Սա կանխելու է երեխաների անկանոն հոսպիտալացումը. նախարարությունը փոփոխություններ է մշակում մանկաբուժության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարարությունը մանկաբուժության ոլորտում պատրաստվում է որոշակի փոփոխություններ իրականացնել: Համապատասխան մասնագետներն արդեն քննարկում են այդ փոփոխությունները:

Նախարարության մոր և մանկան առողջապահության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ներկա փոփոխությունները հիմնականում ուղղված են երեխաների անկանոն հոսպիտալացումները կանխելուն և ճիշտ ուղղորդումներ իրականացնելուն:

«Փոփոխությունները նրա համար են, որպեսզի կարողանանք կանոնակարգել և թեթևացնել առաջնային օղակից դեպի հիվանդանոց ընթացքը: Մշտապես տեսնում ենք, որ հիվանդանոց գալիս են այնպիսի երեխաներ, որոնք պետք է տանը լինեն, այսինքն՝ նրանց մոտ առկա վիճակի կամ հիվանդության բուժման համար հոսպիտալացման կարիք չկա, ընդամենը կարող են լինել պոլիկլինիկայի մանկաբույժի վերահսկողության ներքո ու մնալ տանը: Մենք ուղղորդելու ենք մասնագետներին, թե որ խնդրի դեպքում է երեխան ենթակա հոսպիտալացման, կազմելու ենք ցանկեր, որոնք կանոնակարգելու են, թե որ ախտանշանների դեպքում երեխան կարող է ստանալ ինտեսիվ բուժում ու որ բաժանմունքում»,- ասաց մասնագետը:

Առողջապահության ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ սխալ ուղղորդումների և չկանոնակարգված աշխատանքի դեպքում երեխան, չունենալով հոսպիտալացման ցուցում, պառկում է հիվանդանոցում, երբեմն ստանում չհիմնավորված բուժում, ինչպես նաև  զբաղեցնում մահճակալ: Այսպիսով՝ այն երեխան, որն իրոք ունի լուրջ խնդիր և բուժումը պետք է ստանա պարտադիր հոսպիտալացման պայմաններում, մահճակալային ծանրաբեռնվածության դեպքում դուրս է մնում:

Ավետիսյանն ասում է՝ բժիշկների բացթողումն է սխալ հոսպիտալացումների պատճառը, և բացերը տարբեր պատճառներով են. «Իհարկե, բացերը կարող են լինել թե՛ հիվանդանոցային և թե՛ առաջնային օղակի մասնագետի կողմից: Այս ամենից խուսափելու համար առաջնային են բժշկի կրթումն ու աջակցումը, որի շրջանակներում կներկայացվի, թե որ դեպքում է իրականացվում պացիենտի ուղղորդում հիվանդանոց, ապա հոսպիտալացում: Օրինակ՝ նազոֆարինգիտ հիվանդությունը հոսպիտալացման կարիք չունի, սակայն այդ ախտորոշմամբ երեխաները պոլիկլինիկայի կողմից ուղեգրվում են հիվանդանոց և երբեմն հոսպիտալացվում: Այսինքն՝ չկա ցանկ, թե որ ախտորոշման դեպքում է հարկավոր հոսպիտալացնել երեխային, որի դեպքում՝ ոչ: Սա նոր փոփոխությամբ նույնպես ծրագրում ենք»:

Անհիմն հոսպիտալացումները ոչ միայն մահճակալային ծանրաբեռնվածության պատճառ են դառնում, նաև շատ հաճախ՝ վիրուսային ինֆեկցիաների ձեռքբերման: Մասնագետի խոսքով՝ հերթում կանգնելը, հավելյալ օրեր հիվանդանոցում անցկացնելը, հատկապես, եթե դրա կարիքը չկա, կարող են բարձրացնել այլ վիրուսային ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը, որն էլ իր հերթին կարող է ծանրացնել երեխայի վիճակը. հիվանդանոցային բուժում չպահանջվող ախտորոշմամբ հոսպիտալացված երեխան բաժանմունքում կարող է ձեռք բերել այլ վիրուսներ ու կրկնակի ինֆեկցիաներ:

Այս ամենին զուգահեռ մամուլում սկսվեց շրջանառվել, թե մի շարք մանկաբույժներ դեմ են այս փոփոխություններին և պատրաստվում են նամակով դիմել ՀՀ առողջապահության նախարարություն: Բանն այն է, որ նրանք կարծում են՝ այս փոփոխություններով կրճատվում է հիվանդ երեխաների բուժման ընթացքը հիվանդանոցային պայմաններում: Սակայն առողջապահության նախարարության մոր և մանկան առողջապահության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը շեշտում է՝ այս փոփոխությունների հիմնական նպատակը երեխաների բուժումը հստակ կանոնակարգելն է: Սա չի ենթադրում որևէ ֆինանսական բեռ և երեխաների հիվանդանոցային բուժման կրճատում:

«Մանկաբուժական ծառայության փոփոխությունները ֆինանսական կրճատում չեն պահանջում: Դրանք ուղղված են ճիշտ ուղղորդումներին, որի արդյունքում այդ գումարները ուղղվելու են այն մանկական ծառայություններին, որոնք ավելի ծախսատար են և պահանջում են երկարատև բուժում: Որևէ կրճատում այս փոփոխությունները չեն ենթադրում: Եթե անհրաժեշտ է, որ երեխան հիվանդանոցային բուժում ստանա 7 օր, նա կստանա: Որևէ միտք չկա այս փոփոխություններով երեխաների բուժման և սպասարկման որակը ցածրացնելու, հակառակը, փոփոխություններն ուղղված են ծառայությունների կանոնակարգմանը և բարելավմանը, որոնք լինելու են շարունակական»,- շեշտեց Ավետիսյանը:

Նոր փոփոխությունների իրականացման համար ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր, որտեղ ներգրավված են գրեթե բոլոր բժշկական հաստատությունների ներկայացուցիչները: Դեռևս պետք է քննարկումներ ընթանան, մասնագետները լսեն միմյանց, ասում է Լիլիթ Ավետիսյանը: Իսկ թե ո՞ր օրվանից նոր փոփոխությունները կմտնեն ուժի մեջ, մասնագետը դեռևս ժամկետ նշել չի կարող:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6594 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել