Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը դիտավորությամբ նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրված, ապա 2015 թվականի սեպտեմբերի 7-ից իր կնոջը՝ 100 տոկոս բաժնեմասով պատկանող ՍՊ ընկերության հետ, 2007 թվականի մայիս ամսին 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով՝ ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, կնքել է վարձակալության պայմանագիր, որով ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել հիշյալ ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը և 1.1807հա. մակերեսով հողամասը:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարիների ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը պետք է կազմեր 162.200.000 ՀՀ դրամ:
Նույն պայամանգրի համաձայն նախատեսվել է, որ պայմանագիրը կարող է լուծվել վարձատուի պահանջով միայն դատարանի որոշմամբ, եթե վարձավճարը վճարվել է ժամկետից 15 օր ուշ՝ ավելի քան երկու անգամ հաջորդելով իրար կամ եթե վարձակալը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, այդ թվում նաև՝ վարձակալի նախաձեռնությամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չի վճարել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի դրությամբ հիշյալ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:
Ավելին, «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, 162.200.000 ՀՀ դրամ ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով՝ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի հետևանքով հիշյալ ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այսպիսով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը, հանդիսանալով վերոհիշյալ ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, պայմանագրի կնքումից արդեն իսկ երկու ամիս անց սկսել է չկատարել ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունը: Ավելին՝ գիտակցելով այն հանգամանքը, որ ՍՊԸ-ն գտնվում է փաստացի անվճարունակության վիճակում, ամուսնու կողմից հիշյալ գործողություններին նպաստելու նպատակով, դիտավորյալ չի նախաձեռնել վերը նշված պայմանագիրը լուծելու գործընթաց՝ այդ կերպ օժանդակելով ամուսնուն՝ դիտավորությամբ ծառայողական պարտականությունները չկատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջը ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Նախաքննությունը շարունակվում է:
Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT