Երևան
12 °C
«Արարում են Հայաստանում» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ն այս անգամ ներկայացնում է Artsocks հայկական արտադրության գեղարվեստական գուլպաների պատմությունը։
Դրանք, որպես բրենդ, հայկական շուկա են մտել 2019 թվականին։ Իսկ մինչ այդ մեծ տարածում են գտել 2018 թվականին, երբ հայկական Braind ընկերությունը Artsocks ընկերության հետ համատեղ հատուկ Կանադայի վարչապետի համար ստեղծեցին հայկական դրոշի գույներով գուլպաներ, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրեց Ջասթին Թրյուդոյին: Եռագույնով գուլպաներն սկզբում ընդամենը 2-ն էին, որոնք նախատեսված են Հայաստանի և Կանադայի վարչապետների համար: Հենց այս գուլպաներն էլ հետագայում դարձան բրենդի այցեքարտն ու նվիրելուց հետո այդ գուլպաներից արտադրվեց արդեն ընդհանուր վաճառքի համար, որոնք մեծ քանակով սպառվեցին։
«Մենք տեսնում էինք, որ աշխարհում տենդենց կա․ առաջանում էր գունավոր գուլպաներ կրելու մոդան։ Այդ ընթացքում մտածում էինք ստեղծել մերը, հայկականը, որը կլինի տարբերվող ու ուրիշ ձեռագիր կունենա։ Սա ընտանեկան բիզնես է։ Եվ որոշեցինք, որ հիմնականում «արվեստի գուլպաներ» պետք է լինեն։ Այսինքն՝ գունավոր գուլպաներ, որոնք կներառեն արվեստը՝ տարբեր համաշխարհային ու հայ նկարիչների նկարներով։ Յուրաքանչյուր դիզայնի վրա շատ երկար ու ամիսներով աշխատանք է տարվում։ Սկզբից սկետչերն են արվում, հետո տարբեր գունային լուծումներով տարբերակն ենք որոշում»,- մեզ հետ զրույցում պատմում է Artsocks-ի համահիմնադիր Քրիստինա Քամալյանը։

Artsocks-ը Հայաստանի համար նորությունն էր։ Քրիստինայի խոսքով՝ հայ մարդուն այդ մշակույթին սովորեցնելը բարդ է եղել, սակայն բրենդի ստեղծումը թեկուզ դանդաղ, բայց առաջ է ընթացել։ Հիմա չկա որևէ դիզայն, որը թողարկվելուց հետո միանգամից չվաճառվի։
Մինչ հաճախորդին ներկայանալը՝ Artsocks-ը երկար ճանապարհ է անցնում․ գունավոր գուլպաները ստեղծվում են և՛ հայ, և՛ համաշխարհային նկարիչների աշխատանքներից։ Ըստ զրուցակցի՝ նկարները առանց որևէ խնդրի օգտագործվում են արտադրության մեջ, քանի որ նկարչի մահվանից 70 տարի հետո դրանք դառնում են ընդհանուր օգտագործման նկարներ, և որևէ սահմանափակում չկա որևէ տեղ օգտագործելու համար։
«Նախ, փնտրում ենք, թե աշխարհում ինչ թրենդներ կան։ Օրինակ, եթե մինիմալիստական ոճն է շատ տարածված, այդ ուղղությամբ ենք մտածում, եթե ֆլորիստական, ապա՝ այդ։ Հետո որոշում ենք, թե ինչ պահանջարկ ենք փորձում բավարարել։ Այնուհետև փնտրում ենք արտիստների, նրանց արտաշխատաքները։ Դրանից հետո անում ենք 100 արտսկետչ, 50 նմուշ ենք արտադրում, 20 հատն ընտրում ենք ու փոփոխություններ անում, որից 10 հատն արտադրում ու վաճառքի ենք ներկայացնում։ Այսինքն՝ շատ մանրակրկիտ աշխատանքներ ենք տանում։ Սա մեծ ֆինանսներ է պահանջում, բայց եթե այդպես չանես, ապա արդյունքի չես հասնի։ Մենք գնում ենք նրա հետևից, ինչը յուրահատուկ է ու տարբերվող, չենք անում այնպիսի արտադրանքներ, որոնք արդեն լայն տարածում ունեն ու առկա են շուկայում։ Օրինակ՝ շատ հաճախ մեզ դիմում են Վան Գոգի նկարներով գուլպաների համար, սակայն մենք դա չենք անում, քանի որ այն արդեն կա շուկայում ու բավականին տարածված է»,- ասում է բրենդի համահիմնադիրը։

Վերջերս, օրինակ, Artsocks-ը ներկայացրել է ֆրանսիական թագավորական պալատում՝ Լուվրում ներկայացված ստեղծագործություններից՝ նկարների, քանդակների 12 հավաքածու։ Այդ շարքից սպառվել է ամենից շատ Լեոնարդո Դա Վինչիի «Մոնալիզա» նկարով գուլպան, պահանջված է նաև նույն նկարչի «La Belle Ferronnière» նկարից վերցված գուլպան, որի վրա պատկերված է ամբողջ նկարից ընդամենը մի աչքը։

Բրենդի հիմնական հաճախորդները երիտասարդներն են, դեռահասները։ Գուլպաների հանդեպ շատ մեծ է նաև հետաքրքրությունը 35 տարեկան տղամարդկանց և կանանց շրջանում։ Համահիմնադիրն ասում է՝ զարմացել են, որ գուլպաները հետաքրքրել են նաև տղամարդկանց. կան տեսականիներ, որոնց դեպքում սպառվել է հատկապես տղամարդկանց համար նախատեսված չափսերը։

Artsocks-ը վաճառվում է տարբեր խանութ սրահներում, անգամ այնտեղ, որտեղ չեք կարող պատկերացնել, որ կարող է գուլպա վաճառվել․ սրճարաններում, գինու գործարաններում և այլ վայրերում: Մոտ ապագայում այն կունենա սեփական բրենդ խանութ սրահը։
Քրիստինա Քամալյանը վստահեցնում է՝ Artsocks-ը դեռ շատ բան ունի ներկայացնելու։ Այն արվեստ է, իսկ արվեստը երբեք չի հնանում։ Առաջիկայում կլինեն նաև տարբեր համագործակցություններ հայ և միջազգային արտիստների հետ։ Բրենդը փոքր-ինչ արվեստից կշեղվի ու կարտադրի այլ ոճով գուլպաներ։ Այն մեծ բիզնեսի փոքր միջուկն է, որ դեռ աճելու ու զարգանալու տեղ ունի։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT