Երևան
12 °C
Շիրակի մարզում գյուղացին հողը վարել, վարուցանքին պատրաստվել, սակայն մինչ օրս գարնանացանը չի սկսել: Հնարավորություն չունի: Գրպանում գումար չկա, որ պարարտանյութ գնի, սերմացուն էլ արդեն 1 ամիս է՝ Լարսից տեղ չի հասնում:
«Սա շատ վատ հետևանք է ունենալու. խառնիխուռը սերմերով ցանքսերը, որոնք մարդիկ սկսում են իրականացնել, բերքի անկման են բերելու: Պարենային աղետի կգնանք»,- նկատում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը:
Սերմացու ցորենի և կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմեր Հովհաննես Գաբոյանը, որը Շիրակի մարզ սերմացու ներկրող ամենամեծ ընկերությունն է ներկայացնում, այս տարի հրաժարվել է նախատեսած 120 տոննա սերմացուի ներկրումից, քանի որ Լարսի անցակետում մեքենաներն առաջ գալու հնարավորություն դեռ չունեն: Մի քանի օրից էլ գարնանացանի համար ուշ կլինի:
«Ես հրաժարվել եմ, որովհետև շատ երկար է պրոցեսը, մինչև գա, հասնի, թե որ գա: Մենք վարկով ենք վերցնում դա, հետո՝ վաճառում, մեր հարցերը՝ կարգավորում: Բայց եթե ուշացավ, ու վիճակն էլ կայուն չէ, ես վախեցա: Որ բերեմ էլ, արդեն չի վաճառվի, ցանքսի ժամկետը կանցնի»,- «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ լրագրողներին է ասում Գաբոյանը:
Սերմացուից զատ՝ նաև պարարտանյութն է ուշանում, որը և՛ թանկացել է, և՛ չկա: Խնդիրը բարձրաձայնում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը:
Ախուրյանի 33 բնակավայրերը միասին 3300 տոննա ամոնիակային սելիտրայի, 45-50 տոննա էլ հանքային պարարտանյութի պահանջարկ են ներկայացրել: Մինչ օրս, սակայն, ձեռք է բերվել ընդամենը 270 տոննա պարարտանյութ: Դա, ըստ Իկիլիկյանի, բավարար չէ՝ ո՛չ գարնանացանը սկսելու, ո՛չ էլ առավել ևս աշնանացանը սնուցելու համար:
Պարարտանյութի բացակայությունից բողոքողներին ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հակադարձում է՝ երբ 2021-ին մարզում պարարտանյութ կար, գնող չկար:
«Մարզում ունեինք վրացական ու իրանական շուկայից ներկրված պարարտանյութ, սակայն մարզի գյուղացիական տնտեսությունները ձեռք չբերեցին, ու ամբողջ խմբաքանակը տեղափոխվեց Արմավիրի մարզ: Թյուր կարծիք կա մարդկանց մոտ իրանական ու վրացական պարարտանյութերի որակի հետ կապված, նախապատվությունը ռուսականին են տալիս»,- ասում է նա:
Պարարտանյութի շուկան այս տարի գյուղացիներին խնդիրների առաջ կանգնեցրեց, սակայն պետությունը հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիր կիրականացնի: Խոսքը վերաբերում է մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին: Նրանք ՀՀ կառավարության որոշմամբ՝ կսուբսիդավորվեն պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 9 հազար դրամը:
Շիրակի մարզում այս աջակցությունից օգտվելու համար արդեն 6000 մարդ ցուցակագրվել է՝ 5170 տոննա ազոտական, 50 տոննա կալիումական, 50 տոննա ֆոսֆորական պարարտանյութ գնելու համար:
Ընդհանուր առմամբ այս տարի Շիրակի մարզում պակաս ցանքս է կատարվել: 12,425 հա աշնանացան ցորենի ցանքս կա մարզում, ինչը նախորդ տարվանից պակաս է 2520 հա-ով: Ձմեռացման ընթացքում աշնանացան ցորենի ցանքատարածությունների ցրտահարության դեպքեր չեն գրանցվել: Եթե տարին բարենպաստ լինի, վատ բերք չի ակնկալվում: Շիրակ ՋՕ-ն տեղեկացնում է, որ ոռոգման խնդիրներ չեն լինելու: Այս պահին ամբարված ջրի պաշարն է այդ վստահությունը տալիս պատասխանատուին:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT