Չենք կարողանում Երեւանի քաղաքապետարանի հետ լեզու գտնել. Թոխատյանը դադարեցրել է «Կանազ» մշակույթի տան աշխատանքները

Դերասան Հրանտ Թոխատյանը դադարեցրել է «Կանազ» մշակույթի կենտրոնի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում են դրանք:

Ավելին՝ դերասանը նկատեց՝ եթե գտնի որեւէ այլ տարբերակ, ապա անմիջապես կհրաժարվի այդ շենքից: Հիշեցնենք՝ 4 տարի առաջ՝ 2017 թվականից, Երեւանի ավագանու որոշմամբ՝ «Կանազ» մշակույթի կենտրոնը 10 տարի անհատույց օգտագործման ժամկետով տրվել է դերասան Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին:

««Կանազ»-ի հարցը դարձել է աշխարհի ամենաբարդ հարցերից մեկը, որը, ցավոք, լուծում չի գտնում: Լուծում չի ստանում, որովհետեւ մենք չենք կարողանում Երեւանի քաղաքապետարանի հետ ընդհանուր լեզու գտնել»,- ասաց նա:

Դերասանի խոսքով՝ 10 տարին շատ քիչ ժամանակ է նման հսկայական աշխատանք անելու համար: «Անել նման մեծ ծրագիր նման ներդրումային գումարով, այն էլ՝ այդ կարճ ժամկետում, գրեթե անհնար է»,- նկատեց Թոխատյանը՝ հավելելով՝ կենտրոնի աշխատանքների համար մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պահանջվում:

Թոխատյանը նաեւ հայտնեց, որ մի քանի անգամ նախկինում փորձել է հանդիպել, ընդհանուր հայտարարի գալ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն այդ հանդիպումները որեւէ արդյունք չեն տվել, ու նա այժմ մտադրություն չունի այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել:

«Սպասում եմ՝ ինչ կորոշի ավագանին, այդպես էլ կարվի: Այնտեղ կա կետ, որում ասվում է, որ օրը Երեւանի ավագանին կորոշի, որ այդ շենքը պիտի օգտագործվի այլ նպատակով, մեկ ամիս առաջ զգուշացվելու եմ ու պարտավոր եմ ազատել տարածքը»,- ասաց նա՝ նկատելով՝ նման պայմաններով ստացած շենքում այդ քանակի ներդրում շատ դժվար է իրականացնելը:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը, հիշատակելով «Կանազ»-ի շենքը, հարցադրում էր արել. «Ի՞նչ ենք անելու, այդ կենտրոնն էլի թողնելու ենք այդպե՞ս՝ ոչինչ չանելո՞վ»: Մեր դիտարկմանը՝ ավագանու անդամը դժգոհություն է հայտնել, որ շենքն այդպես մնում է, Թոխատյանն ասաց. «Ավագանու անդամը թող նախ գա, այդ շենքը տեսնի, հետո նոր հայտարարություններ անի»:

Հիշեցնենք՝ «Կանազ»-ի մշակութային կենտրոնը նախկին իշխանությունների կողմից Թոխատյանին անհատույց տրամադրմանն այդ ժամանակվա ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ որակել էին «գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից հերթական նվեր ու եւս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք»:

Հրանտ Թոխատյանը մեծ ոգեւորությամբ էր խոսում կենտրոնի վերանորոգման եւ բուռն աշխատանքային գործունեություն ծավալելու մասին: Սակայն նա բազմիցս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ 10 տարի ժամկետը շատ քիչ է. դիմել է ավագանու անդամներին՝ այն երկարաձգելու խնդրանքով, սակայն հստակ պատասխան մինչեւ օրս չի ստացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46413 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել