Ոստիկանության բաժիններում անձանց խոշտանգման դեպքերով քննվող քրգործերն ավելացել են

2021թ. ոստիկանության և այլ մարմինների բաժիններում անձանց խոշտանգման, վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերով քննվող քրեական գործերն ավելացել են:

Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, նշելով, որ 2021թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից), 309-րդ հոդվածի 2-րդ մասով (նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 341-րդ հոդվածով (կոռուպցիոն բնույթի դեպքեր) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 156 քրեական գործ, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 10 տոկոսով, որոնցից 64-ի վարույթը կարճվել է (2020թ.՝ 80), 31-ի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից կոնկրետ խոշտանգման հանցակազմով 2021թ. քրեական հետապնդում հարուցվել է 1 անձի նկատմամբ:

Վարույթները կարճելու որոշումները մեծամասամբ պայմանավորված են եղել նրանով, որ  հանցագործություններ կատարած անձինք իրենց մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իշխանության տարբեր մարմիններին բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: Խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնությունը) տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին դեռևս 2020թ. օգոստոսին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում ՀՀ ԱԱԾ) ուղարկելու հարցը քննարկելու համար:

Վարույթում քննված՝ վերոնշյալ բնույթի քրեական գործերով դատախազական պատշաճ հսկողության պայմաններում ապահովվել է գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը: Շեշտադրումը կատարվել է խոշտանգման դատական պրակտիկայի ձևավորման վրա, որի տեսանկյունից 2021թ. եղել է առանձնահատուկ:

Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ Հճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում լուծվել է խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը (Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0558/01/18 քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 15-ի որոշումը): Վերջինս էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն այդ կարևոր որոշմամբ գտել է, որ խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել. տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը: Ավելին, իրավապահի կողմից իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը դատարանը դիտում է որպես խոշտանգման դրսևորում, լուրջ հարձակում անձի արժանապատվության վրա, քանի որ դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը:

Բացի այդ, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորումների քրեականացումից հետո, առաջին անգամ 2021թ. դատարանում կայացվել է այդ հանցակազմով առաջին մեղադրական դատավճիռը, որը ևս նախադեպային կարևոր նշանակություն ունի դատարանում քննվող նմանատիպ գործերի լուծման տեսանկյունից: Մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝  Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության երկու աշխատակից մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով:

Ավելին՝ խոշտանգման նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու հիմնավորմամբ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը:

Ոստիկանության բաժիններում քաղաքացիներին խոշտանգումներից զերծ պահելու հետ կապված որոշ խնդիրների լուծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել նաև կոնկրետ նախաձեռնություններով:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
760 դիտում

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին