Հայտնի է՝ ով է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Թուրքիայի բանագնացը

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ բանագնացներ նշանակել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

Չավուշօղլուն ընդգծել է փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հայկական կողմի ներկայացուցչի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ հրապարակված չէ:

Այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր 2 օր առաջ՝ հավելելով, որ չարտերային թռիչքներ են բացվելու նաև Երևանի հետ։

Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներին Թուրքիայի սուր արձագանքին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1829 դիտում

Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանության. քաղաքագետ. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանը հերթական անորակ և անհիմն վերլուծությունն է իրականացրել. Դալլաքյան

Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1 տարեկան երեխա է մահացել

Իրանի պահեստներից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. զnհ և վիրավnրներ կան

Ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ. «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության տեսական 2-րդ դասը Լոռիում

ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով. լուսանկարներ, տեսանյութ

80-ականների զենքն արդյունավետ է ինչի համար՝ պոպոկ ջարդելու, քարն էլ է հարմար. Հակոբյանը՝ Քոչարյանին. տեսանյութ

Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ. Վահագն Ալեքսանյանն ասել է՝ ինչու. տեսանյութ

Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով մարդիկ են մահացել. նրանց թվում երեխա կա

Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից արգելված իրեր են հայտնաբերվել

ԱԺ հայտարարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Գորիս-Հարթաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կան

«Արմավիր» ՔԿՀ-ից բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալը մահացել է

Թուրքիայում 2-ամյա երեխան բարձրությունից ընկել է աղբարկղի մեջ. տեսանյութ

Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն

Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում

«Ծեր ավազակները»-ը դատարանում են. ովքեր և ինչպես են կապել և կողոպտել Քիմ Քարդաշյանին

Երևանը՝ տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը». փողոցներում դեֆիբրիլյատորներ են տեղադրվել

Սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը նսեմացնում է Հայաստանի դերը ղարաբաղյան առաջին պատերազմում. Հակոբյան

Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան

Պատերազմը հրահրել է հայկական կողմը. Ռոբերտ Քոչարյան

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 1 անձ ձերբակալվել է

Պետությունը իր քաղաքացիների կողքին է. Պապոյանը և Խուդաթյանը հանդիպել են սյունիքցիների հետ, գիշերել Խնածախում

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ Երևանում և մարզերում. մասնակիցները կպարեն քոչարի և վերվերի

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հնդկաստանում Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը հարձակվել է մրցավարի վրա. տեսանյութ

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կաշառքի գործով ապացուցողական գործողություն է իրականացվել

Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ-ն հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը. լուսանկարներ

Գրիգորյանը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան. Վրաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետի որոշմամբ՝ Արմավիրի փոխմարզպետ է նշանակվել

Բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

Պետության թշնամին պետք է լինել՝ հայտարարելու համար, թե 2020-ի պատերազմը սկսել է հայկական կողմը. Չախոյան