Ապրիլյան պատերազմը հնարավոր էր կանխել, եթե ցուցաբերվեր դիվանագիտական ճկունություն․ վարչապետ

Արցախն ամբողջությամբ չէր կարող լինել հայկական։ Բանակցային գործընթացներով ակնհայտ էր, որ այն ունենալու էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական բնակչություն։

Այս մասին այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, որ նա դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր՝ «2016-ին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։ Արդյո՞ք բանակցային գործընթացում իր մատնանշած աղետն Ապրիլյան պատերազմի հետևանքն էր, Ապրիլյան պատերազմով ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախն ունենալու էր օրենսդիր մարմին, բայց օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ հայկական չէր լինելու։ «Օրենսդիր իշխանության մեջ լինելու էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական քվոտա։ Լեռնային Ղարաբաղում լինելո՞ւ էր ՏԻՄ, այո՛, լինելու էր, բայց կրկին և՛ հայկական, և՛ ադրբեջանական»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ բանակցային գործընթացում աղետ է եղել և՛ Ապրիլյան պատերազմից առաջ, և՛ հետո։

«Ես հիմա կոնֆիդեցիալ բաներ եմ ասում, բայց հասկանում եմ, որ չեմ կարող չասել։ 2011-ին տեղի է ունենում Կազանյան պրոցեսը։ Չեմ կարող ուրանալ, որ Կազանում լավ բովանդակություն կար ձևավորված։ Հայաստանը գնում է, որ ստորագրի այդ թուղթը։ Ադրբեջանը չի ստորագրում։ Այս փաստաթղթով հստակ ասվում էր՝ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ։ 2013 թվականից սկսվում է ռազմական էսկալացիան։ 2014-ին համանախագահողները Հայաստաանին առաջարկում են հրաժարվել «միջանկյալ կարգավիճակ ստանալու մասին» նախադասությունից։ Հայկական կողմը, բնականաբար, չի համաձայնում։ Ռազմական էսկալացիան 2015-ին ավելի է մեծանում, 2016-ի ձմռանը միջնորդները, ըստ էության, պաշտոնապես ՀՀ-ին ներկայացնում են բանակցային նոր փաթեթ, որտեղ այդ ամենը ձևակերպված էր առանց այդ նախադասության։ Հայկական կողմը մերժում է այս առաջարկը։ 2016-ի ապրիլին սկսվում է պատերազմ։ Պատերազմից հետո՝ հունիսին, նույն առաջարկը ներկայացվում է։ Հայկական կողմը դա էլ է մերժում։ Օգոստոսին ներկայացվում է այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աղետաբեր ձևակերպումը»։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ եթե հայկական կողմն ընդուներ առաջարկները, ապա Ապրիլյան պատերազմը հնարավոր էր կանխել։ «Եթե ցուցաբերեր դիվանագիտական ճկունություն, ասեր՝ շատ լավ, կքննարկենք, այնտեղ էլ «փորձված» դիվանագետներ էին, կկանխվեր»։

Նիկոլ Փաշինյանը մի պատմություն էլ հիշեց՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ կապված, երբ վերջինիս հարցրել է, թե ի՞նչ է մտածում նա Ապրիլյան պատերազմի մասին, Թադևոսյանն ասել է՝ պատերազմից առաջ հետախուզություն էր։ «Այսինքն՝ Ապրիլյան պատերազմն ի սկզբանե 4 օրով էր պլանավորած, ստուգում էին ավելի մեծ հարձակումից առաջ, սրբագրումներ անում»,- նկատեց Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3087 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում