Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է օրերս Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա ասում է, որ Ապրիլյան պատերազմի դադարեցման համար որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել, այնուհետև նույն հարցազրույցում Սարգսյանը նշում է, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն:
«Սերժը՝ մի քանի րոպե տարբերությամբ։
Սեփական ստերի մեջ մոլորվածի պես ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ անում է իրար ֆունդամենտալ հակասող հայտարարություններ։ Մեկ ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, իսկ ընդամենը մի քանի րոպե անց հայտնում, որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա դադարեցվել է Ապրիլյան պատերազմը։
Սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին դեպքն է, երբ Սերժը հակասում է ինքն իրեն, իսկ Սերժի վերջին՝ մոտ 1,5 ժամ տևողությամբ հարցազրույցի ողջ պատկերը ներկայացված է մի քանի վայրկյան տևողությամբ այս տեսանյութում»,- գրել է Չախոյանը՝ գրառմանը կից հրապարակելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի այդ հատվածները:
Չախոյանի հրապարակած տեսանյութն ու կից գրառումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կիսվել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը և մի շարք հարցադրումներ հնչեցրել.
«Արդյոք Սերժ Սարգսյանը հաստատո՞ւմ է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությունը, որ քառօրյա պատերազմը կանգնեցվել է ինչ-որ խոստումների դիմաց։ Այդ դեպքում ինչո՞ւմ է կայացել Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի հետ նրա պայմանավորվածությունը:
Արդյոք 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սերգեյ Լավրովն այդ պայմանավորվածությո՞ւնն էր ակնարկում, երբ ասում էր, թե՝ «հայկական կողմը գիտեր, որ վաղ թե շուտ այդ շրջանները Ադրբեջանին պետք է վերադարձնի»: Եթե դա էր Նիկոլ Փաշինյանին թողած Սերժ Սարգսյանի «բանակցային ժառանգությունն ու կետը», այդ դեպքում երբ ՀՀԿ-ն մեծից փոքր մի կողմից Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր «հողերը տալու մեջ», կարծեք թե Սերժ Սարգսյանի «բանավոր պայմանավորվածությունները» կատարելու մեջ, մյուս կողմից պահանջում էր բանակցությունները շարունակել իրենց թողած կետից, ուզում էր, որ հողերը տրվե՞ն, թե՞ չտրվեն, Փաշինյանը կատարի՞, թե՞ չկատարի Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները: Ի վերջո, ի՞նչ էին ուզում:
Երբ Սերժ Սարգսյանը պատերազմից անմիջապես հետո հայտարարում էր, որ եթե չլիներ հեղափոխությունը, ինքը Լավրովի պլանով կլուծեր Արցախի հարցը, իսկ այ Փաշինյանը դեմ է եղել Լավրովի պլանին, ակնարկո՞ւմ էր, որ Փաշինյանը սեպ է խրել հողահանձնման եռակողմ բանավոր պայմանավորվածության մեջ: Օգոստոսին ու սեպտեմբերին՝ պատերազմից առաջ, ումի՞ց էր տրտնջում Ալիևը, թե՝ իրեն խոստացել ու խաբել են, և շրջանների «դեօկուպացիա» տեղի չի ունենում։ Տրտնջում էր Սերժ Սարգսյանի՞ց, թե՞ Նիկոլ Փաշինյանից:
Եթե Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգության ու աղետի տակ այսքան կեղտ ու անպատասխան մութ հարցեր կան, ի՞նչ հեքիաթ էր պատմում Սերժ Սարգսյանի ցկյանս տանդեմ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, թե Հայաստանն ու նրա իշխանությունները տավուշյան էսկալացիայով ու ստեփանակերտյան՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ սադրեցին պատերազմը, և որ եթե ինքը լիներ իշխանություն, հույս կտար Ալիևին...: Ինչո՞ւ պետք է այս ամբողջ նորմի համար դաժան գին վճարեին մի ողջ ազգ ու սերունդ:
Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:
Ռոբերտ Քոչարյանը բացատրություն չունի՞ բոլորին իր թողած դժգույն ու գաղջ բանակցային ժառանգության մասին կամ թող հայտարարի, որ ինքը շատ լավ ժառանգություն է թողել, բայց Սերժ Սարգսյանը «վարի է տվել», կամ բացատրություն տա իր թողած ժառանգության մասով...»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT