Բոլոր ժամանակների գանձը. Հայաստանում Գրքի տոնը նշվում է արդեն 14 տարի. գրողներն ու ասմունքողները՝ ընթերցանության մասին

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:

Ժան Պոլ Սարտր

Գիրք ընթերցելը ժամանակակից է, այն չի խամրում և չի կորցնում իր հմայքն ու փայլը, և ցանկացած տոնի գիրքը լավագույն նվերներից մեկն է: Տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ քայլելով՝ գիրքն ուզում է հիշեցնել, որ շարունակում է լինել, ինչը վկայում է վերջին տարիներին ընթերցանության և գրականության նկատմամբ հասարակության հետաքրքրության աճի բարձրացումը։ Գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը ՀՀ-ում և Արցախում սահմանվել է Գրքի օր, տոն է բոլորի համար:

Ասմունքող Լիանա Զուրաբյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ իր համար գիրքն ուրիշ աշխարհ է։ Այն նվիրել չի սիրում, չի սիրում բաժանվել գրքերից, բայց Գրքի տոնը բացառությունն է․ «Ես գրքին երկյուղով եմ մոտենում։ Ճիշտ է, չեմ սիրում գիրք տալ ինչ-որ մեկին, բայց Գրքի օրը նվիրում եմ։ Սովորաբար, երբ հարցնում են՝ կարո՞ղ ես տալ կարդամ, այլևս մտածում ես, որ ետ չեն վերադարձնի։ Դրա համար պետք է նվիրել»,- անկեղծանում է Լիանան։  

Ըստ նրա՝ գիրքն ու պոեզիան շարունակում են ապրել։ Պոեզիան թեթևացնում է մարդու հոգին, գիրքը՝ հանգստացնում։ Սակայն այս ամենին զուգահեռ նա նաև մտահոգություն է հայտնում, որ սերը դեպի գիրքը մեր օրերում կարծես որոշակի մարել է։ Հիմա հասարակությունն ավելի շատ ցանկանում է լսել և դիտել. «Կարծես ընթերցանությունը պակասել է, բայց ոչ շատ։ Օրինակ՝ «Դայակը» պատմվածքս, որն առցանց տարբերակով էր, մարդիկ անընդհատ հարցնում էին՝ որտեղի՞ց կարող են գնել, ինչպե՞ս կարող են ձեռք բերել: Գրքին նայելը, այն բացելն ուրիշ է, գրքով կարդալն այլ զգացողությունն է»,- ասում է Զուրաբյանը։

Գիրքը պետք է մարդու կյանքում թանկ ու կարևոր բան լինի, շեշտում է ասմունքողը։ Մարդը գրքին ու պոեզիան ավելի մտերմիկ է դառնում հատկապես գրական երեկոներին։ Զուրաբյանի խոսքով՝ պոեզիայի միջոցով մարդը ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանը՝ կարևորելով, որ այսօր պոեզիայով հետաքրքրվում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երիտասարդները։

«Գրական երեկոներն ասես եկեղեցու միջավայրի նման լինեն։ Եթե եկեղեցում դու աղոթում ես ու հանգստանում, գրական երեկոյի ժամանակ ստանում ես քեզ հուզող հարցերի պատասխանները։ Դու զգում ես ամեն մի բառը, որը գրել է գրողն ու ինչ է ցանկացել հասցնել ընթերցողներին։ Պոեզիա լսողները հոգով են հարուստ։ Եթե դու հոգևոր աշխարհում հարուստ ես, ապա հարուստ ես ամեն ինչում»,- վստահեցնում է նա:

Գրքի կարևորության մասին մեզ հետ զրույցում շեշտում է նաև գրող, ՀԳՄ անդամ Հուսիկ Արան։ Ըստ նրա՝ հիմա մենք ունենք այնպիսի երիտասարդություն, որը կարողանում է հասկանալ ու ընկալել ժամանակակից գրականությունը։ Գիրքը մեր իրականության մեջ իր տեղը գտել և գտնում է, ասում է նա. «Ուղիղ 10 տարի առաջ Հայաստանը գրքի մայրաքաղաք հռչակվեց, ու այդտեղից սկսվեց գրքի նկատմամբ ուշադրությունն ու վերաբերմունքը մեծանալ։ Ընթերցողը վերադարձավ գրքին։ 90-ական թվականներից հետո թեև մեր հասարակությունն ամեն ինչից հեռացել էր, բայց այսօր վերադարձել է դեպի մշակույթն ու գիրքը։ Հիմա հրաշալի գրականություն է տպագրվում, թարգմանություններ են հրատարակվում։ Ժամանակակից հեղինակները շատ լավ ստեղծագործություններ են մատուցում ընթերցողներին»,- հավատացնում է գրողը։

Հուսիկ Արայի խոսքերով՝ գիրքն իր համար երկրի վրա գտնվող բարձրագույն արժեք է։ Այն թանկ նվեր է, որն ամփոփում է ժամանակը, հավատը, սերը, հույսը, պետությունը, հայրենիքն ու ժողովրդին։ Նրա համոզմամբ՝ եթե գրքից հեռանանք, կկորցնենք ամեն ինչ, իսկ եթե նրա հետ ենք, ապա պահում ենք մեր արժեքները։

«Գիրքը թանկ նվեր է։ Երբ ուզում են ինձ ինչ-որ բան նվիրել, ես ասում եմ՝ ինձ գիրք նվիրեք։ Հիմա համացանցային կյանք է, բայց շատ երիտասարդներ լավ հետաքրքրվում են և ուշադիր են հատկապես կայքերում դրվող գրականության հանդեպ։ Ճիշտ է, տպագիր գրքերի ընթերցանությունը շատ է, բայց շատ է նաև էլեկտրոնային կայքերի գրականության ընթերցումը։ Այսօրվա երիտասարդությունը կարդում է և ուզում է գիրք ձեռք բերել։ Օրինակ՝ իմ գրքը՝ «Եվ սերն ասաց»-ը, 2 տարվա մեջ վերահրատարակել եմ 4-5 անգամ։ Ինչքան էլ փոխվեն տեխնոլոգիաները, գիրքը երբեք մարդկության կյանքում իր արժեքները չի կարող կորցնել։ Գիրքը պետք է թերթես, շնչես բույրը»,- ասում է գրողը։

Հուսիկ Արայի խոսքով՝ գիրքն ամենուր ուղեկցում է քեզ՝ ննջասենյակում, խոհանոցում։ Գրողի համար կարևոր արձանագրում է այն, որ տեխնոլոգիաների դարաշրջանում մարդը կրկին իր ձեռքն է առնում գիրքն ու ընթերցում։ Հեռանալով գրքից՝ նա կորցնում է իր ինքնությունը՝ ընդգծելով դա թումանյանական մտքով. ««Ու պոետներ կգան, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով»: Այս ժամանակները պետք է գան, որ մարդ զերծ մնա ցավից, տառապանքից ու պատերազմից»։

Դերասան Բաբկեն Չոբանյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց՝ վերջին տարիներին գրքի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ «Այսօրվա երիտասարդությունը գրքին շարունակում է մոտ մնալ, ինչին նպաստում է նաև Գրքի տոնը։ Այն ձևավորում է մի մշակույթ, որ բոլորին ձգտում է դեպի գրականությունը»,- շեշտում է Չոբանյանը:

«Հայկական ժամանակ»-ը ընթերցասեր հանրությանը շնորհավորում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 153-ամյակի և Գրքի օրվա առթիվ:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41014 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել