Երևան
12 °C
Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն դիմած քաղաքացիները նշում են, որ «Յանդեքս» տաքսի ծառայության որոշ վարորդներ հրաժարվում են գրանցել և տեղ հասցնել այն պատվիրատուներին, որոնք Երևանից պետք է գյուղեր ուղևորվեն: Նրանց խոսքով՝ ծառայությունից օգտվելիս շատ հաճախ գնալու վայրը չեն նշում, որպեսզի վարորդն ընդունի պատվերը, քանի որ իմանալով, որ գնալու վայրը Երևան քաղաքից դուրս է, կա՛մ չեղարկում է այն, կա՛մ էլ ուղևորին իջեցնում ճանապարհի կեսին:
Հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը դիմեց «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքերի մասին իրենք ահազանգեր չեն ստացել: Սակայն, ամեն դեպքում, եթե առաջանում է նման խնդիր, պատվիրատուն պետք է դիմի «Յանդեքս»-ի «աջակցություն» ծառայությանը: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար ծառայությունը վարորդների նկատմամբ համապատասխան որակավորման ստանդարտներ է կիրառում:
«Երբ վարորդը գրանցվում է «Յանդեքս»-ի պլատֆորմում, իրեն տրվում է ռեյտինգի ամենաբարձր շեմը: Ըստ հաճախորդների ֆիդբեքի, այսինքն՝ գնահատման համակարգի, այդ ռեյտինգը կարող է նվազել կամ բարձրանալ: Ավելի բարձր տարիֆների (սակագին) դեպքում որակային ստանդարտներն ավելի բարձր են, օրինակ՝ «կոմֆորտ պլյուս»-ի դեպքում որակային ստանդարտը բարձր է, բայց, ըստ պատվիրատուի ֆիդբեքի, ռեյտինգը կա՛մ կնվազի, կա՛մ կբարձրանա: Այդպիսով՝ վարորդի ռեյտինգն ընկնում է, ու նա կորցնում է հասանելիությունը պլատֆորմում: Որակային այդ ստանդարտներով մենք փորձում ենք ապահովել վարորդների որակային կարգավիճակը: Ուստի կարևոր է հաճախորդի ֆիդբեքը, որպեսզի ովքեր պատվիրատուի հետ այդպես վարվեն, շուկայում հասանելիություն չունենան»,- նշեց Գասպարյանը:
Վարորդների այդպիսի պահվածքն անընդունելի է իրենց համար, շեշտում է նա: Ու թեև նրանք ունեն անկախություն՝ վարելու տաքսի ծառայությունն իրենց սեփական մեքենայով, ցանկացած ժամի և պահի, բայց պարտավոր են հետևել այն որակական ստանդարտներին, որը նրանցից պահանջում է ծառայությունը: Այդ ստանդարտները պարտադիր են շուկայում:
«Մեզ մոտ «վարորդ» հասկացությունը չկա, մենք մեր գործընկերներին անվանում ենք ուղևորափոխադրողներ: Նրանք անցնում են թեստավորումը և յուրացնում ծառայության ստանդարտները: Ուրիշ հարց է, որ վարորդը պլատֆորմում ճիշտ է ընկալում դա, բայց կյանքի է կոչում այլ կերպ ու ցույց է տալիս այլ վերաբերմունք: Մեր որակային ստանդարտներն ամբողջությամբ խիստ են դրված, և կարճ ժամանակի ընթացքում պատվիրատուի կողմից բացասական ֆիդբեքը թողնելուց հետո նա ինքնաբերաբար դուրս է մնում համակարգից: Օրինակ՝ «ստանդարտ»-ի դեպքում ծառայության ռեյտինգը 4.55 է, նման վերաբերմունքի արժանանալիս հաճախորդը պետք է իր ֆիդբեքը թողնի՝ մինչև վարորդի ռեյտինգը իջնի: «Կոմֆորտ պլյուս»-ի դեպքում մեկ վարորդի համար սահմանված է 4.87 ռեյտինգ, բավական է մի պատվիրատուի բացասական ֆիդբեքը, ու հասանելիությունը համակարգում վարորդը կկորցնի»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև ծառայության գնային համակարգի ոչ ֆիքսված լինելուն, այսինքն, երբ քաղաքացիները A կետից B կետ տարբեր օրերի «Յանդեքս» տաքսի ծառայությունից օգտվելիս գումարը վճարում են ոչ ֆիքսված, Գասպարյանն ասաց՝ դա կոչվում է հավելավճար և անհրաժեշտ է, որ կարողանան ապահովել պատվիրատուների և վարորդների միջև բալանսը:
«Դրա նպատակը շուկայում տվյալ պահին տվյալ թաղամասում տվյալ պայմաններում ու ժամին այնպես անելն է, որ վարորդների և պատվիրատուների թիվը հավասարվի: Ենթադրենք՝ կա 100 պատվիրատու և 100 վարորդ, սա նշանակում է, որ գինը ֆիքսված է, երբ որ լինում է 110 պատվիրատու և 100 վարորդ, ապա այդ բալանսը խախտվում է: Որպեսզի դա վերականգնենք, պետք է վարորդների թիվն ավելացնենք: Դրա համար խթանիչ մեխանիզմ է պետք, խթանիչ մեխանիզմն էլ հավելավճարի քաղաքականությունն է: Երբ որ գինը բարձրանում է, վարորդներն ավելի շահագրգռված են լինում և պատրաստ՝ դուրս գալու գիծ՝ այսպես ասած: Բայց երբ կա 110 պատվիրատու և 110 վարորդ, ապա գինը բալանսավորվում է: Իսկ երբ վարորդների թիվը գերազանցում է պատվիրատուների թիվը, այդ դեպքում գինը նվազում է, դա կոչվում է գերառաջարկ, որպեսզի գերառաջարկի և պահանջարկի բալանսը ապահովվի, գործում է հավելավճարի քաղաքականությունը»-, մանրամասնեց Գասպարյանը:
Ամանորյա այս օրերին նույնպես այդ քաղաքականությունն աշխատում է, ասում է՝ «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավարը: Հիմա պատվիրատուների քանակը գերազանցում է վարորդների քանակին, և գնային քաղաքականությունը թանկանում է այնքան՝ մինչև վարորդների և պատվիրատուների միջև բալանսը վերականգնվի:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԸնթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ
Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը
Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել
Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի
Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով
Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ
Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ
Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ
Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել
Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ
Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի
Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ
Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ
Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի
Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան
ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել
Մահացել է Գայանե Քալանթարյանը
Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT