ մեկ տարի է՝ ո՛չ ողջ են, ո՛չ մեռած․․․: Ինչ խնդիր լուծեցի՞ք դուք ձեր անզգույշ ու անհեռատես քայլով․․․: Ռազմագերիները ետ վերադարձա՞ն․․․: Նրանց ընտանիքները երջանկացա՞ն․․․: Ո՛չ։ Ընդամենը հարվածեցիք իշխանությա՞նը․․․: Ալեն Սիմոնյանի հարցերը լուծելու համար այդքան թանկ գի՞ն․․․:
Սիրելի երիտասարդներ, ձեր անունը «Նոր սերունդ» է, բայց եթե սա է նոր սերնդի պահվածքը, անհեռատեսության ու անշրջահայացության մասշտաբը, ուրեմն աղետ է․․․
Թույլ մի տվեք ձեզ օգտագործել նման կեղտոտ խաղերում։ Ըստ որում՝ առաջին հերթին հենց հանուն ռազմագերեիների․․․
Հուսով եմ՝ որևէ մեկի կողմից բացատրության խոսք կլինի՝ ուղղված սեփական ազգին ու ռազմագերիների հարազատներին։ Ոչ ինձ։ Ես դա չեմ սպասում»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ համացանցում գաղտնի նկարահանված տեսանյութ էր հրապարակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդել էր, որ այն մոնտաժված է: Դրանից հետո համացանցում հայտնվեց տեսանյութի ամբողջական տարբերակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT