Երևան
12 °C
Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն օր օրի ավելի է զարգանում, իսկ այդ ոլորտի զարգացման գործում իր մեծ ավանդն ունի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը շարունակում է իր կրթական ցանցը հյուսել մեր երկրի տարբեր հատվածներում:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ կենտրոնը 2021 թվականի վերաբերյալ ծրագրած նպատակներին արդեն հասել է. դրան զուգահեռ արդեն մի քանի տարի է գործում է 4 կենտոն՝ Երևանում, Դիլիջանում և Ստեփանակերտում, Գյումրիում և 5 տուփ: Նախատեսվում է կենտրոն բացել Կապանում և Կողբում:
«Բարերարների միջոցով 2020 թվականին Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքներում արդեն ունենք տուփեր: Տուփեր ենք բացել նաև Կապանում, Սևանում և Վայքում: Սկսեցինք նաև 4-րդ տուփի բացման նախապատրաստական աշխատանքները Մարտակերտում, կոնտեյներն ուղևորվել է Մարտակերտ, և հունվարին արդեն կսկսվի դրա աշխատանքը. հիմա ուսանողների գրանցման փուլն է»,- ասաց Բուդաղյանը:
Ի՞նչ և ինչպե՞ս են սովորում «Թումո»-ի ուսանողները
«Թումո» ստեղծարար կենտրոն կարող է ընդունվել ՀՀ-ում և Արցախում ապրող ցանկացած 12-18 տարեկան երեխա, ում բնակության վայրում կամ դրան մոտ կա «Թումո» կենտրոն կամ տուփ։ Ընդունվելուց հետո ցանկացողները «Թումո»-ի հետ կապը կարող են պահել որքան ուզում են։
Կենտրոնի սանը սովորելու ողջ ընթացքում ինքնուսուցմամբ է զբաղվում՝ անկախ տարիքից, նախընտրած ոլորտից ու ցուցաբերած առաջադիմությունից։
Առաջին փուլն ինքնուսուցման կողմնորոշիչ փուլն է, որի ընթացքում երեխաները պարտադիր ծանոթանում են բոլոր՝ 14 ոլորտներին, որոնց վերաբերյալ «Թումո»-ում դասընթացներ են անցկացվում։ Նրանց՝ նախ և առաջ ուսուցանվող բոլոր 14 ոլորտներին ծանոթացնելու պարտադիր պայմանը Զառա Բուդաղյանն այսպես է բացատրում․ «Նախ, դա օգնում է պատանիներին բացահայտումներ անել թե՛ ոլորտների, թե՛ իրենց կարողությունների մասին։ Եվ հետո, բարձրացնում է պատասխանատվության զգացումը։ Երբ ծանոթանում են, այսպես ասած, իրենց առաջարկված կոմպլեկտին, պետք է դրանցից ընտրեն 6 ոլորտ, որոնց մասին ավելի խորացված գիտելիքներ են ձեռք բերելու։ Այդ ընտրությունն է ավելի պատասխանատու դարձնում»։
«Թումո»-ում սովորելու համար ժամանակային սահմանափակում չկա, ասում է Զառա Բուդաղյանը, բայց 2-3 տարին այն ժամանակահատվածն է, որը թույլ է տալիս լավ յուրացնել և արդյունավետ կիրառել «Թումո»-ում ուսուցանվող ծրագրերը:
Ինքնուսուցման կողմնորոշիչ փուլն անցնելուց հետո ուսանողը «Թումո շավիղ»-ի գծած ճանապարհով սկսում է առաջ գնալ՝ հաղթահարելով դասընթացների հերթական փուլերը։ «Թումո շավիղ»-ը բավականին խելացի ծրագիր է, որը, ուսանողի արագաշարժությունից, հետաքրքրություններից ելնելով, նախանշում է, թե տվյալ ուսանողը նախընտրած 6 ոլորտներից յուրաքանչյուրի համար որքան ժամանակ կծախսի։ Նախընտրելի բոլոր 6 ոլորտներից ուսանողներն անցնում են դասընթացներ, որոնց տևողությունը կախված է ուսանողի առաջադիմությունից։ Դրանից ելնելով էլ՝ Շավիղը հընթացս «կանխատեսում է» դասընթացների տևողությունը։
Յուրաքանչյուր դասընթաց իր հերթին ինքնուսուցման փուլ ունի, որն անվանվում է նախավարժանք։ Եթե ուսանողն առանց դժվարության հաղթահարում է այս փուլը, անցնում է բուն դասընթացին։ Եթե ինքնուսուցման կողմնորոշիչ փուլում պատանիների հետ, ըստ անհրաժեշտության, աշխատում են մարզիչները, ապա այս փուլում տվյալ ոլորտում փորձ, գործնական գիտելիքներ ունեցող դասընթացավարն է աշխատում։
Կենտրոնի ներկայացուցիչն ասում է՝ «Թումո»-ում ամեն ինչ պրակտիկ գիտելիքի վրա է առաջ գնում: Օրինակ, եթե սովորում ես ծրագրավորում, ապա պետք է գրես կոդ, և այն պետք է աշխատի։ Հարցին՝ ինչո՞վ է «Թումո»-ն տարբերվում տեխնոլոգիական մյուս կենտրոններից, օրինակ՝ ծրագրավորման դասեր անցկացնող կազմակերպությունից, Բուդաղյանը պատասխանեց. «Հաճախ են հարցնում, թե ինչո՞վ ենք տարբերվում, օրինակ, ծրագրավորման դասեր անցկացնող կազմակերպությունից։ Պատասխանում եմ՝ նրանով, որ ուսանողին տալիս ենք հարակից ոլորտներից գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։ Օրինակ՝ ծրագրավորողը գրաֆիկ դիզայների հետ ավելի հեշտ ու արդյունավետ կաշխատի, եթե հասկանա այդ ոլորտից։ Մենք այդ խառնուրդն ենք ապահովում, քանի որ հատկապես հիմա ցանկացած ոլորտում նախընտրելի է տեսնել հմտություններով հարուստ, բազմակողմանի զարգացած ու ճկուն աշխատողի»։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ուսում է ստացել շուրջ 60 հազար ուսանող։ Ներկայում գործող «Թումո»-ի չորս կենտրոններում և տուփերում սովորում է 20 հազար ուսանող։
Ի՞նչ է «Թումո» տուփը. ո՞րն է տարբերությունը «Թումո»-ում և տուփում ուսում ստանալու միջև
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասում է՝ ուսանողները թե՛ տուփում, թե՛ կենտրոնում ուսում են ստանում նույն կրթական ծրագրով, տարբերությունը միայն այն է, որ տուփերը, որոնք հավաքվում են կոնտեյներներից, նման են դասասենյակների: Դրանք, բացի կոմունալ բոլոր հարմարություններից, պարտադիր ունենում են նաև «Թումո»-ի կենտրոններին հատուկ ինտերիեր։
«Տուփը մինի «Թումո» է: Այն նախապատրաստում է, ինչպես նաև դասընթացի ծանոթացում և շարունակական ինքնուսուցում է: Իսկ կենտրոնն ավելի ծավալուն ու հագեցած է: Այսինքն՝ տուփն ապահովում է ինքնուսուցում և հավելյալ կրթական ընթացք: Թե՛ տուփում, թե՛ կենտրոնում ինքնուսուցման փուլն անցնող ուսանողներն ունեն հավասար հնարավորություններ, միայն թե տուփը պատանիներին թույլ է տալիս ինքնուսուցման ամբողջական փուլն անցնել իրենց իսկ կամ մոտակա համայնքում»,- ասաց նա:
Տուփում ուսում կարող է ստանալ 320-400 ուսանող, բայց եթե տվյալ համայնքում ուսանողների քանակը մեծ է, դա հնարավորություն է տալիս ավելի մեծ տուփ ստեղծել:
Սկզբունքորեն տուփը չպետք է կտրված լինի կենտրոնից, որպեսզի ինքնուսուցման կողմնորոշիչ փուլից հետո ուսանողները պարտադիր անցնեն դասընթացները։ Ուսանողն առավելագույնը մեկ ժամում «Թումո»-ի տուփից պետք է հասնի «Թումո»-ի կենտրոն։ Տուփերի ու դրանց միացված հարևան համայնքների միջև հեռավորությունն էլ ավելի փոքր պետք է լինի։ Սովորողներին տրամադրվում է նաև տրանսպորտային միջոց, որը նրանց ամենաուշը 40 րոպեում պետք է հասցնի տուփ։
Տուփում նաև աշխատարաններ են կազմակերպվում։ Աշխատարանները կարճատև ծրագրեր են, որոնց ընթացքում դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում հայտնի՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները կամավոր սկզբունքով հմտություններ են սովորեցնում «Թումո»-ի սաներին։ Բերդի թումոցիները, օրինակ, նման հնարավորություն արդեն ունեցել են․ ամերիկացի ռեժիսոր Մերի Քեթրինգի հետ տեղում ոչ միայն ֆիլմարտադրության հիմունքներին են ծանոթացել առաջին ձեռքից, այլև սեփական ուժերը փորձել՝ նկարահանելով Բերդի մասին կարճատև վավերագրական ֆիլմ։
Զառա Բուդաղյանը նկատում է՝ ուսանողները «Թումո»-ում ստանում են որոշակի կողմնորոշվածություն իրենց ապագա մասնագիտությունը ընտրելու հարցում, ինչպես նաև «Թումո»-ն նրանց գործնական գիտելիքներ է տալիս, որոնց միջոցով ուսանողները կարող են իրենց ստարտափերը կամ ընկերություններն ստեղծել: Կարճ ասած՝ այն միավորում է երկու աշխարհները՝ տեխնոլոգիական և արվեստ: «Այն գիտելիքները, որոնք մենք տալիս ենք մեր երիտասարդներին, բոլոր ոլորտների համար արդիական ու պահանջված են: «Թումո»-ում ուսում ստանալուց հետո՝ բժշկի մասնագիտություն ընտրի՞ ուսանողը, թե՞ ծրագրավորողի, միևնույն է, ստացած գիտելիքներն իրեն պետք են գալու, ու նա ժամանակակից աշխարհին մոտ է լինելու»,- վստահեցրեց Բուդաղյանը:
«Թումո»-ի սաներին կարող եք գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններում կամ էլ միջազգային տարբեր համալսարաններում: Նրանցից շատերն արդեն իրենց ընկերություններն ու ստարտափերն են ստեղծել:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2022 թվականի համար էլ նախատեսված ծրագրեր ունի. ընտրված են այն բոլոր վայրերը, որտեղ նախատեսված է բացել «Թումո» կենտրոն կամ տուփ: Ամբողջ ցանցը հյուսելու համար պահանջվող 50 մլն ԱՄՆ դոլարից առայժմ հավաքվել է 32 մլն-ը։ «Թումո»-ին կատարվող փոխանցումների և կենտրոնի արտասահմանյան մասնաճյուղերի շնորհիվ է, որ Հայաստանի ու Արցախի պատանիների համար «Թումո»-ում կրթությունն անվճար է։
Նախատեսվում է 16 կենտրոններից և 110 տուփերից կազմված կրթական ցանց հյուսել:
Այս տարի լրանում է կենտրոնի ստեղծման տասը տարին․ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011 թվականին:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT