Երևան
12 °C
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած գումարների ծախսման ուղղությունները և պարզել` արդյո՞ք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի եւ դրանից հետո առաջացած հետեւանքների հաղթահարմանը:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Հերթական նիստին հանձնաժողովը հրավիրել էր այդ ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Զարուհի Բաթոյանին, ով պաշտոնավարել է մինչեւ 2020թ-ի նոյեմբերի 20-ը: Նշված ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է հիմնականում համակարգման աշխատանքներ:
Շուրջ 90.000 արցախցիների համար իրականացվել են առողջապահական ծառայությունների ուղղորդումներ, հումանիտար աջակցության ծրագրեր: Նախարարության լծակներով կարգավորվել են նաեւ նրանց կեցության խնդիրները: Բոլոր միջոցառումները գերատեսչությունն իրականացրել է մասնավոր հատվածի եւ բարեգործական տարբեր կազմակերպությունների միջոցներով. ընդգծել է Զարուհի Բաթոյանն ու հավելել, որ դրանց իրականացման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն չի եղել:
Ներկայացնելով մանրամասները` նախկին նախարարը նշել է, որ հիմնադրամի աջակցությունը եղել է հոկտեմբերից սկսած: Միջոցներն ուղղվել են մասնավորապես շտապ օգնության մեքենաների ձեռքբերման եւ առողջապահական հրատապ խնդիրների լուծման համար: Նախարարությունն ավելի ուշ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացրել է հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ձեռքբերման ծախսերը, ինչպես նաեւ «Հյուրընկալ ընտանիքներ» ծրագրի շրջանակում գումարներ են տրամադրվել Հայաստանի շահառու ընտանիքներին:
Հանձնաժողովի անդամները Զարուհի Բաթոյանին ուղղել են հարցեր ծրագրերի իրականացման ժամկետների, ծախսային բաշխվածության վերաբերյալ: Արծվիկ Մինասյանի առաջարկով պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանձնաժողովականները լիազորել են կոնկրետ ծրագրերի մասով ուսումնասիրել նախարարությունում առկա տվյալները եւ դրանք փաստագրված ներկայացնել հանձնաժողովին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT