Երևան
12 °C
Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի գազն անջատվել է ռուսական պատասխանատվության գոտում, և Տիգրան Գրիգորյանի գրառումը, թե օրեր առաջ ռուսական կողմը առաջարկել է Փառուխ-Խրամորթ հատվածում զինված ուժերը հայելային ետ քաշել, որը կատարվել է հայկական կողմից ու չի կատարվել ադրբեջանական կողմից, մտորելու տեղ են տալիս։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով ևս մի քանի անհանգստացնող ահազանգեր: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բայց ամենազավեշտալին այդ ամենը սքողել փորձող Վոռգոնզոյի ահազանգն է՝ կոծկելու համար երկու դրվագում էլ կա՛մ ռուսական կողմի անզորությունը, կա՛մ միգուցե հերթական պայմանավորվածություն Բաքվի հետ ինչ-ինչ հարցերում։
Կարդալով կեղծիքով լիքը այդ տեքստը՝ հասկանում ես, որ Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվելով առիթից, որ Ռուսաստանի գլուխը խառն է, պլանավորել են լայնամասշտաբ անակնկալ հարձակում Արցախի ու Սյունիքի վրա, գալիս մտնում են ռուսական պատասխանատվության գոտի, գազի փականը փակում, իսկ Փառուխում էլ պարզվում է՝ ոչ թե Արցախի ՊԲ-ն է հայելային ետ քաշվել, այլ ռուսական ուժերը, ու Ադրբեջանը դրժել է խոսքը և առաջ եկել... ու պատրաստվում են Նախիջեւանից էլ հարձակվել Սյունիքի վրա։
Հավատացի՞ք, իհարկե, այսպիսի տեքստը հավատի տեղ չունի։ Ոչ թե նրա համար, որ թուրքը նենգ չի, խաղաղասեր է, այլ ոչ՝ տեքստն այնպես է կառուցված, որ կարդալուց հետո ուզում ես ծնկներիդ տաս ու ասես՝ «խեղճ, խեղճ ու միամիտ ռուս խաղաղապահ»:
Բայց վայրկենական հիշում ես, թե ինչպես թուրքը Լավրովին Անթալիա հրավիրեց, պատվեց, հետո հետևից գնաց Մոսկվա: Թե ի՞նչ խոսեցին, հայտնի չէ, բայց Թուրքիան կատարելապես աջակցեց Ռուսաստանին ու չմիացավ պատժամիջոցներին՝ Արեւմուտքին խաբելու համար իր համար հորինելով «միջնորդի» կարգավիճակ։
Հավատացեք, այսպիսի խոշոր գեոտեկտոնական խաղերից հետո դժվար թե մեծ ու արյունարբու թուրքը թիկունքից դանակ լրիվ (թեպետ դա էլ նրան հատկանշական է, բայց սա այդ դեպքը չէ), իսկ փոքր էլ խելքը հացի հետ ուտի ու ոտնատակ տա Ուկրաինական պատերազմի նախօրեին՝ փետրվարի 22-ին, Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական/դաշնակցային փոխգործակցության պայմանագիրը։
Այդ դեպքում ինչի՞ մասին է Վոռգոնզոյի ու նրա տերերի անհանգստությունը։ Որ ջոկել ու հասկացե՞լ ենք, թե ինչ է կատարվում։ Իսկ ի՞նչ է հասկացել, որ հասկացել ենք: Միգուցե ասե՞ն: Ասեն թե չասեն, շատ շուտով պարզ կդառնա՝ ռուսները թուրքերին Փառուխից լարո՞ւմ են, թե՞ մեզ են «հորդորում» համակերպվել իրավիճակի հետ։
Մեկ էլ հիշեցի, որ Արտաշես Գեղամյանը նախօրեին Արցախին հորդորում էր հանձնվել Մոսկվային, Արամ Վարդևանյանն ու Էդուարդ Շարմազանովն առաջարկում էին Հայաստանին հանձնվել միութենական պետությանը, Ռուբեն Վարդանյանն առաջարկում էր շուտվանից մտածել Թաթարստանի մոդելը ընտրելու մասին, երբ Ռուսաստանի կազմ մտնելն անխուսափելի դառնա, խորհրդարանական ընդդիմության մոտ վերջին օրերին թշնամու ոտնձգությունների հետ սինխրոն հիսթերիկ ջղաձգումներ են, իսկ Արցախում պետական մակարդակով Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման կապակցությամբ ողջույններ էին հղվել Մոսկվա նախագահից ու անվտանգության խորհրդի քարտուղարի կուսակցության ակցիայից...
Դե, իհարկե, Վորգոնզոն չի ասելու, թե ինչ շահեց Արցախը այս «դիրքավորումից» ու քայլերից։ Կարեւորը՝ թուրքը միշտ կա՝ լիքը բան նրանց վրա բարդելու համար։ Ու ոչինչ որ Վորգոնզոյի տերը հայազգի է, իսկ նա հայտարարում է, որ հայկական կողմում ընկերներ ու աղբյուրներ ունի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT