Երևան
12 °C
Ես ուզում էի համայնքի դեմ կատարված հանցագործությունները բացահայտել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կլանային անօրինությունների շղթան քանդել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կառուցել, խոչընդոտում էր… ուզում էի քանդել, էլի խոչընդոտում էր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը:
«Հայկ Մարությանի, սևերի, սպիտակների, նոր սևերի ու ստեղծված իրավիճակի հիմքերի մասին:
Ի սկզբանե նշեմ, որ Մարությանը եղել է իմ քաղաքապետն ու ղեկավարը, մեր հարաբերությունները միշտ շատ ջերմ են եղել, ու կարծում եմ` կշարունակեն այդպիսին մնալ։ Իսկ այս գրառումը ոչ թե մեղադրական է, այլ սեփական փորձով տեսածի ու զգացածի մասին է։
Քաղաքապետն ապակոռումպացված, քաղաքի խնդիրների լուծման համար ջանք չխնայող մարդ է, սակայն ի սկզբանե մեր համատեղ աշխատանքի հիմքերը խարխուլ դրվեցին, ու համայնքի կառավարումը ճիշտ հունով չընթացավ.
Մարությանն ուզում էր գոյություն ունեցող խարխուլ համակարգն առանց փոփոխության ոտքի կանգնեցնել, իսկ ես ուզում էի ավելի արդյունավետ, համայնքի խնդիրների խորքային ուսումնասիրությանն ու լուծմանն ուղղված կառավարման մոդելի համակարգ ստեղծել։ Մարությանին, իհարկե, հաջողվեց վերականգնել խարխլվածը, բայց, բնականաբար, դա այն նույն քաղաքի կյանքի հետ առնչություն չունեցող և կոռուպցիոն համակարգն է։
Քաղաքապետն իր մոտ գրեթե չէր կատարում կադրային փոփոխություններ (կատարելու դեպքում էլ վայ էդ փոփոխությանը), իսկ այդ կոռումպացված, հետադիմական ու նորօրյա արժեքների դեմ պայքարող մարդկանց հետ աշխատելը բերում էր տհաճ միջադեպերի, բախումների և ի վերջո համագործակցության խզման։
Ես ուզում էի վարչական շրջանի կառավարմանն անհրաժեշտ գոնե մինիմալ լիազորություններ, Մարությանը խոստանում էր, բայց կամաց֊կամաց տանում էր եղածը (բոլոր վարչական շրջաններից)` թողնելով գրեթե միայն տեսչական և եկամուտների հավաքագրման գործառույթը։
Ես ուզում էի համայնքի դեմ կատարված հանցագործությունները բացահայտել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կլանային անօրինությունների շղթան քանդել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կառուցել, խոչընդոտում էր… ուզում էի քանդել, էլի խոչընդոտում էր…
Ես գտնում էի բարերարներ ու ներդրողներ, բայց քաղաքապետարանը նեղացնում էր։
Ես ուզում էի խնդիրներին հիմնային լուծում տալ, իսկ քաղաքապետարանն էսթետիկա էր պահանջում։
Ես ուզում էի քաղաքապետարանի ու թաղապետարանի կշռի մեծացում, պետական և մասնավոր կառույցների հետ համագործակցություն, իսկ նա իներտ մնալով խզում էր եղածն ու մեղադրում բոլորին։
Ես ուզում էի ուժեղ ղեկավար, ով ականջալուր կլիներ իմ խնդիրներին, ով հաշվետվություն կպահանջեր կատարած և չկատարած աշխատանքիս վերաբերյալ, ով թիկունք կկանգներ ինձ իր հանձնարարականների կատարման ընթացքում, ով անկողմնակալ կլուծեր ներքին բախումների հարցերը, բայց նա անգամ հնարավորություն չէր տալիս առհասարակ խոսելու։
Կամաց կամաց շաբաթական ընդհանուր ժողովները դարձան երկու ժամյա, մեկ ժամյա, կես ժամյա, ապա ամսական և վերջ ի վերջո սեզոնային։
Մարությանի և մեր միջև շփման պակասը բերեց ներքին սևերի ու նոր սևերի էլ ավելի ուժեղացման, որն էլ իր հերթին արդյունք դարձավ սեփական անկախ թիմի ձևավորման։
Սևերի ու նոր սևերի հետ պայքարում անզոր գտնվելով` հաճախ թաքնված դիմում էի ավագանու անդամ ընկերներիս, բայց ավաղ այդ նույն սևերն ու նոր սևերը կրկին դիմադրում էին:
Կարծում եմ`նմանատիպ բազում իրավիճակներում հայտնվել են նաև մեր թաղապետների և ավագանիների մեծ մասն ու հենց նման դեպքերով է կառուցվել ստեղծված իրավիճակի պատնեշը:
Հ.Գ. Այս բոլոր հարցերի շուրջ իհարկե զրուցել եմ պարոն Մարությանի հետ, սակայն ապարդյուն,, բայց և այնպես ներողություն եմ խնդրում ներքին աշխատանքային խնդիրների մասին բարձրաձայնելու համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT